«Հարուստ բերքահավաք» գործողություն
«Հարուստ բերքահավաք» գործողություն (անգլ.՝ Operation Essential Harvest, Task Force Harvest), ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություն Մակեդոնիայի Հանրապետությունում 2001 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Գործողությունն անցկացվել է Մակեդոնիայի կառավարության խնդրանքով։ Գործողության խնդիրը կայանում էր ալբանական զինված ապօրինի խմբավորումների զինաթափումը։
Իրադարձությունների ընթացք
խմբագրել2001 թվականի հունվարին Մակեդոնիայում մակեդոնացիների և ալբանացիների միջև սկսվեցին ինտենսիվ միջէթնիկական բախումներ։ Հակամարտությունը ձևականորեն ավարտվել է 2001 թվականի օգոստոսի 13-ին Օխրիդյան համաձայնագրով։
2001 թվականի հունիսին Մակեդոնիայի նախագահ Բորիս Տրայկովսկին դիմել է ՆԱՏՕ-ին զինյալներին զինաթափելու խնդրանքով։ Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ում մշակվել է խաղաղապահ գործողության ծրագիր, որի պայմանը եղել է հակամարտության երկու կողմերի համաձայնությունը և կրակի դադարեցումը։ Զինված ուժերն, որոնք նախատեսված էին գործողության համար, ստացել են Task Force Harvest անվանումը[1]։
ՆԱՏՕ-ի պլանավորման սպաների խումբը ժամանել է Մակեդոնիա օգոստոսի 14-ին՝ կառավարության և ալբանական փոքրամասնության ներկայացուցիչների միջև համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը[2]։ 400 մարդուց բաղկացած բրիտանական խաղաղապահների առաջնային ջոկատը տեղակայվել է Սկոպյե քաղաքում օգոստոսի 17-ին[3]։ Օգոստոսի 22-ին բացազատվել է ևս 3100 զինծառայող։ Գործողությունը սկսվել է օգոստոսի 22-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին[4]: Գործողությունը գլխավորում էր գեներալ-մայոր Գունար Լանգեն։
Ըստ ծրագրի ՆԱՏՕ-ի զինծառայողները պետք է հավաքեին և ոչնչացնեին զինյալների զենքը, բայց միայն այն զենքն[4], որը նրանց փոխանցվել է։ Նրանք խուզարկություն իրականացնելու և զենքի և զինամթերքի առգրավման լիազորություններ չունեին։
Զենքի հավաքումն իրականում սկսվել է օգոստոսի 27-ին Նիշկուտակ բնակավայրում։ Նույն օրը հրազենային վիրավորումից մահացել է խաղաղապահ ուժերի կազմից մեկ բրիտանական զինծառայող[5]։
ՆԱՏՕ-ն գործողության ավարտի մասին հայտնել է 2001 թվականի սեպտեմբերի 26-ին։ Ալբանացի զինյալները հանձնել են 3,3 հազար միավոր զենք։ Սեպտեմբերի 27-ից սկսվել է ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումը[6], խաղաղապահների մեծ մասը լքել է Մակեդոնիան[1]։
«Հարուստ բերքահավաք» առաքելությունից հետո ՆԱՏՕ-ն Մակեդոնիայում անցկացրել է «Սաթե աղվես» գործողությունը (անգլ.՝ Operation Amber Fox)[7]:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Mays, 2010
- ↑ Офицеры НАТО сегодня прибудут в Македонию для подготовки миротворческой миссии
- ↑ Командование НАТО отдало приказ о развертывании в Скопье штаба миротворцев
- ↑ 4,0 4,1 Операция НАТО в Македонии официально началась
- ↑ «В Македонии погиб военнослужащий британских вооруженных сил из состава НАТО». NEWSru.com. 27.08.2001. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Операция НАТО в Македонии завершилась
- ↑ «В Македонию придет «Янтарная лиса»». Newsru.com. 27 сентября 2001. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
Գրականություն
խմբագրել- Terry M. Mays. Historical Dictionary of Multinational Peacekeeping. — 3. — Scarecrow Press, 2010. — Т. 29. — P. 191. — 528 p. — (Historical Dictionaries of International Organizations). — ISBN 9780810875166
- Jan Procházka. Operation essential harvest: Macedonia 2001 Ministerstvo obrany České republiky AVIS, 2001 ISBN 978-80-7278-140-9