Ադամսիտ, քլորհիդրոֆենարսազին, , թունավոր, անհոտ, ջրում չլուծվող, կայուն, դեղին բյուրեղական նյութ (հալման ջերմաստիճանը՝ 195 °C, եռմանը՝ 410 °C)։ Վատ է լուծվում նաև օրգանական լուծիչներում (բացառությամբ ացետոնի)։ Հեշտությամբ ցնդում է՝ Առաջացնելով կայուն ծուխ։ Որպես այդպիսին և վերին շնչառական օրգանները գրգռող մարտական թունավոր նյութ առաջարկվել է առաջին համաշխարհային պատերազմի վերջում։ Ադամսիտով կարելի է լիցքավորել արկեր և ռումբեր։ Իրերի վրա նստած Ադամսիտի փոշին մաքրում են ացետոնով թրջած լաթով, հագուստը՝ թափ տալով։ Գործնական կիրառություն չունի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 66)։