Ագոստինա Սեգատորին «Տամբուրին» սրճարանում (նկար)
«Ագոստինա Սեգատորին «Տամբուրին» սրճարանում» (հոլ.՝ In het café- Agostina Segatori in Le tambourin), հոլանդացի նկարիչ պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի կտավներից։ Կտավը ստեղծվել է 1887 թվականին՝ Փարիզում։ Այսօր այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | 1887 |
բարձրություն | 55,5 սանտիմետր |
լայնություն | 46,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Փարիզ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[2] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
հիմնական թեմա | Ագոստինա Սեգատորի |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0370.htm, https://vangoghworldwide.org/artwork/F370 կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Պատմություն
խմբագրել«Ագոստինա Սեգատորին «Տամբուրին» սրճարանում» կտավի մասին կարելի է եզրակացնել, որ արդեն հմուտ նկարիչ դարձած Վան Գոգի գունապնակը առավել պայծառ է դարձել ու հաջողություններ է արձանագրել։ Նկարը ստեղծվել է 1887 թվականին, երբ Վան Գոգը գտնվում էր Ֆրանսիայում։ «Տամբուրին» սրճարան Կլիշի բուլվարում էր գտնվում։ Եվ նկարին նայելով, դժվար չէր եզրակացնելը, որ հենց այդ սրճարանում է վրձնել կտավը։ Վինսենթ վան Գոգը հաճախակի էր այստեղ գալիս ռեալիստ նկարիչ Ֆեռնան Կորմոնի (1845-1924) հետ այս սրճարանը, որպեսզի գումար վաստակի նկարելով։
Նկարագիր
խմբագրել«Ագոստինա Սեգատորին «Տամբուրին» սրճարանում» կտավում նկարիչը նկարել է «Տամբուրին» սրճարանի տիրուհուն՝ Ագոստինա Սեգատորին։ Դատելով կնոջ տարօրինակ գլխարկից, կարելի է եզրակացնել, որ Ագոստինան ծնունդով Նեապոլից է։ Վերջինս նկարչի հետ սիրային կապի մեջ էր գտնվում։ Նկարի կենտրոնում նստած է Ագոստինան՝ սրճարանի սեղանի դիմաց։ Նրա գլուխն ու հայացքը մի փոքր հակված են դեպի ձախ։ Սեղանին Վան Գոգը վրձնել է գարեջրի լցված բաժակ և մոխրաման։ Ագոստինան կտավում ծխում է. ծխախոտը բռնել է ձախ ձեռքով ու թախծում է։ Կողքին երկու աթոռներ կան՝ առանց թիկնակների, որոնք բնորոշ էին այդ ժամանակի սրճարաններին։ Աթոռներից մեկին դրված է փակ վիճակում գտնվող հովանոց։
«Տամբուրին» սրճարան
խմբագրելՎան Գոգը շատ ու շատ հաճախ էր այցելում Ագոստինա Սեգատորի սրճարանը, որը գտնվում էր Փարիզում։ Միշտ նկարիչը որպես ուղեկից իր հետ տանում էր նաև Էդուարդ Մանեին, Ժան Բատիստ Կամիլ Կորոյին և այլ ընկերների[3][4]։ Նեապոլիտանական ծագմամբ Ագոստինան վաստակում էր՝ աշխատելով որպես մոդել։ Գումար տնտեսելով վերջինս բաց արեց «Տամբուրին» սրճարանը, որն իր բնույթով իտալական թեմատիկայով էր կառուցված։ Այն բացվեց 1885 թվականին և միանգամից շատ նկարիչների սիրելի վայրը դարձավ[5]։ Վան Գոգը սիրահարվեց Ագոստինային, որն իրենից մեծ էր 12 տարով։ Ի դեպ, հենց այս սրճարանում էլ Վան Գոգը ցուցադրեց իր ամենասիրելի ճապոնական գրաֆիկայի ստեղծագործությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://rkd.nl/explore/images/53515
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0017V1962
- ↑ «In the café: Agostina Segatori in Le tambourin, 1887». Permanent Collection. Van Gogh Museum, Amsterdam. 2005–2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ինSee the video on the page for more information about the painting.
{{cite web}}
: CS1 սպաս․ postscript (link) - ↑ Crispino, E (2008) [1996]. Van Gogh. Minneapolis, MN: Oliver Press, Inc. էջ 32.
- ↑ Galbally, A (2008). A remarkable friendship: Vincent van Gogh and John Peter Russell. Australia: Melbourne University Publishing. էջ 153.
Գրականություն
խմբագրել- 100 шедевров из коллекции Музея Ван Гога.
- D. M. Field: Van Gogh. Chartwell Books, Inc., 2006. ISBN 0-7858-2011-6.
- Derek Fell: Van Gogh’s Women. Vincent’s Love Affairs and Journey Into Madness. Wyd. I. New York: Carroll & Graf Publishers, 2004. ISBN 0-7867-1655-X.
- Ingo F. Walther, Peter Glücksam (tłum.): Van Gogh Basic Art Album. Taschen Gmbh, 2001. ISBN 3-8228-1128-9.
- Wallace, R (1969). Editors of Time-Life Books (ed.). The World of Van Gogh (1853-1890). Alexandria, VA, USA: Time-Life Books. էջ 40, 69, 70.
{{cite book}}
:|editor=
has generic name (օգնություն) - Maurer, N (1999) [1998]. The pursuit of spiritual wisdom: the thought and art of Vincent van Gogh and Paul Gauguin. Cranbury: Associated University Presses. էջ 55. ISBN 0-8386-3749-3.
- Crispino, E (2008) [1996]. Van Gogh. Minneapolis, MN: Oliver Press, Inc. էջ 32.
- Galbally, A (2008). A remarkable friendship: Vincent van Gogh and John Peter Russell. Australia: Melbourne University Publishing. էջ 153.
- Leaf; Lebain, F (2001). Van Gogh's Table: At the Auberge Ravoux. New York: Artisan. էջեր 40, 44. ISBN 1-57965-182-8.
{{cite book}}
: Unknown parameter|Fname1=
ignored (օգնություն) - Fell, D (2004). Van Gogh's Women: Vincent's Love Affairs and Journey Into Madness. New York: Carroll & Graf Publishers. էջ 80.(չաշխատող հղում)
- Meier-Graefe, J (1987). Vincent van Gogh: A Biography. Mineola, New York: Dover Publications. էջ 60.
- «In the café: Agostina Segatori in Le tambourin, 1887». Permanent Collection. Van Gogh Museum, Amsterdam. 2005-2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 18-ինSee the video on the page for more information about the painting.
{{cite web}}
: CS1 սպաս․ postscript (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագոստինա Սեգատորին «Տամբուրին» սրճարանում (նկար)» հոդվածին։ |