Дом с нормальными явлениями (ալբոմ)
«Дом с нормальными явлениями» (Նորմալ երևույթներով տունը), ղազախ ռեփեր «Սկրիպտոնիտի»` Ադիլ Ժալելովի, դեբյուտային ալբոմը, որը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին, ռուսական «Gazgolder» լեյբլի տակ։
Дом с нормальными явлениями | ||||
---|---|---|---|---|
Սկրիպտոնիտի | ||||
Թողարկված | նոյեմբերի 24, 2015 | |||
Ժանր | ||||
Տևողություն | 73:48 | |||
Լեզու | Ռուսերեն | |||
Լեյբլ | Gazgolder | |||
Սկրիպտոնիտի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Նկարագրություն
խմբագրելԱլբոմի վերնագիրը, հավանաբար, ակնարկ է «Աննորմալ երևույթներով տունը» (ռուս.՝ «Дом с паранормальными явлениями») ֆիլմի վերնագրին։ Ալբոմում զգացվում է լոսանջելեսյան Top Dawg Entertainment լեյբլի և ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի ազդեցությունը[1]։ «Дом с..»-ի թողարկումից հետո ալբոմը երկրորդ տեղն է գրավել iTunes նվագարկչի չարթում՝ շրջանցելով ռուս ռեփեր Oxxxymiron-ի «Горгород» ալբոմին և զիջելով բրիտանացի երգչուհի Ադելի նոր ալբոմին[2]։ Газета.Ru պարբերականի հոդվածագիր Յարոսլավ Զաբալուևը նշել է, որ «մեկ ժամից մի քիչ ավել Ժալելովն առաջարկում է ոչ միայն ճանաչողական, մթնոլորտային աշխատանք, այլև ժանրային մեծ բազմազանություն` թրեփից և նյույորքյան հիփ-հոփից մինչև համարյա թե ավետարան»[3]։
Ակնարկներ և քննադատություն
խմբագրել«Дом с нормальными явлениями» դարձել է 2015 թվականի ռուսական ամենահաջողված ռեփ-ալբոմներից մեկը[4][5][6]։ Газета.Ru-ի հրապարակման համաձայն՝ «Дом…»-ը ընդգրկվել է «2015 թվականի 20 լավագույն ալբոմների» ցանկում[7] և «Տարվա 30 լավագույն ալբոմներ» ցանկում՝ զբաղեցնելով 6-րդ տեղն ըստ «Афиша» հրատարակության[8]։ Rap.ru և The Flow կայքերի համաձայն, ալբոմը գրավել է 1-ին տեղը տարվա լավագույն ռուսալեզու ալբոմների ցանկում[9][10]։ 2017 թվականի մարտին «The Flow» ինտերնետային պորտալը գործընկեր «re:Store»-ի հետ միասին ալբոմն անվանել է 2010-ականներին թողարկված տասը ամենակարևոր ալբոմներից մեկը։
Rap.ru կայքի համաձայն «2015 թվականի լավագույն ռուսական տեսանյութերի» ցանկում «Стиль» երգի տեսահոլովակը գրավել է 5-րդ տեղը[11], իսկ երգը գրավել է 15-րդ տեղը «2015 թվականի 50 լավագույն երգերի» ցանկում` ըստ The Flow կայքի[12]։ Նույն ցանկում «Танцуй сама» երգը գրավել է 3-րդ տեղը[13]։ «Афиша» հրատարակությունն ընդգրկել է «Притон» երգի տեսահոլովակը «2015 թվականի 100 մեծագույն հոլովակների» ցանկում[14]։
Լրագրող Ալեքսանդր Գորբաչովը («Афиши»-ի նախկին գլխավոր խմբագիր) «Дом…»-ն անվանել է «բացարձակորեն ժանր սահմանող սկավառակ», որում «ռեփը հասկացվում է որպես համընդհանուր շրջանակ, որն ընդգրկում է մնացած ամբողջ փոփ երաժշտությունը մնացած բոլոր մասերը»։ Ըստ երաժշտական լրագրող Արտյոմ Մակարսկու՝ Սկրիպտոնիտն իր ալբոմում «ընտրում է ամենապարզ բառերը, երաժշտությունն ինքն է ստեղծում և չի վախենում կիթառ օգտագործելուց։ Զգացողությունն այն է, որ դու ֆիլմ ես դիտում, այլ ոչ թե ալբոմ լսում»[15]։
Խարիզմատիկ փոխանցում, օրիգինալ խոսք, երբեմն՝ մինչև Aisap Ferg-ի տեմպի չափ դանդաղող, հարուստ գործիքակազմ. «Дом с нормальными явлениями»-ը կարծես ամերիկյան լուրջ ռեփերի մանրակրկիտ թարգմանված ալբոմ է։ - Rolling Stone Russia[5]
|
Երգերի ցուցակ
խմբագրել# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Интро» | 1:18 | |||||||
2. | «Дома» | 3:32 | |||||||
3. | «Оставь это нам» | 1:40 | |||||||
4. | «Вниз» | 3:44 | |||||||
5. | «Коньяк» | 2:21 | |||||||
6. | «Океан» | 3:37 | |||||||
7. | «Притон» | 3:55 | |||||||
8. | «Танцуй сама» | 4:36 | |||||||
9. | «На должном» | 3:24 | |||||||
10. | «Сука тащит нас на дно» (при уч. 104 и Truwer) | 6:50 | |||||||
11. | «Сны» | 4:00 | |||||||
12. | «100 поцелуев» | 2:35 | |||||||
13. | «Бумажки» (при уч. 104) | 5:22 | |||||||
14. | «Лям» | 4:36 | |||||||
15. | «Стиль» (другая версия, при уч. ATL) | 6:47 | |||||||
16. | «Я не улыбаюсь» (при уч. 104) | 4:40 | |||||||
17. | «Вечеринка» | 6:03 | |||||||
18. | «Это любовь» | 4:39 | |||||||
73:48 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Алексей Алеев Дома делать нечего // Звуки.ру. — 25.11.2015.
- ↑ Новый альбом Адель в пятый раз возглавил чарты российского iTunes // Lenta.ru. — 2 декабря 2015.
- ↑ Ярослав Забалуев 5 лучших альбомов ноября // Газета.Ru. — 26.11.2015.
- ↑ Андрей Никитин Что случилось с музыкой. Скриптонит, Tesla Boy, Coldplay, M.I.A., Tame Impala и другие // Афиша-Воздух. — 30 ноября 2015. Архивировано из первоисточника 22 Դեկտեմբերի 2015.
- ↑ 5,0 5,1 Кирилл Молоков Скриптонит – «Дом с нормальными явлениями». — Rolling Stone Russia, 26 ноября 2015. Архивировано из первоисточника 22 Դեկտեմբերի 2015.
- ↑ Лёша Горбаш Рецензия: Скриптонит "Дом с нормальными явлениями" // The Flow. — 31 декабря 2015.
- ↑ Ярослав Забалуев 20 лучших альбомов 2015 года // Газета.Ru. — 31 декабря 2015.
- ↑ 30 лучших альбомов года // Афиша-Daily. — 2015.
- ↑ Итоги года: лучшие русские альбомы, часть 2 | RAP.RU // Rap.ru. — 31 декабря 2015.
- ↑ 33 лучших отечественных альбома 2015, финал // The Flow. — 15 января 2015.
- ↑ «Итоги года: лучшие русские клипы». Rap.ru. 25 декабря 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 50 лучших треков 2015 года, часть 4 // The Flow. — 28 декабря 2015.
- ↑ 50 лучших треков 2015 года, финал // The Flow. — 28 декабря 2015.
- ↑ Андрей Никитин 100 великих клипов года. Часть пятая: от Скриптонита до «Серебра» // Афиша-Daily. — 30 декабря 2015.
- ↑ Катерина Фирсова «Новый герой поколения»: Эксперты выбирают российских музыкантов, достойных «Грэмми» // The Village. — 15 февраля 2015.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Скриптонит - Дом с нормальными явлениями». YouTube. Վերցված է 2016 թ․ հունվարի 23-ին.
- «Дом с нормальными явлениями». Яндекс.Музыка. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- Лёша Горбаш Рецензия: Скриптонит «Дом с нормальными явлениями» // The Flow. — 31 декабря 2015.