ԱՄՆ Սենատ
ԱՄՆ Սենատ (անգլ.՝ the United States Senate), ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից մեկը։
ԱՄՆ Սենատ անգլ.՝ The United States Senate | |
---|---|
ԱՄՆ 115-րդ Սենատ | |
Տեսակ | |
Տեսակ | Ծերակույտ, elected legislative house?, Իրավասություն և legislative branch agency? |
Պատմություն | |
Հիմնադրված | 1789 |
ԱՄՆ փոխնախագահ և Majority Leader of the United States Senate? | Քամալա Հարիս[1] |
Ղեկավարում | |
ԱՄՆ փոխնախագահ | Մայք Փենս, ԱՄՆ հանրապետական կուսակցություն սկսած հունվարի 20, 2017 |
ԱՄՆ Սենատի ժամանակավոր նախագահ | Չակ Գրեսլի, ԱՄՆ հանրապետական կուսակցություն սկսած հունվարի 3 2019 |
Կազմը | |
Նստատեղեր | 100 |
Քաղաքական խմբավորումներ | ԱՄՆ հանրապետական կուսակցություն (53) |
Քաղաքական խմբավորումներ | ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն (45) Անկուսակցական (2) |
Ընտրություններ | |
վերջին ընտրություններ | նոյեմբերի 6, 2018 |
Հանդիպումների վայր | |
Կապիտոլիում (Վաշինգտոն) | |
senate.gov(անգլ.) |
Ձևավորման կարգ
խմբագրելՍենատը բաղկացած է 100 անդամից։ Յուրաքանչյուր նահանգից ընտրվում է 2 սենատոր՝ 6 տարի ժամկետով։ Սկզբում սենատորներին ընտրում էին նահանգների օրենսդիր խորհրդի անդամները, սակայն 1913 թվականից՝ Սահմանադրության 17-րդ շտկումից հետո, ընտրությունները դարձան ուղիղ։
ԱՄՆ Սենատի ընտրություններն անցկացվում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների հետ միաժամանակ, ընդ որում, յուրաքանչյուր 2 տարին մեկ ռոտացիայի կարգով վերընտրվում է սենատի անդամների 1/3 մասը[2], ինչն ապահովում է օրենսդիր իշխանության հաջորդականությունը։ Դրա համար սենատորները բաժանվում են «դասերի» (Classes of US Senators), որոնք ԱՄՆ Սենատի կազմում լինում են 6 տարի՝ ընտրվելով «կանոնավոր ընտրությունների» ժամանակ։ Օրինակ՝ 2012 թվականի կանոնավոր ընտրությունների ժամանակ ընտրվեց 1-ին դասը (33 սենատոր), 2014 թվականին՝ 2-րդ դասը (նույնպես 33 սենատոր), իսկ 2016 թվականին՝ 3-րդ դասը (34 սենատոր)։
Սենատորի՝ ժամանակից շուտ հեռացման դեպքում թափուր պաշտոնի համար նշանակվում են հերթական կանոնավոր ընտրությունների հետ միաժամանակ ընթացող «ոչ կանոնավոր» ընտրություններ։ Սակայն «ոչ կանոնավոր» ընտրությունների ժամանակ ընտրված սենատորի լիազորությունների ժամկետը տևում է 2 կամ 4 տարի, այսինքն՝ ավարտվում է իր դասի մյուս բոլոր սենատորների լիազորությունների դադարեցման հետ։
ԱՄՆ յուրաքանչյուր նահանգի սենատորները պարտադիր կարգով գտնվում են 2 տարբեր դասերի կազմում։ Նրանք վերընտրվում են իրենց շրջաններում կայացած կանոնավոր ընտրությունների ժամանակ՝ համապատասխանաբար 2 և 4 տարի անց։ Ընդ որում, օրենսդիրներին տրված է նաև ԱՄՆ նոր նահանգի ընդունման իրավունքը։ Թե կոնկրետ որ երկու դասերում կլինեն տեղեր՝ նախատեսված 2 նոր սենատորների համար, կորոշվեն պատահականությամբ, իսկ ավելի կոնկրետ՝ մետաղադրամի նետումով։
ԱՄՆ սենատորը կարող է լինել 30 տարին լրացած, վերջին 9 տարում ԱՄՆ քաղաքացի հանդիսացող անձը, որը նահանգի բնակիչ է և ցանկանում է ներկայացնել իր նահանգը[3][4]։ Սենատի գոյության առաջին տարիներին տարիքային սահմանափակումը մի քանի անգամ խախտվել է (բայց 1818 թվականից հետո այդպիսի դեպքեր չեն եղել)։ Ջոզեֆ Բայդենը սենատոր է ընտրվել 1972 թվականին (29 տարեկան հասակում), բայց երդում տալու պահին լրացել է նրա 30-ամյակը։
Աշխատակարգ
խմբագրելՅուրաքանչյուր սենատոր ունի մեկ ձայն, և որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկում մեծամասնությունը։ ԱՄՆ փոխնախագահը Սենատի ներկայացուցիչ է, սակայն քվեարկությանը կարող է մասնակցել միայն ձայների հավասարության դեպքում։
Միայն Սենատը ունի բացառիկ իրավունք քննել իմպիչմենտի կարգի գործեր։ Այս նպատակով նիստ գումարելով՝ սենատորները երդում կամ հանդիսավոր խոստում են տալիս։ Երբ քննարկվում է ԱՄՆ նախագահի գործը, նիստին մասնակցում է ԱՄՆ Բարձրագույն դատարանի Ներկայացուցիչը։ Ոչ մի անձ չի կարող դատապարտվել՝ առանց ներկա սենատորների 2/3 մասի համաձայնության։
Սենատը տարբեր նպատակներով օգտագործում է մշտական և ժամանակավոր կոմիտեներ (և ենթակոմիտեներ), այդ թվում՝ օրինագծերի քննարկումը և գործադիր իշխանության հսկումը կարգավորելու համար։ Տվյալ պահին ԱՄՆ Սենատն ունի 16 մշտական կոմիտե։
Կոնգրեսը հավաքվում է նվազագույնը տարին մեկ անգամ, և նրա նստաշրջաններն սկսվում են հունվարի 3-ի կեսօրին, եթե միայն Կոնգրեսը օրենքով մեկ այլ օր չի նշանակում։ ԱՄՆ Սենատն իր նիստերը անցկացնում է Կապիտոլիումում։
Համաձայն ԱՄՆ Սահմանադրության՝ Սենատի կարևորագույն դեմքը Միացյալ Նահանգների փոխնախագահն է՝ չնայած, բացի նիստերը նախագահելուց, նա ունի նաև այլ պաշտոնական պարտականություններ։ Փոխնախագահի բացակայության դեպքում ընթացակարգն իրականացնում է Սենատի ժամանակավոր նախագահը (կամ նշանակվում է ուրիշ սենատոր)։
Ներկայիս կազմ
խմբագրելԿոնգրեսի 144-րդ գումարման համաձայն՝ ԱՄՆ-ի՝ մինչև 2017 թվականը գործող Սենատի կազմում կար (2015 թվականի հունվարի 3 - 2017 թվականի հունվարի 3) 100 սենատոր՝ 50 նահանգներից, որոնցից 44 անդամ ներկայացնում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը, 54 անդամ՝ ԱՄՆ հանրապետական կուսակցությունը, իսկ 2 սենատորներ ընտրվել են որպես անկախ անդամներ, սակայն Դեմոկրատների հետ մտնում են կոալիցիայի մեջ։
Սենատի կազմը որոշվել է 2014 թվականի նոյեմբերի 4-ին կայացած ընտրությունների արդյունքում, որի ժամանակ ընտրվել է 36 սենատոր (նրանցից 33-ը՝ 6-ամյա կանոնավոր ժամկետով, իսկ 3-ը՝ 2 տարով, քանի որ նրանք ընտրվել են ոչ կանոնավոր ընտրություններում)։
2016 թվականի նոյեմբերի 8-ին ընթացան հերթական ընտրությունները, որոնց ժամանակ ընտրվեց 34 սենատոր (բոլորը կանոնավոր ընտրություններով՝ 6-ամյա ժամկետով)։ ԱՄՆ Սենատի 115-րդ գումարման ժամանակ (որը կգործի 2017 թվականի հունվարի 3-ից մինչև 2019 թվականի հունվարի 3-ը) մեծամասնության դիրքը պահպանեցին հանրապետականները։ Ընտրությունների արդյունքում հանրապետականներն ունեցան 52, իսկ դեմոկրատները՝ 46 տեղ, կան նաև անկախ ընտրված 2 սենատորներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.whitehouse.gov/administration/vice-president-harris/
- ↑ Григонис Э.П., Григонис В. П. Конституционное право зарубежных стран. — СПб.: Питер, 2007. — С. 161. — 208 с. — (Краткий курс). — ISBN 978-5-469-01124-8
- ↑ Григонис, 2007, էջ 162
- ↑ США, краткий обзор: Выборы, 2016 / Bureau of International Information Programs, U.S. Department of State (англ.)