Կոնրադ Ադենաուեր

գերմանացի քաղաքական գործիչ
(Վերահղված է Ադենաուեր Կոնրադից)

Ադենաուեր Կոնրադ (Adenuaner, հունվարի 5, 1876(1876-01-05)[2][3][4][…], Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ - ապրիլի 19, 1967(1967-04-19)[5][2][3][…], Ռյոնդորֆ, Բա Հոննեֆ, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6]), Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության պետական գործիչ, իրավագետ։

Կոնրադ Ադենաուեր
գերմ.՝ Konrad Adenauer
 
Կուսակցություն՝ Կենտրոնական կուսակցություն և Քրիստոնեական-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Ֆրայբուրգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Բոննի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, դատավոր, ասեսոր, քաղաքական գործիչ, Դիմադրության մարտիկ, ինքնակենսագիր, կանցլեր և արվեստի կոլեկցիոներ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հունվարի 5, 1876(1876-01-05)[2][3][4][…]
Ծննդավայր Քյոլն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ
Վախճանի օր ապրիլի 19, 1967(1967-04-19)[5][2][3][…] (91 տարեկան)
Վախճանի վայր Ռյոնդորֆ, Բա Հոննեֆ, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[6]
Թաղված Անտառային գերեզմանատուն[7][8]
Քաղաքացիություն  Պրուսիայի թագավորություն և  Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Conrad Hermann Joseph Adenauer[1]
Ամուսին Էմմա Ադենաուեր և Աուգուստե Ադենաուեր
Զավակներ Konrad Adenauer?[9], Մաքս Ադենաուեր[9], Մարիա Ադենաուեր[9], Ֆերդինանդ Ադենաուեր, Պաուլ Ադենաուեր[9], Շարլոտա Ադենաուեր[9], Էլիզաբեթ Ադենաուեր[9] և Georg Adenauer?[9]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ Սուրբ Սեպուլշրի շքանշանի Մեծ խաչի ասպետ[11] «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ[11] Կաղնե թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ[11] Merit Cross for War Aid[11] Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ[12][13] Ոսկե խթանի պարգև Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[11] Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ[11] Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ[11] Պոլոունիայի ծաղիկների շքանշանի Մեծ ժապավեն[12] Ծագող արևի 1-ին աստիճանի շքանշան[12] «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հատուկ թողարկված Մեծ Խաչ[11] Ֆալկոնի շքանշանի Մեծ խաչի ասպետ[15] Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ[12] Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ[11] Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»[17] Աշտարակի և թրի շքանշանի Մեծ խաչ[16] Քրիստոսի զինվորական շքանշանի մեծ խաչ[16] Ացտեկյան արծվի շքանշանի Մեծ խաչ[11] Order of the Crown[12] Գերագույն արևի շքանշան[11] Սպիտակ փղի շքանշան[12] Թաիլանդի թագի շքանշան[12] Order of the Holy Trinity[12] Գեորգ I շքանշանի Մեծ խաչ[12] Արիության շքանշան Աֆրիկայի աստղի շքանշան[12] Մադագասկարի ազգային շքանշան[12] Լիոնի ազգային շքանշանի Մեծ խաչ[11] Վաստակի շքանշան[12] 4-րդ դասի Կարմիր արծվի շքանշան[11] Grand Cross of the Order of May[11] Grand Cross of the Order of the Liberator General San Martin[12] Պերի արևի օդենի մեծ խաչ[11] Grand Cross of the Order of Boyacá[11] Grand Cross of the Order of the Condor of the Andes[12] Պատվո և վաստակի ազգային շքանշանի Մեծ խաչ[11] Խոսե Մաթիաս Դելգադո ազգային շքանշան[12] Orden de la Independencia Cultural Rubén Darío[11]
Կարլ Մեծի միջազգային շքանշան[10]
Ehrenzeichen für Verdienste um die Republik Österreich «Վաստակների համար» բավարիական շքանշան[11]

«Գազանական լրջության դեմ» շքանշան

[14]

Բեռլինի պատվավոր քաղաքացի

[18]

Escudo Silesiano?

Historian Prize of the city of Münster?

Բեռլինի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր

Iron Cross on white ribbon[11] Վաստակի ազգային շքանշան[12] Juan Pablo Duarte Order of Merit[12]

Վասեդա համալսարանի պատվավոր դոկտոր

[19]

Վեյցմանի ինստիտուտի պատվավոր դոկտոր

Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտոր

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

Ֆրայբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

honorary citizen of Bad Honnef?

Կեյոյի համալսարանի պատվավոր դոկտոր

Քյոլնի պատվավոր քաղաքացի

Օտտավայի համալսարանի պատվավոր դոկտոր

Բոննի պատվավոր քաղաքացի

[20]

honorary doctor of the University of Maryland?

[19]
Decoration for Services to the Red Cross[11] և

German Red Cross Decoration?

[11]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է հունվարի 5-ին, Քյոլնում։ 1917-1933 թվականներին եղել է Քյոլնի քաղաքագլուխ, 1920-1932 թվականներին՝ պրուսական Պետական խորհրդի նախագահ։ Ֆաշիզմի օրոք մեկուսացած էր քաղաքական գործունեությունից։ 1946–1966 թվականներին Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախագահն Էր, 1949-1963 թվականներին՝ ԳՖՀ ֆեդերալ կանցլերը։ Վայելում էր կաթոլիկ եկեղեցու և ամերիկյան իմպերիալիզմի աջակցությունը։ Ադենաուեր Կոնրադի կառավարությունը 1954 թվականին ստորագրեց Փարիզի համաձայնագրերը, որոնցով ԳՖՀ մտավ ՆԱՏՕ–ի մեջ։ Իր քաղաքականությամբ նպաստեց ԳՖՀ–ում ռևանշիզմի և միլիտարիզմի վերածնմանը, խթանեց հակակոմունիզմը և արգելեց Գերմանիայի կոմկուսը (1956)։ Ադենուարը Եվրոպայի ինտեգրացիայի և Հաչշտայնի դոկտրինայի կողմնակից էր։ Մահացել է ապրիլի 19-ին, Բոննի մոտ։

Կյանք և գործ

խմբագրել
 
Ադենաուեր (1896թ.)

Կոնրադ Ադենաուերի ծնողները Գերմանիայի վերաքննիչ դատարանի (այսօր՝ Քյոլնի բարձրագույն դատարան) քարտուղարներ էին։ Ադենաուերը նրանց հինգ երեխաներից երրորդն էր։ Նրա ծնողները, հետագայում՝ վերաքննիչ դատարանի խորհրդատուներ, Յոհան Կոնրադ Ադենաուերը (1833-1906) և կինը՝ Հելլենն էին, ծնված Շարֆենբերգում (1849-1919)։ Ադենաուերի ընտանիքը հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդ էր։ Նրա եղբայրները և քույրերն էին՝ Ավգուստը (1872–1952), Յոհաննեսը (1873–1937), Լիլին (1879–1950) և Էլիզաբեթը (մահացել է ծնունդից երեք ու կես ամիս անց՝ 1882 թ.:)

Կայսրության, Վայմարյան Հանրապետության և Ազգայնամոլության ժամանակաշրջան

խմբագրել

Կրթություն և կարիերայի սկիզբ

խմբագրել
 
Կոնրադ Ադենաուերը (աջ կողմում) Բոննի Արմինիա կաթոլիկ միության անդամ՝ 1896-1897թթ ձմեռային կիսամյակի ընթացքում

1894 թ. մարտի 5-ին Ադենաուերը ավարտեց Բարձրագույն դպրոցը՝ Քյոլնի առաքելական գիմնազիայում։ Նա մասնակցել է 14-օրյա դասերի Քյոլնի բանկում՝ Լեոպոլդ Սելիգմանի մոտ։ 1894 թ. ընդունվել է Բրասգոյի Ֆրայբուրգ համալսարանը (Freiburg im Breisga) գրնացվելով յոթամսյա դասընթացի, հետագայում՝ Մյունխենի և Բոնի համալսարանները՝ սովորելով իրավագիտություն և քաղաքագիտություն, ավարտելով 1897 թ.:

Ադենաուերը միացել է Կաթոլիկ ուսանողական միությունների՝ Ֆրայբուրգում, Սաքսոնիայում, Մյունխենում; Միացել է նաև Ասքանիա-Բուրգունդիա և Արմինիա կաթոլիկ ուսանողական միություններին Բեռլինում և Բոննում, որոնց հետ պահապանել է կապը իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նա իր առաջին պետական քննությունը իրավագիտություն առարկայից հանձնել է 1897 թ.՝ <<լավ>> գնահատականով, իսկ երկրորդը 1901 թ., ստանալով <<բավարար>>:

1902 թ. Ադենաուերը դարձել է Քյոլնի դատարանում խորհրդատու։ 1903-1905 թթ. եղել է Հերման Կաուսեն Իրավաբանական խորհրդի ներկայացուցիչ, իրավաբան՝ Քյոլնի բարձրագուն շրջանային դատարանում[21]։

1906 թ. Ադենաուերը միացել է կենտրոնական Կաթոլիկ կուսակցությանը, որի գործադիր խորհրդի անդամ է եղել մինչև 1933 թ.: 1906 թ. ընտրվել է Քյոլն քաղաքի ավագանու անդամ։ 1909 թ. հուլիսի 22-ին դարձել է դրա առաջին կոորդինատոր, ըստ այդմ՝ քաղաքագուխ Մաքս Վալրաֆի առաջին փոխարինող։ Վերջինս իր առաջին կնոջ հորեղբայրն էր։ Շնորհիվ իր նախաձեռնողականության և ազատ մտածողության 1914 թ. Քյոլն-Դոյցում բացում է արհեստագործական ցուցահանդես։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ադենաուերը հոգ էր տանում քաղաքի բնակչության սննդի ապահովումը, որը Անգլլիայի ծովային արգելափակման պատճառով ավելի ու ավելի էր դժվարանում։ Ադենաուերը տեսնում էր, որ Գերմանիան կպարտվի պատերազմը և այդ պատճառով սկսեց սննդի պաշարներ պահպանել։ Դրանից բացի նա սկսում է տարբեր մթերքների արտադրություն ինչպիսիք էին՝ Քյոլնի հաց, բրինձ, եգիպտացորեն,երուսաղեմյան ատրիճուկ և գարեձավար՝ կարտոֆիլին փոխարինելու համար։ 1916 թ. տարածված հիվանդության պատճառով կարտոֆիլի քանակությունը սարսափելի նվազել էր։ 1915 թ. մայիսի 2-ին <<Հռենոսյան սև հացի>> համար Ադենաուերը ստացավ արտոնագիր։ Չնայած այդ ամենը օգնեց մեղմացնել 1916-1917 թթ. այսպես կոչված Շաղգամյան ձմեռը, բայց նրա արտադրած մթերքների անհամ լինելու պատճառով Քյոլնի ժողովուրդը նրան տվեց Գրաուպենաուեր մականունը (գերմ. die Graupen`գարեձավար)։

Քյոլնի քաղաքագլուխ

խմբագրել


 
Ադենաուերի տունը Մաքս-Բրուք 6 փողոցի վրա՝ Քյոլնում

1917 թ. սեպտեմբերի 18-ին առանց դեմ ձայների Քյոլնի քաղաքային խորհուրդը ընտրում է երիտասարդ Ադենաուերին Քյոլնի քաղաքապետ, որին պաշտոնապես նշանակվել է 1917 թ. հոկտեմբերին Պրուսիայի թագավորի հրամանով։ 1917-1933 թթ. և մեկ ամսով 1945 թ. Ադեանուերը եղել է Քյոլնի քաղաքագլուխ։ 1918 թ. փետրվարի 12-ին մշտական տեղափոխման նպատակով Ադենաուերը հաստատվում է Պրուսական կառավարական տանը, որը սակայն յոթ տարի անց՝ Նոյեմբերյան հեղափոխությունից հետո, դադարեց գոյություն ունենալ։ 1920-ականներին Ադենաուերը բազմաթիվ կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ էր։ Այդ կազմակերպություններից էին՝ Գերմանական բանկը, Գերմանական Լուֆտանսան և այլն։ Հետագայում նա դարձավ ևս 12 այլ կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ։

1921 թ. մայիսի 7-ից մինչև 1933 թ. կենտրոնի, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական և Դեմոկրատական կուսակցությունների աջակցությամբ նա պրուսական պետական խորհրդի նախագահն էր։ Այս պաշտոնում նա վաստակում է Պրուսիայի սոցիալ-դեմոկրատ վարչապետ Օտտո Բրաունի թշնամանքը, որն Ադենաուերի դեմ անգամ դատական հայց էր ներկայացրել Գերմանիայի ռեյխի պետական դատարան։ Օտտո Բրաունը համարվում էր ուժեղ կենտրոնամետ, իսկ Ադենաուերը՝ կենտրոնախույս։

1919 թ. փետրվարի մեկին Ադենաուերը մասնակցում է հակապրուսական մի ժողովի, ըստ որի Պրուսիան Եվրոպայի կատաղած ոգին էր, հակամշակութային քարոզչության և ռազմատենչության օրրանը, առաջին համաշխարհային պատերազմի մեղավորներից մեկը և պատերազմների ջատագովը, ու ահա Պրուսական այս մտածողությունը ազդում է գերմանական մտածողության և Գերմանիայի վրա։

Կենտրոնական կուսակցությունը, որին հարում էր Ադենաուերը, 1918-1919 թթ. առաջին համաշխարհային պատերազմի և 1929 թ. ճգնաժամի ընթացքում ձգտում էր հաստատվել Հռենոսյան տարածքներում, որը Պրուսիայից անկախանալ էր փորձում։ Այդ պատճառով Ադենաուերին սկսում են մեղադրել պառակտիչ գործունեության մեջ՝ Հռենոսյան երկրամասը Գերմանիայից անջատելու մեղադրանքով։

1931-1933 թթ. Ադենաուերը Գերմանական գաղութարարական հասարակության մտքի աջակից էր և համանուն քաղաքական շարժման փոխնախագահ։

Վայմարյան Հանրապետության ընթացքում բազմաթիվ անգամներ (1921 թ., 1926 թ., 1928 թ.) Ադենաուերը եղել է Ռայխի Կանցլերի թեկնածու։ Այդ ժամանակահատվածի մեջ ամենահայտնին 1926 թ․ Արևմուտքի կացլեր և Հռենոսյան հողի արքա տիտղոսներն էին, նույնիսկ եթե այդ ընթացքում նա չէր կարող իր քաղաքական հայացքները ամբողջությամբ իրացնել։

1928թ․ Գլանցշտոֆի բաժնեմասերի գնման արդյունքում Ադենաուերը կրում է ֆինանսական մեծ վնասներ։ Գնված բաժնետոմսերի արժեքները շուտով սկսում են գահավիժել։ Այս ամենի արդյունքում Ադենաուերին սկսում են սպառնալ Գերմանական բանկում ունեցած պարտքերը։ Ադենաուերը ստիպված էր հեռանալ մի այսպես կոչված <<սև ֆոնդից>> որը կապվում էր Գլանցշտոֆ ձեռնարկության և դոկտոր Ֆրիտց Բլյութգենի անվան հետ։ Այս ամենի հետ կապված 1,14 միլիոն ռայխյան մարկ Ադենաուերի ընկեր Լուիզ Հագենի միջոցով հայտնվել էր նրա հաշվին։ 1931թ․ Քյոլնի տեղական թերթերը գրում են Քյոլնի քաղաքապետի ֆինանսական խնդիրների մասին։ Գերմանիայի նացիոնալիստները և նացիոնալ սոցիալիստները հայտարարում են որ իրենց վրա են վերցնում են կարգ ու կանոնի հաստատումը։ Ադենաուերը, սակայան նախօրոք Գերմանական բանկից ստացել էր փաստաթուղթ, որը մերժում էր իր սնանկացման և ֆինանսական խնդիրներ ունենալու մասին լուրերը։ Ըստ այդ փաստաթղի Ադենաուերի բանկային հաշվի հետ ամեն ինչ նորմալ էր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Adenauer-Geburtsurkunde
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Аденауэр Конрад // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #11850066X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. LeMO Biografie Konrad Adenauer
  8. http://knerger.de/html/adenauerpolitiker.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 https://www.konrad-adenauer.de/biographie/lebenslauf/tabellarischer-lebenslauf
  10. Der Karlspreisträger 1954 Konrad Adenauer (գերմ.)
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 https://www.konrad-adenauer.de/seite/orden/
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 https://www.konrad-adenauer.de/persoenliches/ehrungen/orden-und-ehrenzeichen
  13. https://www.nationaalarchief.nl/onderzoeken/archief/2.02.32/invnr/890ED.1/file/00000912.PDF
  14. http://www.akv.de/alle-ritter/
  15. https://www.forseti.is/f%C3%A1lkaor%C3%B0an/orduhafaskra#
  16. 16,0 16,1 Ordens Honoríficas Portuguesas
  17. quirinale.it (իտալ.)
  18. https://www.parlament-berlin.de/Das-Haus/Berliner-Ehrenbuerger/konrad-adenauer
  19. 19,0 19,1 https://www.konrad-adenauer.de/seite/ehrendokor/
  20. https://web.archive.org/web/20110211054155/http://www.bonn.de/rat_verwaltung_buergerdienste/der_oberbuergermeister/ehrenbuerger/index.html
  21. «Oberlandesgericht Köln» (գերմաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 18. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ Ադենաուեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 70