Ագելաուս (հուն․՝ Ἀγέλαος) —

  • ըստ հունական առասպելների, ըստ Ապոլոդորի, Հերկուլեսի և Օմֆալայի որդին, Կրեզի նախնին։
  • Կալեդոնիայի արքա Էնեյի և Ալթեայի որդին, Մելագրի եղբայրը, սպանվել է կալեդոնցիների և կուրետների պատերազմի ժամանակ։
  • Դամաստորի որդին, Պենելոպեի փեսացուներինց մեկը (Հոմերոսի «Ոդիսական»-ում)։ Չնայած այն բանին, որ նա փեսացուներից ամենախիզախն էր, այնուամենայնիվ, սպանվում է Ոդիսևսի նիզակից։
  • Թեմենի որդին, Հերկուլեսի հեռավոր ազգականը։
  • Տրոյական արքա Պրիամոսի գլխավոր հովիվը։ Արքան Ագելաուսին հանձնարարում է սպանել նորածին Պարիսին, որը, ըստ մարգարեների կանխագուշակումների, պետք է դառնար Տրոյաի կործանման մեղավորը։ Ագելաուսի փափկասրտությունը թույլ չի տալիս իրեն օգտագործել պարան կամ սուր, նա երեխային ուղղակի թողնում է Իդա լեռան վրա, որտեղ նրան կերակրում է արջը։ Հինգ օր անց (ըստ այլ վարկածի՝ մեկ տարի անց) վերադառնալով լեռան վրա և տեսնելով կենդանի նորածնին, Ագելաուսը այնպես է ցնցվում, որ որոշում է վերցնել լխված երեխային և նրան բերում է տուն, որպեսզի նրան մեծացնի իր նոր ծնված որդու հետ։ Ի ապացույց այն բանի, որ նա կատարել է Պրիամոսի կամխը, Ագելաուսը արքային է տանում շան կտրված լեզուն։ Որոշները ասում են, որ Հեկուբան՝ Պարիսի մայրը, կաշառել է Արգելաուսին, որպեսզի վերջինս չսպանի իր որդուն։ Երբ մեծացած Պարիսը առաջ է բերում Պրիամոսի որդիների զայրույթը՝ նրանց հաղթելով մարզական մրցումների ժամանակ և վերջիններս, մերկացնելով սրերը հարձակվում են նրա վրա, Ագելաուսը Պրիամոսին հայտնում է, որ Պարիսը նրա որդին է[1]։
Ագելաուս
Տեսակհունական դիցաբանության կերպարների դաս
Դիցաբանությունհին հունական
Հունական գրաձևἈγέλαος
Զբաղմունքհովիվ
ՀայրԷնեյ կամ Դամաստոր կամ Թեմեն կամ Հերկուլես
ՄայրԱլթեյա կամ Օմֆալա
ԵղբայրՄելագր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. А. П. Кондрашов, Боги и герои древней Греции и Рима, 13