Աբելիա չինական
Աբելիա չինական | |
Աբելիա չինական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Այծատերևազգիներ (Caprifoliaceae) |
Ցեղ | Աբելիա (Abelia) |
Տեսակ | Աբելիա չինական (A. chinensis) |
Միջազգային անվանում | |
Abelia chinensis |
Աբելիա չինական (լատին․՝ Abelia chinensis), ցախեկեռասազգիների ընտանիքի, աբելիա ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելՏերևաթափ թուփ է՝ մինչև 1,5 մ բարձրությամբ։ Երիտասարդ ընձյուղները մազմզուկապատ են, կարմրավուն։ Տերևները ձվաձև են, 2-4,5 սմ երկարությամբ, 1,5-2,5 սմ լայնությամբ, սրածայր կամ կարճ-սրված, սղոցաեզր, ներքևի կողմից՝ բրդանման աղվամազապատ, վերևի կողմից՝ ցրված մազմզուկապատ, 0,2-0,5 սմ կոթունավոր։ Ծաղիկները բուրումնավետ են, մեծ մասամբ 2-ական, տեղավորված տերևածոցերում, որոնք առաջացնում են խիտ և կարճ հուրաններ։ Բաժակաթերթիկները 5-ն են, երկարավուն, հակառակ-ձվաձև, մազմզուկապատ, 0,6 սմ երկարությամբ։ Պսակը ձագարաձև է, մոտ 1,5-2 սմ երկարությամբ, սպիտակ։ Ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է կենտրոնական և արևելյան Չինաստանում։ Մեր հանրապետությունում բաց հողերի պայմաններում մշակվում է միայն Իջևանի դենդրարիում, որտեղ չի ցրտահարվում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։
Կիրառություն
խմբագրելԷկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 32[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 280։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբելիա չինական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբելիա չինական» հոդվածին։ |