Ագնեշ Հրանիցկի
Ագնեշ Հրանիցկի (հունգ.՝ Ágnes Hranitzky, հուլիսի 4, 1945[1], Derecske, Hajdú-Bihar County, Հունգարիա[2]), հունգար կինոռեժիսոր և մոնտաժող[3]։ Հունգար ռեժիսոր Բելա Տարրի կինն է։
Ագնեշ Հրանիցկի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 4, 1945[1] (79 տարեկան) |
Ծննդավայր՝ | Derecske, Hajdú-Bihar County, Հունգարիա[2] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | մոնտաժող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0398555 |
Կարիերա
խմբագրելԱգնեշ Հրանիցկին իր կարիերան սկսել է կինոյում 1970-ական թվականներից, որպես մոնտաժող։ 1981 թվականին սկսել է աշխատել ռեժիսոր Բելա Տարրի հետ, երբ սկսեց մոնտաժել վերջինիս «Ազատ ճամփորդը» կինոնկարը։ Հենց այդ ժամանակից էլ սկսեց Տարրի բոլոր ֆիլմերը մոնտաժել։
Սկսած 2000 թվականից Ագնեշը զբաղվում է նաև ռեժիսորությամբ։ Այդ թվականին ամուսնու «Վերկմեյստերի ներդաշնակությոնը» ֆիլմի համառեժիսորն էր։ Տարրի ֆիլմերի նկարահանումներին Հրանիցկին նույնպես սկեց մասնակցել և խորհրդատուի պաշտոնը ևս զբաղեցրեց[4]։
Ագնեշ Հրանիցկին որպես համառեժիսոր 2007 թվականին նկարահանում է «Մարդը Լոնդոնից» ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ 2007 թվականին[5]։
2011 թվականին «Թուրինյան ձի» ֆիլմն է նկարահանում ամուսնու հետ. այս ֆիլմն առաջին անգամ էկրաններ է բարձրանում Բեռլինի 61-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ և արժանանում Արծաթե արջ մրցանակի (Ժյուրիի գրան-պրի)։
Անձնական կյանք
խմբագրելԱգնեշ Հրանիցկին ամուսնացած է հունգար ռեժիսոր Բելա Տարրի հետ։ Իրար հետ ապրում են սկսած 1978 թվականից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Агнеш Храницки — фильмы — КиноПоиск» (ռուսերեն). КиноПоиск. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Schlosser, Eric. «Interview with Béla Tarr: About Werckmeister Harmonies (Cannes 2000, Director's Fortnight)». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Mitchell, Wendy. «Fortissimo on board for Bela Tarr's Cannes title The Man From London». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.