Աբայի անվան օպերայի և բալետի ղազախական թատրոն
Աբայի անվան օպերայի և բալետի ղազախական թատրոն (ղազ.՝ Абай атындағы қазақ мемлекеттік академиялық опера және балет театры):
Աբայի անվան օպերայի և բալետի ղազախական թատրոն | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն և թատերախումբ |
Երկիր | Ղազախստան և ԽՍՀՄ |
Գտնվելու վայրը | Ալմաթի |
Հիմնադրման ամսաթիվ | 1934 |
Կայք | gatob.kz |
Almaty Opera & Ballet Theatre Վիքիպահեստում |
Ստեղծման պատմությունը
խմբագրելԹատրոնը ստեղծվել է 1934 թվականին Ալմա Աթայում մեկ տարի առաջ ստեղծված երաժշտական ստուդիայում[1]։
1934 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցավ առաջին ներկայացումը։ Ցուցադրվել է Մուխթար Աուեզովի «Այման Շոլպան» երաժշտական կատակերգությունը։ Դրանում հնչել են ժողովրդական երգեր և կյուիներ, որոնք մշակել է Իվան Կոցիկը[1]։
Եվգենի Բրուսիլովսկին թատրոնի առաջին կոմպոզիտորն է եղել, ով հիմնել է Ղազախստանի ազգային օպերան։ Հաջորդ ներկայացումները եղել են «Կիզ Ժիբեկը» (1934), «Ժալբիրը» (1935), «Էր Տարգինը» (1936)։
1935 թվականին Կույբիշևյան օպերային թատրոնում ստեղծվել է ռուսական օպերային թատերախումբը։ Պրոֆեսիոնալ կոլեկտիվը կարճ ժամանակահատվածում (1936-37) ցուցադրել է ռուսական թատրոնի 9 և համաշխարհային օպերային դասական ստեղծագործություններ։ Դրանք էին «Կարմեն», «Եվգենիյ Օնեգին», «Պիկովայա դամա», «Դեմոն», «Աիդա» և այլն։
1938 թվականին Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» ստեղծագործությունը դրեց բալետային թատերախմբի ստեղծման սկիզբը, այդ ժամանակ էլ ստեղծվել է առաջին Ղազախական թատրոնը՝ Վ. Վելիկանովի «Կալկաման և Մամիռ»[1]։
1941 թվականին թատրոնը ստացավ ակադեմիական կարգավիճակ և 1941 թվականին վերջացավ թատրոնի նոր շենքի կառուցումը, (ճարտարապետներ Ն. Կռուգլով, Ն Պրոստակով, Տ. Բասենով, Վ. Բիչկով, Պ. Պոլիվանով, նկարիչներ Վ. Կրոշին, Ն. Ցիվչինսկիյ), որն այդ ժամանակ Ալմաթիի ամենագեղեցիկ շինություններից մեկն է եղել։ Տեղակայված լինելով ոչ շատ բարձր, բայց հիմնականում լայն ստիլոբատի վրա, այն ունի չորս գագաթային պորտիկ լոդջիո գլխավոր ճակատի վրա։ 2000 թվականին տեղի ունեցած վերակառուցման ընթացքում փոխվել է նրա գլխավոր ճակատի պատկերի ձևը։ Երկրորդ ճակատի պատերը ուղիղ են դարձրել։ Առաջին ներկայացումը նոր շենքում կայացավ 1941 թվականի նոյեմբերի 7-ին[2]։
1945 թվականին թատրոնին տրվել է Աբայի անունը[1]։
Ղազախական ԽՍՄ-ի ժաղովրդական արտիստ Գազիզ Դուգաշովը երեք անգամ եղել է թատրոնի գլխավոր դիրիժորը (1950-1951, 1956-1958 և 1959-1971), դրա հետ միասին աշխատել է Մոսկվայում, Կիևում և Մինսկում։
1970-ական թվականներին հայտնի դիրիժոր և բեմադրող Բալերիյ Ռուտտերը բեմի վրա դրեց Ղազախստանի Աբայի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, 15 օպերա և բալետ։
2015 թվականի հունվարին թատրոնը ամբողջությամբ անցավ ավտոմատիզացված մեխանիզմի, առցանց ձևով Տիկետոնում տոմսեր վաճառելով[3][4]։
Կառավարումը
խմբագրելՄինչև ԽՍՀՄ-ի անկումը այն կառավարվել է Ղազախական ԽՍՀ-ի կուլտուրայի կառավարության կողմից։ Այսօր այն կառավարվում է Ղազախստանի կուլտուրայի և սպորտի կառավարության կողմից։
Օպերային թատերախմբի աստղերը
խմբագրել- Կուրմանբեկ Ջանդարբեկով (годы выступлений 1933-1944)
- Կուլյաշ Բայսեիտովա (1933-1957)
- Գալիֆուլլա Կուրմանգալիև (1934-1966)
- Ժամալ Օմարովա (1934-1937)
- Շարա Ժիենկուլովա (1934-1940)
- Ռիժատ Աբդուլլին (1939-1985)
- Բայգալի Դոսիմժանով (1941-1964)
- Ժաբալ Բեյսեկովա (1941-1966)
- Կաուկեն Կենժետաև (1946-1966)
- Ռոզա Բագլանովա (1947-1949)
- Երմեկ Սերբակով (1947-2006)
- Ռոզա Ջամանովա (1953-1977)
- Բիբիգուլ Տուլեգենովա (1954-1956), (1971-1982)
- Ալիբեկ Դնիշև (1978-1997)
- Նուրժամալ Ուսենբաևա (1984-1997)
- Մայրա Մուհամեդ-կիզի (1996-2002)
Բալետային երգչախմբի աստղերը
խմբագրել- Ալեքսանդր Սելեզնյով (1937-1945)
- Բուլատ Այուխանով (1957-1959)
- Ռամազան Բապով (1966-1985)
- Լարիսա Սիչյովա (1974-1978)
- Ռաուշան Բայսեիտովա (1966-1986)
- Գուլժան Տուտկիբաևա (1982-2002)
- Սաուլե Ռախմեդովա (1987-1989)
- Լեյլա Ալպիևա (1995-1996) և (2000-2009)
- Սերժան Կաուկով (1998-1999)
- Դոսժան Տաբիլդի (2003-2005)
- Ֆարհադ Բուրիև (2005-2017)
- Գուլվիրա Կուլբանովա (2004-մինչև մեր օրերը)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 12. Исландия - Канцеляризмы. - М.: Большая Российская энциклопедия, 2008. - 767 с.: ил.: карт.
- ↑ О театре | ГАТОБ
- ↑ ГАТОБ им. Абая запустил автоматизированную систему продаж билетов
- ↑ Казахский государственный академический театр оперы и балета имени Абая объявляет об открытии онлайн-продаж билетов на все постановки и концерты
Արտաքին հղումներ
խմբագրել- Казахский государственный академический театр имени Абая на страницах Национальной энциклопедии Казахстана Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Репертуар и онлайн-покупка билетов ГАТОБ им. Абая(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբայի անվան օպերայի և բալետի ղազախական թատրոն» հոդվածին։ |