Ագադիր (արաբ․՝ أكادير‎‎, նշանակում է «բերդ», բերբերեն լեզվով՝ «պատ» ), քաղաք Մարոկկոյի հարավ-արևմուտքում, Սուս շրջանի պատմական կենտրոնը։

Բնակավայր
Ագադիր
արաբ․՝ أكادير‎‎[1]
ⴰⴳⴰⴷⵉⵔ
Զինանշան

ԵրկիրՄարոկկո Մարոկկո
ՀամայնքAgadir-Ida-Ou-Tanane Prefecture?
Հիմնադրված է1505 թ.
ԲԾՄ74 մետր
Բնակչություն504 768 մարդ (2024)[2]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ
Պաշտոնական կայքagadir.ma
Ագադիր (Մարոկկո)##
Ագադիր (Մարոկկո)

Ագադիրը Սուս Մասա Դրաա վարչական շրջանի պրեֆեկտուրան է։


Քաղաքի նկարագրություն

խմբագրել

Քաղաքը գտնվում է Աֆրիկայի Ատլանտյան ափին՝ Սուսի գետաբերանի մոտակայքում, Կասաբլանկայից 508 կմ հարավ։

Ագադիրի ագլոմերացիան իր մեջ ներառում է Ինեզգան և Այթ-Մելուլ քաղաքները։ Այն Մարոկկոյի քաղաքային գլխավոր կենտրոններից է, երկրի յոթերորդ քաղաքը Մեկնեսից հետո։

 
Օվկիանոս։ Տեսարանը Անեզի հյուրանոցից

Քաղաքը բաժանված է թաղամասերի․

Քաղաքի կենտրոն

խմբագրել

Ընդարձակ և դինամիկ, որը բաղկացած էր Մոհամմեդ V և Հասան II բուլվարներից, գեներալ Քեթանի, Մուհամմեդ VI, Մուլեյ Աբդելլահ, Մոհթար Սուս և Ֆար (FAR) պողոտաներից։ Այն ներառում է նաև Սալամի և Հույսի հրապարակները։

Տեսարժան վայրերի թվում են «Թռչունների հովիտ» զբոսայգին, հիշողության պատը և Լուբնան մզկիթը (լիբանանյան)։

Ագադիրի աշխույժ ափը կազմված է 20 բուլվարներից, Թավադա (Tawada) և Սուս գետի (oued Souss) պողոտաներից, Կարնիզա (ափ) և Աբդերահ Բուաբիդ բուլվարներից։ Ափին և տուրիստական գոտում կան բազմաթիվ ռեստորաններ, հյուրանոցներ և ժամանակակից սրճարաններ։ Լողափի երկայնությամբ գտնվում են նաև բնակելի թաղամասեր։ Նախատեսվում է իրականացնել ափերի վերակառուցման մի քանի նախագծեր։

Նոր Տալբորժտ

խմբագրել

Աշխույժ թաղամաս է։ Գլխավոր ճանապարհը Մոհամմեդ Սիդի շեյխ բուլվարն է։ Մյուս խոշոր պողոտաներն են՝ Նախագահ Ջոն Քենեդին, Մուլայ Իսմայիլը և Մուլայ Յուսեֆը։ Այնտեղ է գտնվում նաև Մոհամմեդ V մզկիթը, Պորտուգալիայի քույր քաղաք Ագադիրի անունը կրող Օլգաոյի այգին, նրա «Ագադիրի հիշողություն» թանգարան հուշահամալիրը և Իբն Զայդուն այգին։ Գլխավոր ճանապարհներին կառուցվել են մի քանի լավ հյուրանոցներ և ռեստորաններ։

Բնակելի թաղամասեր

խմբագրել

Բազմաթիվ վիլլաներ գտնվում են ՖԱՐՍ պողոտայի հարևանությամբ։ Մեծահարուստ ագադիրցիների մեծ մասն ապրում է այս թաղամասում։ Մի քանի հեկտար բուսածածկ տարածքներ շրջապատում են բնակելի թաղամասը, որի գլխավոր արտերիան Կահիրեի և Միավորված ազգերի կազմակերպության պողոտան է։

Նավահանգիստներ

խմբագրել

Ագադիրում է գտնվում երկրի ամենախոշոր ձկնորսական նավահանգիստը։

Ձկնորսական, առևտրային և նավերով զբոսնելու նավահանգիստները հագեցած են առողջարանային համալիրով։ Գլխավոր ճանապարհը՝ Նավահանգստի պողոտան, շրջապատված է պահածոների գործարաններով և ունի մի քանի սարդինի ռեստորան։ Ժամանակակից նավահանգիստը նույնպես գրավում է զբոսաշրջիկներին։

Քաղաքի հին մաս

խմբագրել

Կառուցվել է 1992 թվականին Ագադիրի կենտրոնից 4,5 կմ հեռավորության վրա գտնվող փոքր բնակելի թաղամաս Բեն Սերգաոյում՝ քաղաքի հին մասը, որը զբաղեցնում է 5 հեկտար տարածք, նման է փոքր ավանդական բացօթյա թանգարանի։ Այն ներառում է փոքր բիզնեսների ձեռնարկություններ, թանգարան, անհատական բնակավայրեր, փոքր հյուրանոց և էկզոտիկ այգի։

Հին Տալբորժտ

խմբագրել

Այս երբեմնի աշխույժ առևտրային թաղամասը գերիշխում է ծովափնյա բուլվարը և Թիլդի գետի բուլվարը, որն այժմ ծածկված է բուսականությամբ, քանդվել է երկրաշարժի ժամանակ (1960), ներկայումս կառուցապատման համար պիտանի չէ։ Գլխավոր ճանապարհը Էլ Մուն երկար պողոտան է, որը ձգվում է ավելի քան 2 կմ։

Ուֆելի ամրոցը (նաև հայտնի է որպես Ագադիրի կասբա) Ագադիրի ամենահին թաղամասն է, որը կառուցվել է 16-րդ դարում և իրենից ներկայացնում է իսկական միջնաբերդ՝ ոլորուն ու աշխույժ փողոցներով։ Այսօր ամրոցից մնացել է միայն երկրաշարժից հետո վերականգնված պատը (1960)։ Ներքին մասը նույնպես հարմար չէ շինարարության համար, բայց Ագադիրի բացառիկ տեսարանը միշտ գրավում է զբոսնողներին։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ագադիրը հետևյալ քաղաքների քույր քաղաքն է[4]

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2014 Moroccan census / High Commission for Planning
  2. 2024 Moroccan census / High Commission for Planning
  3. «MT Billings WTP». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Города-побратимы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.

Գրականություն

խմբագրել
  • Уткин Г. Н. Агадир // Африка: энциклопедический справочник. Т. 1. А—К / Гл. ред. А. Громыко. Ред. колл. В. М. Власов, Н. И. Гаврилов т др. — М.: Советская энциклопедия, 1986. — С. 217—218. — 672 с. с илл.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագադիր» հոդվածին։