Աբգար

հայկական արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)
Աբգար (Աբգարիոս)

(դասական ասորերեն՝ ܐܒܓܪ‎ (Aḇgar))

ասորերեն
Սեռ՝ արական
Թարգմանաբար՝ ավագ այր (ըստ Մովսես Խորենացու)
Այլ լեզուներով՝

անգլ.՝ Abgar
հուն․՝ Ἄβγαρος (Ábgaros) (հին)
լատին․՝ Abgarus
ռուս.՝ Абга́р (Abgár), Авга́рь (Avgárʹ)

Կապված հոդվածներ սկսող «Աբգար»-ով

բոլոր հոդվածները«Աբգար»-ով

Աբգար, ասորական ծագումով հայկական արական անձնանուն։ Ծագում է ասորերեն Abgar անունից[1]։ Ըստ ֆրանսիացի հայագետ-արևելագետ Օգյուստ Կարիերի ասորերեն abgārā «կաղ» բառն է[2][3], համեմատական է լատիներեն Claudius արական և Claudia իգական անունները, որոնք նույնպես նշանակում են «կաղ»։ Աբգար անունն էին կրում Օսրոենեի թագավորության (Ուռհայաստան) բոլոր թագավորները, որոնց տոհմը թագավորեց մ.թ.ա. 136 թվականից մինչև մ.թ. 217 թվականը։ Անտոնիոս Կարակալլա կայսրը 217 թվականին գրավում է Եդեսիան և վերջ դնում այդ թագավորությանը։ Ըստ Հրաչյա Աճառյանի Մովսես Խորենացին քմահաճ կերպով է մեկնում այս բառը՝ «աւագ այր». «Կոչիւր աւագ այր, վասն առաւել հեզութեանն և իմաստութեանն, որում յետոյ և տիքն. զայս ոչ կարելով ուղղախօսել Յունաց և Ասորւոց կոչեցին Աբգարիոս»[4]։ Հրաչյա Աճառյանը թերահավատորեն մոտենալով Մովսես Խորենացու մեկնությանը գրում է՝. «Իբր թե բառը բնիկ հայերեն է և նախապես աւագ այր ձևն է ունեցել, որ ասորիները և հույները աղավաղելով դարձրել են Աբգար»[5]։ Մովսես Խորենացուն կրկնում է նաև Վարդան Արևելցին՝. «Որդի նորա Աւագայրն, զոր Ասորիք Աբգար կոչեն»[6]։ Պատահական նմանություն ունի արաբերեն عبقري ('Abqarī) «կատարյալ մարդ, ցեղի մեջ ամենից փառավոր և ազդեցիկ մարդը»[7]։ Աբգար անունը մտել է հայերի մեջ, բայց պատմության ընթացքում գործածական չի եղել։ Վերջին դարերից հայտնի են մի քանի անձինք Աբգար անունով[5]։ Այժմ էլ գործածական անուն է։

Հայտնի անվանակիրներ

խմբագրել

Հայտնի տոհմեր

խմբագրել

Ազգանուններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Armenische Grammatik» (Հայերենի քերականությունը), Հայնրիխ Հյուբշման, Լայպցիգ, 1897, էջ 288
  2. «Աբգարու զրոյցը Մովսէս Խորենացւոյ Պատմութեան մէջ», Օգյուստ Կարիեր, թարգ՝. Գաբրիել Մենևիշյանի, Վիեննա 1897, էջ 64
  3. «Brockelmann Lex.», syr. էջ 1բ
  4. «Պատմություն Հայոց», Մովսես Խորենացի, Գլուխ Բ, իզ
  5. 5,0 5,1 Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 5-6 — 634 էջ։
  6. «Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի», Վարդան Արևելցի, Վենետիկ, 1862, էջ 33
  7. «Կամուս ալ-մուհիտ» (Ծովի համատարած անդունդ), Ֆայրուզաբադի, Կ.Պոլիս, Հատոր Բ, էջ 20
  8. «Եկեղեցական պատմութուն», Եվսեբիոս Կեսարացի, էջ 59-66