Աբբեի դը Սիտո
Աբբեի դը Սիտո (ֆր.՝ Abbaye de Citeaux), ֆրանսիական կիսափափուկ պանիր՝ պատրաստած կովի կաթից։
Աբբեի դը Սիտո | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, պինդ անեփ պանիր և ագարակի պանիր |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Կաթ | կովի կաթ |
Abbaye de Cîteaux (cheese) Վիքիպահեստում |
Պանրատեսակը հայտնի է նաև Տրապ դը Սիտո (ֆր.՝ Trappe de Cîteaux) անունով։ Ռեբլոշոն պանրի շարքին է պատկանում[1]։
Պատմություն
խմբագրելՊանիրը սկսել են արտադրել 1925 թվականից Սուրբ Նիկողայոս աբբայությունում։ Ամեն տարի մոնբելյար ցեղատեսակի 70 կովերի կաթից արտադրվում է շուրջ 60 տոննա Աբբեի դը Սիտո պանրատեսակից։ Արտադրանքի մեծ մասն իրացվում է տեղական շուկայում[2]։
Պատրաստում
խմբագրելԱբբեի դը Սիտո պանիրը պատրաստելու համար օգտագործվում է մոնբելյար ցեղատեսակի կովի չպաստերիզացված կաթ։ Պանիրը հասունանում է հընթացս երկու ամիսների։ Այդ ընթացքում պանիրը կանոնավոր կերպով լվանում են և շուռ տալիս[3]։
Նկարագիր
խմբագրելՊանրի գլուխն ունի սկավառակի տեսք, որի տրամագիծը 18 սանտիմետր է, բարձրությունը՝ 3,5-ից 4 սմ։ Պանրի ընդհանուր զանգվածը կազմում է 700 գրամ։ Աբբեի դը Սիտո պանրի գլուխը պատված է վարդագույն-նարնջագույն երանգով հարթ կեղևով, որն ունի սպիտակ փափուկ փառ։ Կեղևի տակ գտնվում է թեթևակի մամլած, միատարր, փայլուն սերուցքային միջուկը, որն ունի փղոսկրի գույն։ Այդ միջուկը կարող է լինել թեթակի ծորուն։ Պանրի ամբողջ զանգվածում կան տարածված ոչ մեծ աչքեր[2][3][4]։
Այս պանիրն աչքի է ընկնում նկուղային թեթև պանրահոտով, յուղոտ կրեմաձև կառուցվածքով, վառ քաղցրահամ մրգային համով[4]։ Հրամցնում են երիտասարդ սառեցված Բոժոլե (ֆր.՝ Beaujolais) և Բուրգունդյան (ֆր.՝ Bourgogne) գինիներով, որոնք ունեն մրգային փնջի և խաղողի բուրմունք[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Аббеи де Сито» (ռուսերեն). «Сыры Франции». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 2,0 2,1 Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 18
- ↑ 3,0 3,1 3,2 Джульет Харбатт, 2012, էջ 30
- ↑ 4,0 4,1 «Аббе де Сито» (ռուսերեն). fromages-france.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
Գրականություն
խմբագրել- Կաղապար:Книга:Французские сыры: иллюстрированная энциклопедия
- Джульет Харбатт Лучшие сыры мира. — М.: Издательство «BBPG», 2012. — 352 с. — ISBN 978-5-93679-168-0
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աբբեի դը Սիտո կատեգորիայում։ |