Աբրահամ Բոլորաձորեցի
Աբրահամ Բոլորաձորեցի (Տեր Աբրահամ, Աբրահամ ծաղկող, 15-րդ դար - 15-րդ դար), հայ մանրանկարիչ, նկարազարդող։ Աշակերտել է Դանիել Աստվածաբան րաբունապետին՝ Սևանավանքում[1][2][3]։ Բոլորաձորի վանքի (Վայոց ձոր, Սրկղունք) առաջնորդ (1476 թվականից), Ավագտեր վարդապետի եղբորորդին։
Աբրահամ Բոլորաձորեցի | |
---|---|
Ծնվել է | 15-րդ դար |
Վախճանվել է | 15-րդ դար |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | նկարազարդող և մանրանկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Ավետարան (5303) |
Կենսագրություն
խմբագրելԲոլորաձորի վանքի (Բոլորաբերդի) վանական Աբրահամի անունը հիշատակվում է 1461 թվականից։ Ապրել է 15-րդ դարում[2]։ Հայտնի մանրանկարիչ էր Սյունյաց աշխարհի Վայոց ձոր գավառի Բոլորաձորի վանքում։ 15-րդ դարի վերջերին Տաթևի վանքում ձեռագրեր է նկարազարդել, կատարելագործելով իր արվեստը, մեծապես օգտվել Գլաձորի և Տաթևի մանրանկարչության դպրոցների ավանդույթներից[2]։ Նկարազարդել է 10 մատյան (Ավետարաններ (ձեռ. № 8409, 2634, 221, 7770, 6865, 5303), երկուսը՝ 1475 թվականին, 1482, 1495), Հայսմավուրք № 6268 (1474), Ճաշոց № 2781 (1476), Ճառընտիր № 942 (1478), Շարակնոց (№ 1579), պահվում է Մատենադարանում, մեկը՝ Երուսաղեմի (№ 3230), մեկը՝ Վիեննայի (№ 403), երկուսը՝ Էջմիածնի (№ 129, 322) մատենադարաններում, որոնցում նկատելի է Գլաձորի մանրանկարչության դպրոցի և Թորոս Տարոնացու ազդեցությունը (ձեռ. № 5303)[1][2], օրինակել է Մանրուսմունք (1484)[3] և այլն։ Ձեռագրերում զետեղել է նաև պատվիրատուների նկարները, լուսանցքներում թողել բացատրական ոտանավորներ։ 1495 թվականի ավետարանի «Պայծառակերպության» նկարի ցածում Աբրահամը տեղավորել է իր և եղբոր՝ Զաքարիայի պատկերները (թվագրված ՋԽԷ֊1498)։ Նրա բազմաթիվ պատկերազարդումները հայ միջնադարյան մանրանկարչության կարևոր էջերից են, կատարված են վարպետությամբ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 13, էջեր 13 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 3.
- ↑ 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 40.
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 40-41 — 720 էջ։
Գրականություն
խմբագրել- «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Խաչիկյան Լ. Ս., մաս 1-2, Ե., 1958֊1967
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 40)։ |