Աբգար Հովհաննիսյան (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Աբգար Ռուբենի Հովհաննիսյան (մայիսի 30, 1908[1][2][3], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3] - դեկտեմբերի 3, 1991[1][3], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), հայազգի խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1938 թ.), պրոֆեսոր (1938 թ.), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1940 թ.), ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1947 թ.)։
Աբգար Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1908[1][2][3] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2][3] |
Մահացել է | դեկտեմբերի 3, 1991[1][3] (83 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[2], ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2] և ՀՀ ԳԱԱ[2] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2][3] |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1928) |
Կոչում | պրոֆեսոր[2][3] և ակադեմիկոս[2][3] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[2][3] (1938) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1928 թվական)։ 1931-1960 թվականներին մանկավարժական աշխատանք է կատարել Երևանի համալսարանում (1938 թվականից նոր պատմության ամբիոնի վարիչ, ապա գիտության գծով պրոռեկտոր), ռուսական մանկավարժական ինստիտուտում։ 1947-1953 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն, 1949-1960 թվականներին՝ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1960 թվականից, փոքր ընդմիջումով, վարում է ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտի պաշտոնը։ Հովհաննիսյանի գիտական ուսումնասիրությունները նվիրված են Ֆրանսիայի և հայ ժողովրդի պատմության նոր շրջանի պրոբլեմների լուսաբանմանը։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Գործունեությունը
խմբագրելԵվրոպական լեզուների իմացությունը, պատմագիտական լայնախոր պատրաստությունը հնարավորություն են տվել նրան ստեղծելու Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարախոսության, ուտոպիստ սոցիալիստների հասարակական-քաղաքական ուսմունքին նվիրված մեծարժեք մենագրություններ։ Այդ աշխատությունները գրված են աղբյուրագիտական հարուստ նյութերի, այդ թվում Ֆրանսիայի տարբեր արխիվներից քաղված նորահայտ փաստաթղթերի հիման վրա։ Հովհաննիսյանի «Կոմունիստական գաղափարները Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին» ուսումնասիրությունը (1966 թվական, ռուսերեն) արժանացել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Պ. Վոլգինի անվան մրցանակի (1974 թվական)։ Հովհաննիսյանի գիտական աշխատությունների մյուս շարքը նվիրված է XVIII դ. 2-րդ կեսի և XIX դ. 1-ին տասնամյակների հայ ազատագրական շարժումներին, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը, Անդրկովկասն ու Արևելյան Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ ազատագրելու հարցում Անգլիայի ու Ֆրանսիայի՝ երկրամասի ժողովուրդների շահերին հակասող քաղաքականության և հարակից խնդիրների բացահայտմանը։ Հովհաննիսյանը մասնակցել է հայ ժողովրդի, ԽՍՀՄ ժողովուրդների, համաշխարհային պատմության, Սովետական պատմական հանրագիտարանի բազմահատոր աշխատությունների ստեղծմանը, բազմիցս ներկայացրել խորհրդային պատմագիտությունը պատմաբանների միջազգային հավաքներում։
Պարգևներ
խմբագրելՊարգրատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2), Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» (2) շքանշաններով։
Երկեր
խմբագրել- Ամբողջ աշխարհի բանվորները յեվ գյուղացիները պետք ե ազատեն իրենց կապիտալի իշխանությունից։ Մ. Գորկու դիմումը բանվորներին և գյուղացիներին, Կրասնոդար, тип. "Культура", 1930 (համահեղինակ)։
- Նապոլեոնի արշավանքը Ռուսաստանի վրա և 1812 թվականի Հայրենական պատերազմը, Երևան, Քաղ. գրակ. պետ. հրատ, 1941։
- Հայ ժողովրդի պատմություն։ Մաս 1։ Երևան, Հայպետուսմանկհրատ, 1956 (համահեղինակ)։
- Հայ ժողովրդի պատմություն։ [Ձեռնարկ 2 մաս.] / Ս. Տ. Երեմյան, Մ. Ս. Հասրաթյան, Բ. Ն. Առաքելյան և ուրիշ, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1956 (համահեղինակ)։
- Պատմություն ինը գրքից։ Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1986 (համահեղինակ)։
- Անտիպ աշխատություններ։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, Երևան, Գիտություն, 2009 (համահեղինակ)[4]։
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 VIAF ID
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Աբգար Հովհաննիսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբգար Հովհաննիսյան (պատմաբան)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 567)։ |