Ադիլ Իսգենդերով
Ադիլ Ռզա բեկ օղլի Իսգենդերով (ադրբ.՝ Adil Rza bəy oğlu İsgəndərov, մայիսի 5, 1910, Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 18, 1978, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ ադրբեջանցի խորհրդային դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959).[2]; Ադրբեջանական ԽՍՀ 4-րդ (1955-1959) և 5-րդ գումարման (1959-1962) Գերագույն խորհրդի պատգամավոր, Ստալինյան մրցանակի դափնեկիր (1948), պրոֆեսոր (1956)։
Ադիլ Իսգենդերով ադրբ.՝ Adil Rza oğlu İsgəndərov | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1910 |
Ծննդավայր | Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 18, 1978 (68 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ և ԽՍՀՄ |
Կրոն | իսլամ |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0411230 |
Կենսագրություն
խմբագրելԱդիլ Իսգենդերովը ծնվել է 1910 թվականի մայիսի 5-ին Գանձակում Բեգի ընտանիքում։ 1931 թվականին ավարտել է Բաքվի թատերական տեխնիկումը։ 1936 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը։ 1932-1936 թվականներին աշխատել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնում որպես փորձառական ռեժիսոր։ 1936 թվականին նշանակվել է Ադրբեջանի դրամատիկական թատրոնի ռեժիսոր։ 1938-1960 թվականներին աշխատել է նույն թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար։ Նկարահանվել է ֆիլմերում։ Աշխատել է «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր։ 1966-1974 թվականներին եղել է կինոստուդիայի տնօրեն։ 1937 թվականից զբաղվել է մանկավարժական աշխատանքով՝ Բաքվի թատերական քոլեջում[3]։
Ադիլ Իսգենդերովը մահացել է 1978 թվականին սեպտեմբերի 18-ին Բաքվում։
Գործունեությունը
խմբագրել- 1936 — «Պլատոն», Ալեքսանդր Կոռնեյչուկ
- 1937 — «Կյանքը», Մ. Իբրախիմբեկով
- 1938 — «Վագիֆ», Սամեդ Վուրղուն
- 1940 — «Այդըն», Ջաֆար Ջաբարլի
- 1941 — «Ֆարհադ և Շիրին», Սամեդ Վուրղուն
- 1941 — «Երջանիկները», Ս. Ռախման
- 1937 — «Շախսենեմ», Ռեյնգոլդ Գլիեր
- 1939 — «Պարտիզան Մամեդ», Ս. Ռախման
- 1956 — «Վագիֆ», Սամեդ Վուրղուն
- 1971 — «Լեռներ», Աշրեֆ Աբբասով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Искендеров Адиль Рза оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Adil-2 Ադիլ Իսգենդերով
- ↑ Искендеров, Адиль Рза оглы
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադիլ Իսգենդերով» հոդվածին։ |