«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (Հայաստան)

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Изображение орденской планки
Երկիր Հայաստան
Տեսակպարգևի աստիճան
Վիճակագրություն
Հերթականություն
Ավագ պարգև«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
Կրտսեր պարգևՄարտական ծառայության մեդալ
II աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի վկայական

Մեդալով պարգևատրվողները

խմբագրել

2005-2014 թթ.

խմբագրել

2006-2014 թթ. պարգևատրվողների շրջանակ օրենքով սահմանված չէր։

Ներկայումս

խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք՝ հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար[1]։

Մեդալի նկարագրությունը

խմբագրել

2005-2014 թթ.

խմբագրել

2005-2014 թթ. հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6-ին ընդունված որոշմամբ, ըստ որի՝ մեդալը բաղկացած է 2 մասից՝ կախիչից և դրան կապօղակով ամրացված սկավառակից։ Կախիչը պատրաստված է թեթև մետաղից և ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով։ 2-րդ աստիճանի մեդալի ժապավենի վրայով՝ վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի՝ 4 մմ լայնություն ունեցող 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավարությամբ։ Կախիչի աջ և ձախ կողմերի բարձրությունը 39 մմ է։ Կախիչի վերևի մասի երկարությունը 27 մմ է, ներքևի մասինը՝ 47 մմ, իսկ հաստությունը՝ 1 մմ։ Կախիչի վերևի մասի երկարությունը՝ կենտրոնից մինչև ներքևի գագաթը՝ վերից վար 50 մմ է։ Կախիչի հակառակ երեսին ամրացված է գնդասեղ։

Ներկայումս

խմբագրել

2014 թ. օգոստոսի 9-ից հանձնվող մեդալի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի սկավառակը պատրաստված է արծաթագույն մետաղից։ Սկավառակի տրամագիծը 28 մմ է, իսկ հաստությունը՝ 1,5 մմ։ Սկավառակի կենտրոնում նույն մետաղի համաձուլվածքից պատկերված է 36 մմ տրամագծով և 1,5 մմ հաստությամբ՝ արիության խորհրդանիշ հանդիսացող խաչաձև պատկեր, որի կողմերը դրսի մասում ունեն 14 մմ լայնություն, իսկ դեպի կենտրոն՝ 5 մմ կորություն։ Խաչաձև պատկերի կողմերը 4 միլիմետրով հավասարապես դուրս են բերված սկավառակի տրամագծից և դեպի դուրս ունեն 45 աստիճան թեքություն։ Խաչաձև պատկերի կողմերն արծնապատված են մուգ կապույտ գույնով և ունեն 1,5 մմ լայնությամբ արծաթափայլ եզրաշերտ։ Խաչաձև պատկերի կենտրոնական մասում պատկերված է 12 մմ տրամագծով շրջան՝ 1 մմ եզրաշերտով։ Շրջանի եզրագծից 1 մմ դեպի կենտրոն ամբողջ ծավալով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեփայլ ցայտաքանդակը։

Խաչաձև պատկերի կողմերի միջնամասում՝ սկավառակի վրա պատկերված է հավասարակողմ եռանկյունի, որի կողմի երկարությունը 8 մմ է, իսկ հաստությունը՝ 1,5 մմ։ Եռանկյան միջնամասերում տեղադրված են մեկական՝ 0,3 կարատ չափի ադամանդե քարեր։ Եռանկյան դրսի կողմը 2 միլիմետրով դուրս է բերված սկավառակի տրամագծից և ունի ուռուցիկ տեսք։

Սկավառակի հակառակ երեսին՝ 5 զուգահեռ տողով, ուռուցիկ տառերով գրված են «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ II ԱՍՏԻՃԱՆ» բառերը։ Տողերից ներքև՝ սկավառակի ներքևի մասում պատկերված է ուղղանկյուն շերտիկ, որի վրա փորագրված է մեդալի հերթական համարը։

Մեդալի շերտաձողի չափերն են՝ 24 x 12 մմ։ Շերտաձողը պաստառապատված է մուգ կարմիր գույնի մետաքսե (մուարե) ժապավենով։ 2-րդ աստիճանի մեդալի ժապավենի կենտրոնով՝ վերից վար անցնում է մուգ կապույտ գույնի 4 մմ լայնություն ունեցող 2 շերտագիծ, որոնք իրարից անջատված են 2 մմ հեռավորությամբ[2]։

Պարգևատրման վիճակագրությունը

խմբագրել

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ 2016 թ. մարտի 2-ը) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել է 316 անձ։

316 պարգևատրվածներից 302-ը ՀՀ, 14-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։ 14 օտարերկրյա քաղաքացիներից 6-ը՝   Ռուսաստանի Դաշնության, 3-ը՝   ԱՄՆ, 1-ը՝   Շվեյցարիայի և 4-ը՝   ԼՂՀ քաղաքացիներ են։

316 պարգևատրվածներից 305-ը տղամարդ են, 11-ը՝ կին։

Ըստ պարգևատրվածների կարգավիճակի պատկերը հետևյալն է.

  • Ռազմական գործիչներ - 2,
  • ՀՀ Զինված ուժերի զինծառայողներ - 152,
  • ԼՂՀ Զինված ուժերի զինծառայողներ - 4,
  • Քաղաքացիական հատուկ ծառայողներ - 5,
  • Ոստիկանության ծառայողներ - 13,
  • Ազգային անվտանգության մարմինների ծառայողներ - 11,
  • Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ - 2,
  • Ազատամարտիկներ - 14,
  • Մարզիկներ և մարզական գործիչներ - 15,
  • Վետերաններ - 1,
  • Բարերարներ - 5,
  • Ավիատորներ - 2,
  • Բժիշկներ - 5,
  • Գիտնականներ - 4,
  • Գործարարներ - 20,
  • Պետական և քաղաքական գործիչներ - 34,
  • Հասարակական գործիչներ - 3,
  • Արվեստի, գրականության և մշակույթի գործիչներ - 12,
  • Հոգևորականներ - 11,
  • Դիվանագետներ - 2։

Ըստ պարգևատրվածների կոչումների պատկերը հետևյալն է.

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 21,
  • 2009 թ. - 18,
  • 2010 թ. - 22,
  • 2011 թ. - 53,
  • 2012 թ. - 39,
  • 2013 թ. - 39,
  • 2014 թ. - 25,
  • 2015 թ. - 80,
  • 2016 թ. մարտի 2-ի դրությամբ - 19 անձ։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրներ

խմբագրել

Հիմնական հոդված՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիրների ցանկ

Ծանոթագրություններ

խմբագրել