Էմի Աբգար

երաժիշտ
(Վերահղված է Աբգար Էմիից)

Էմի Հարությունի Աբգար (Աբգարյան), (հոկտեմբերի 29, 1863(1863-10-29), Կալկաթա, Բրիտանական կայսրություն - 1942), հայ երաժշտագետ, մանկավարժ, խմբավար։

Էմի Աբգար
Ծնվել էհոկտեմբերի 29, 1863(1863-10-29)
Կալկաթա, Բրիտանական կայսրություն
Մահացել է1942
Մասնագիտություներաժիշտ, երաժշտագետ, մանկավարժ և խմբավար

Կենսագրություն

խմբագրել

Էմի Աբգարը ծնվել է 1863 թվականի հոկտեմբերի 29-ին, Կալկաթայում։ Եղել է Նոր Ջուղայից սերող Աբգարյանց հայտնի գերդաստանի անդամ[1]։ Երաժշտական կրթությունը կատարելագործել է Անգլիայում և Գերմանիայում։ 1880-ական թվականներին վերադարձել է Կալկաթա և զբաղվել հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրությամբ։ 1896 թվականին նա առաջին անգամ հրատարակել է իր «Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու Պատարագի մեղեդիները»[2]։

Հայ երաժշտությանը վերաբերող հոդվածների հեղինակ է որոնք, հրապարակվել են եվրոպական մամուլում։ Եվրոպական նոտագրությամբ ձայնագրել և քառաձայն երգեցողության համար ներդաշնակել է հայ հոգևոր երգարվի Նոր Ջուղայի (հնդկահայերի) ավանդույթը ներկայացնող երգասացությունները, որոնք առանձին հատորներով հրատարակվել են 1896–1920-ին Կալկաթայում և Լայպցիգում[3]։ Հատորները ներառում են Սբ․ Պատարագի, Ավագ շաբաթվա, Սբ․ Ծննդյան և Սբ․ Զատկի հոգևոր երգերը և այլ հարակից նյութեր։ Բոլոր ժողովածուներում բնագրային տեքստերը ներկայացված են անգլերեն թարգմանությամբ և տառադարձությամբ։ 1898 թվականին Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում Էմի Աբգարը դասավանդել հայ հոգևոր երաժշտություն և եվրոպական երաժշտության տեսություն, հիմնադրել է երգչախումբ, որը ղեկավարել է մինչև 1930-ական թվականները։

Էմի Աբգարը իր գրառած Նոր Ջուղայի Պատարագի մեղեդիների հիման վրա ստեղծել է բազմաձայն մշակումներ, որոնց մեծ մասը պահպանվել է սևագիր տարբերակներով։

  Երկ. Պատարագամատոյց զոր օրինակ երգի ըստ կարգի ի ժամանակի Մեծի պահոց եւ յաւուրս տօնից, գրեալ ըստ արդի ձայնագրութեան յԷմի Աբգարէ, Կալկաթա, 1896/97: Ձայնագրութիւն հինգ ժամերգութեանց Աւագ շաբաթու. համաձայն կանոնաց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Հայոց, գրեալ ըստ արդի ձայնագրութեան յԷմի Աբգարէ, Լայպցիգ, 1902։ Երգաբանութիւնք Ճրագալոյցի Ծննդեան եւ Զատկի եւ կարգի ջուր օրհնելոյ Ծննդեան. համաձայն կանոնաց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ Հայոց, գրեալ ըստ արդի ձայնագրութեան յԷմի Աբգարէ, Լայպցիգ, 1908։ Պատարագամատոյց զոր օրինակ երգի ըստ կարգի ի ժամանակի Մեծի պահոց եւ յաւուրս տօնից, մասք Ա–Գ (երկրորդ տպագրութիւն ընդարձակեալ), Լայպցիգ, 1920։ Գրկ. Գ ո ւ շ ա կ ե ա ն Թ., Ամբողջ երկեր, հ. Զ, Հնդկահայք, Երուսաղէմ, 1941, Գ ա լս տ յ ա ն Ջ., Հայ երաժշտության նվիրյալը, Հայրենիքի ձայն, 1989, մարտի 29։ Բր ո ւ տ ե ա ն Ց., Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները, Ե., 1996: Կ ո մ ի տ ա ս , Երկերի ժողովածու, հ. 8, Ե., 1998: Ա մ ի ր ա ղ յ ա ն Գ., Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց երգվածքում, Ե., 2016: S e t h M. J., Armenians in India, Calcutta, 1937[4]
- ԳԱՅԱՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ, երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող
 

Էմի Աբգարը մահացել է 1942 թվականին։

Գրականություն

խմբագրել
  • Թահմիզյան Ն, Մակար Եկմալյան, Երևան, 1981, էջեր 65-66։
  • Ղազելեան Մ., Հայոց Պատարագը և նրա երաժշտութեան Էմի Աբգարեան տարբերակը, աւարտաճառ, Էջմիածին, 1994
  • Կոմիտաս Վարդապետ Գէորգեան, Հայ եկեղեցական երաժշտութիւն, Կոմիտաս Վարդապետ,

Ուսումնասիրութիւններ և յօդուածներ, աշխատասիրութեամբ Գ. Գասպարեանի և Մ. Մուշեղեանի, Երևան, 2007, Գիրք Բ, էջեր 35-36։ Կոմիտասը նորջուղայական երգվածքը բնորոշում է որպես պարսկահայոց

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նոր Ջուղայի կամ հնդկահայոց երգվածքի գրառումը։ Էմի Աբգար:
  2. Amy Apcar, Armenians in India, and Polyphonic Music Musical Sources, Part IV
  3. ԳԱՅԱՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ
  4. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջեր 8–9. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։