Աբաս Ա (ծննդյան թվականը անհայտ - 1145), Տաշիր-Ձորագետի թագավորության վերջին արքան (1090-1113)՝ Կյուրիկյանների (10-12-րդ դարեր) արքայատոհմից, Կյուրիկե Բ-ի որդին։ Կառավարել է եղբոր՝ Դավթի հետ։ Աբաս Ա-ի օրոք ուժեղացան սելջուկների ասպատակությունները։ Սելջուկները 1111-1113 թվականներին վերջնականապես նվաճեցին Տաշիր-Ձորագետի թագավորությունը։ Խուսափելով սելջուկյան թուրքերի ասպատակություններից՝ Աբասը 1113 թվականին հեռացել է Տավուշ և հիմնել առանձին իշխանություն՝ համանուն կենտրոնով։ 1139 թվականին օժանդակել է Աղվանից Գրիգոր Ա կաթողիկոսի ձեռնադրմանը։

Աբաս Ա Կյուրիկյան
Տաշիր-Ձորագետի թագավոր (Լոռի)
Իշխանություն1090-1113
Թագադրում1090
Լրիվ անունԱբաս Բագրատունի
ՏիտղոսներՏավուշի իշխան՝ 1113-1145
Ծնվել է՝անհայտ[1]
ԾննդավայրԼոռի բերդ
Մահացել է՝1145
ԱզգությունՀայ
ՆախորդԿյուրիկե Բ
ՈւղեկիցՎանենի թագուհի
Թագավորական ՏունԲագրատունիներ
ՏոհմԿյուրիկյաններ
ՀայրԿյուրիկե Բ
ՀավատքՔրիստոնեություն

1145 թվականին, Գանձակի Չոլի ամիրայի կողմից Տավուշի նվաճումից հետո, Աբաս Ա-ն ապաստանել է Մածնաբերդում՝ եղբոր մոտ[2]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1974. — հատոր 1. — էջ 15.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 8-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 15