Իսքենդեր Աբգարիոս

հայ գրականագետ, պատմաբան, բանաստեղծ
(Վերահղված է Աբգարիոս Իսքենդերից)

Իսքենդեր Աբգարիոս (նաև՝ Ալեքսանդր Աբգարիոս, 1826[1], Բեյրութ, Սիդոնի Էլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1885[1], Բեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]), հայ բանաստեղծ, պատմաբան, գրականագետ, Լիբանանի արաբական նոր գրականության մեծագույն դեմքերից, Յուհաննա Աբգարիոսի ավագ եղբայրը[2][3]։

Իսքենդեր Աբգարիոս
Պորտուգալիայի հյուպատոս Բեյրութում
 
Մասնագիտություն՝ բանաստեղծ, գրականագետ և պատմաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր 1826[1]
Ծննդավայր Բեյրութ, Սիդոնի Էլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանի օր 1885[1]
Վախճանի վայր Բեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Հայր Հակոբ եպիսկոպոս Լյուստրացի
 
Պարգևներ
Մեջիդիե շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1826 թվականին Բեյրութում, մեծահարուստ Հակոբ Լյուստրացի Աբգարյանի (Յաղուբ Էփքարիոս) ընտանիքում։ Ուսանել է նախ Բեյրութում, ապա Լոնդոնում։ Կատարելապես տիրապետել է հայերեն, արաբերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներին։ Եղել է Պորտուգալիայի հյուպատոսը Բեյրությում, կրել է բեկի, աղայի պատվանուններ, պարգևատրվել է Մեջիդիե շքանշանով։ Թղթակցել է Անգլիայի Վիկտորյա թագուհու հետ[3]։

Աշխատություններ

խմբագրել

Կարճատև պաշտոնավարել է Եգիպտոսի Իբրահիմ փաշայի պալատում, ապա նվիրվել գիտական և գրական գործունեության։ Գրել է խոհափիլիսոփայական բանաստեղծություններ, պատմագրական աշխատություններ (արաբերեն)։ Գլուխգործոցը «Շահրիար առյուծակերպ անհաղթ արքայի պատմության մասին մտքերի բուրմունք» (1880) դյուցազներգությունն է։ Արաբ ժողովրդի պատմությանը և գրականությանն են նվիրված «Արաբների պատմության ասպարեզում ցանկությունների լրումը» (1852), «Ցանկությունների ճոխացված լրումը» (1867), «Արաբ քերթողների դասակարգման գրական ծաղկաստան» (1858) և «Հոգու ըղձանքը Անթար Աբսի քերթվածներում» (1864) աշխատությունները։ Արաբերեն գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմաբանասիրական աշխատություններ։ Առանձին գրքերով հրատարակել է «Մտքերի բուրմունք առյուծակերպ անհաղթ արքա Շահրիարի մասին» (1880) դյուցազներգությունը, «Հոգու զբոսանք» քնարական բանաստեղծությունների ժողովածուն և այլն։ Հրատարակել է նաև արաբ ժողովրդի պատմության հետ կապված գրքեր, որոնցից ուշագրավ է հատկապես Լիբանանի 1860 թվականի ջարդերին նվիրված և վավերագրերով հարուստ հետազոտությունը։ Այս գիրքը արաբերենից թարգմանվել է անգլերեն և լույս է տեսել Բեյրութում, իսկ 1933-ին հրատարակվել է նրա հայերեն թարգմանությունը[3][4]։

Գրական-պատմական որոշակի հետաքրքրություն են ներկայացնում «Խըդիվ Իբրահիմի արժանիքներն ու սխրանքները» (1883) ներբողը և Լիբանանի 1860 թվականի արյունալի դեպքերը պատկերող «Արտասովոր անցուդարձեր Լեռնային Լիբանանի կյանքում» երկը (1869, հայերեն հրատարակություն, «Սարսափներու գիրքը», 1935)։ Ունի նաև քնարական բանաստեղծությունների ժողովածու՝ «Հոգու զբոսանք գեղեցկազարդ էջերում» (1883)[3]։

Մահացել է 1885 թվականին, Բեյրութում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 8, էջեր 8 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 14.
  4. «Կենսագրական բառարան» (հայ մշակույթի գործիչներ), Գառնիկ Ստեփանյան, հատոր Ա, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1973, էջ 8․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 18