Աբարտյան

հայկական ազգանուն

Աբարտյան, հայկական ազգանուն[1]։

Ազգանվան ստուգաբանություն

խմբագրել

Աբարտյան ազգանունը Ափարդյան ազգանվան այլ գրելաձև է։ Նույն սկզբունքով է առաջացել նաև Աբարդյան ազգանունը[1]։ Ափարդյան ազգանունն առաջացել է Ափարցյան>Ափարտյան ազգանուններում մերձավոր բաղաձայնների շփոթությունից, ինչպես, օրինակ, Կրիցյան>Կրիտյան, Բերնեցյան>Բերնետյան ազգանունների դեպքում է։ Իր հերթին կա Ափարցյան ազգանվան ստուգաբանության երկու վարկած, որոնցից մեկն անորոշ է[2]

  • ենթադրվում է, որ առաջացել է Ափարց(ի)-ից, որի -ց(ի)-ին վկայում է, որ ազգանվան հիմքը տեղանուն է, որը, սակայն, չի գտնվել։ Հնարավոր է, որ այդ տեղանունը լինի Հոբարցի[2]։
  • Ափարդյան/Ափարտյան>Ափարցյան անցումով՝ ր-ից հետո դ, տ-ի քմայնացմամբ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տիգրան Ավետիսյան, Հայոց ազգանունների բառարան, Ե., 2010, էջ 1:
  2. 2,0 2,1 2,2 «Տիգրան Ավետիսյան, Հայոց ազգանունների բառարան, Ե., 2010, էջ 33».