Աբդուռահման Մուշֆիքի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբդուռահման (այլ կիրառումներ)
Աբդուռահման Մուլլո Մուշֆիքի Մուշֆիքի (տաջ.՝ Абдурраҳмони Мушфиқӣ) (1525, Բուխարա, Ուզբեկստան - 1588[1], Բուխարա, Ուզբեկստան), տաջիկ բանաստեղծ։
Աբդուռահման Մուշֆիքի ابدوررخمآني موشفيقي | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Абдуррахман |
Ծնվել է | 1525 |
Ծննդավայր | Բուխարա, Ուզբեկստան |
Վախճանվել է | 1588[1] |
Վախճանի վայր | Բուխարա, Ուզբեկստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և երգիծաբան |
Լեզու | տաջիկերեն |
Մինչև 1564 թվականն ապրել է Բուխարայում։ Ծառայել է Սամարղանդում՝ Սուլթան Սաիդիի պալատում, 1578 թվականից՝ Բուխարայում։ Թողել է երգիծական բանաստեղծությունների դիվան, ինչպես նաև գազելների ու քասիդների ժողովածուներ, «Իրեմի ծաղկանոցը», «Պոեմ գինու մասին», «Արտացոլող աշխարհ» պոեմները։
Մուշֆիքին խարազանել է հարուստների ագահությունը, դատապարտել անարդար օրենքները։ Տաջիկական բանահյուսության մեջ մտել է որպես ժողովրդական անեկդոտի դրական հերոս։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Iranica / N. Sims-Williams, A. Ashraf, H. Borjian, M. Ashtiany — USA: Columbia University, 1982. — ISSN 2330-4804
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 84)։ |