Ávvir («Խնամք»[3][4], «Ուշադրություն»[4]), հյուսիսսաամերեն լեզվով թերթ։ Թողարկվում է Հյուսիսային Նորվեգիայում, ֆյուլկա Ֆինմարքում, շաբաթական հինգ օր (երեքշաբթիից շաբաթ)։ Ávvir-ը աշխարհում միակ օրաթերթն է հյուսիսսաամերեն լեզվով։

Ávvir
հսսամ.՝ Ávvir
Изображение логотипа
Այլի Կեսկիտալոն՝ Նորվեգիայի Սաամյան խորհրդարանի նախագահը (2005—2007), կարդում է Ávvir թերթը (2009 թվականի լուսանկար
Տեսակօրաթերթ
ԼեզուՀյուսիսսաամերեն
Հիմնադրվել էփետրվարի 6, 2008[1]
ՍեփականատերFinnmark Dagblad?[2] և The Saami Reindeer Herders’ Association of Norway?[2]
Երկիր Նորվեգիա
ԳրասենյակԿարասիոկ և Կյոտուկեյն, Ֆինմարք, Նորվեգիա
ISSN1890-6575
Կայքavvir.no(շվեդ.)
 Ávvir Վիքիպահեստում

Թերթի գրասենյակները գտնվում են նորվեգական ֆյուլկա Ֆինմարքի Կարասյոկում և Քյոուտուկեյնուում։ Խմբարակազմը բաղկացած է 12 թղթակիցներից, որոնք աշխատում են Տանա, Կարասյոկ, Քյոուտուկեյնու, ինչպես նաև Տրոմսյո կոմունաներում[5]։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Ávvir թերթը ձևավորվել է Min Áigi (թողարկվող Կարասյոկում) և Áššu (թողարկվող Քյոուտուկեյնուում)[6] թերթերի միաձուլումից, որը տեղի էր ունեցել 2008 թվականին։ Թերթի առաջին համարը թողարկվել է 2008 թվականի փետրվարի 6-ին՝ Սաամների միջազգային օրը։ Հրատարակչությունների միավորման հիմնական նպատակը այնպիսի թերթի թողարկվումն էր, որը ամեն օր կտպագրվեր։ Áššu թերթը շաբաթական երկու օր էր թողարկվում (երեքշաբթի և ուրբաթ), մինչդեռ նոր թերթը սկսեց հրատարակվել շաբաթական հինգ օր՝ երեքշաբթի օրվանից մինչև շաբաթ օր[6]։

Հյուսիսսաամերեն ávvir բառը կարելի է թարգմանել որպես «ուշադրություն», «խնամք»[4]։ Այդ անվանումը առաջարկվել էր քաղաքական գործիչ Լայլա Սուսաննա Վարսի կողմից։

Նույն 2008 թվականին պետությունը թերթին ֆինանսական աջակցություն ցուցաբերեց. ըստ այդմ՝ Ávvir և Նորվեգիայի մեկ այլ հայտնի Ságat թերթը երկրում ամենամեծ ֆինանսական աջակցությունը ստացան՝ հաշված մեկ հետևողի չափով։

Տպագրություն

խմբագրել

Ávvir թերթը տպագրվում է թերթի տպագրատանը՝ Համերֆեստ քաղաքում գտնվող Finnmark Dagblad-ում։

Թերթի հավաստագրված մաքուր տպագրությունը, ըստ Թերթի հրատարակողների ասոցիացիիայի, 2008 և 2009 թվականներին կազմել է 1204 օրինակ, իսկ 2010 թվականին՝ 1271 օրինակ[7] (Նորվեգիայի լեզվակիրների ընդհանուր թվի հաշվարկով՝ 15 հազար մարդ[8]):

Սեփականատերեր

խմբագրել

Ávvir թերթի մեկ երրորդը պատկանում է Nordavis AS խմբին (որը, իր հերթին, պատկանում է Altaposten թերթին), մեկ երրորդը՝ Finnmark Dagblad խմբին, ևս երրորդ մասը՝ այլ բաժնետերերի, այդ թվում՝ Norske Reindriftsamers Landsforbund և 'Indre Finnmark investeringsselskap ընկերություններին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.regjeringen.no/globalassets/upload/fad/vedlegg/sami/handlingsplan_samiskesprak_status2010_ns.pdf
  2. 2,0 2,1 Avvir - Karasjok - Roller
  3. Barents Press International — News (September 2009)(չաշխատող հղում) // Сайт МГГУ. — 1 октября 2009.(Ստուգված է 27 փետրվարի 2012)
  4. 4,0 4,1 4,2 «Ávvir». Álgu database. Research Institute for the Languages of Finland. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. Larsen, 2009
  6. 6,0 6,1 Herdis Lydia Risan. Samisk dagsavis ser dagens lys («Рождается ежедневная газета на северносаамском языке») Արխիվացված 2011-07-19 Wayback Machine // Aftenbladet.no. — 6 февраля 2008.(նորվ.)(Ստուգված է 27 փետրվարի 2012)
  7. Aviskatalogen, tall fra nettsidene til Mediebedriftenes Landsforening Արխիվացված 2012-02-25 Wayback Machine(նորվ.)(Ստուգված է 28 Նոյեմբերի 2011)
  8. Saami, North // Lewis, M. Paul (ed.), 2009. Ethnologue: Languages of the World, Sixteenth edition. Dallas, Tex.: SIL International. Онлайн-версия

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ávvir» հոդվածին։