Նիլս Ադոլֆ Էրիկ Նորդենշելդ (շվեդ.՝ Nils Adolf Erik Nordenskiöld, նոյեմբերի 18, 1832(1832-11-18)[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1][2][4][…] - օգոստոսի 12, 1901(1901-08-12)[1][5][6][…], Dalbyö gård, Տրոսա քաղաքապետարան, Սյոդերմանլանդ, Շվեդիա[5][4]), շվեդ երկրաբան, աշխարհագրագետ, ծովագնաց, Արկտիկայի հետազոտող։

Ադոլֆ Էրիկ Նորդենշելդ
շվեդ.՝ Adolf Erik Nordenskiöld
Ծնվել էնոյեմբերի 18, 1832(1832-11-18)[1][2][3][…]
Հելսինկի, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1][2][4][…]
Մահացել էօգոստոսի 12, 1901(1901-08-12)[1][5][6][…] (68 տարեկան)
Dalbyö gård, Տրոսա քաղաքապետարան, Սյոդերմանլանդ, Շվեդիա[5][4]
բնական մահով
ԳերեզմանVästerljung cemetery[7]
Քաղաքացիություն Շվեդիա և Ֆինլանդիայի մեծ իշխանություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քարտեզագրության պատմաբան, քարտեզագիր, գրող, երկրաբան, աշխարհագրագետ, arctic explorer, հանքաբան, քաղաքական գործիչ, բուսաբան և ազնվական
Հաստատություն(ներ)Ստոկհոլմի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն և աշխարհագրություն[1]
Պաշտոն(ներ)Երկրորդ պալատի անդամ, Երկրորդ պալատի անդամ, Երկրորդ պալատի անդամ, seat 12 of the Swedish Academy? և member of the Riksdag of the Estates?
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Sällskapet Idun?, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՀելսիկիի համալսարան
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[8] և նորվեգերեն[9]
Պարգևներ
ԿուսակցությունQ10604782?[13] և "Ministeriella partiet"?[13]
Երեխա(ներ)Էրլանդ Նորդենշելդ[2][13] և Gustaf Nordenskiöld?[2][13]
ՀայրNils Gustaf Nordenskiöld?[13]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Nordensk.
Ստորագրություն
Изображение автографа
 Adolf Erik Nordenskiöld Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նորդենշելդը ծնվել է 1832 թվականի նոյեմբերի 18-ին Հելսինկիում։ 1849-1853 թվականներին սովորել է Հելսինկիի համալսարանում։ Այնտեղ ուսումնասիրել է մաթեմատիկա և երկրաբանություն, ինչպես նաև, ավելի շատ ինքնուրույն, քիմիա և հանքաբանություն։

1861 թվականին մասնակացել է Օտտո Տորելի կազմակերպած շվեդական արշավախմբին դեպի Շպիցբերգեն։

Եղել է Շվեդիայի ԳԱ անդամ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1879 թվականից), Ռուսական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ։ Մասնակցել է արկտիկական մի քանի արշավախմբերի աշխատանքներին։ 1870 թվականի և 1883 թվականին ղեկավարել է Շվեդիայի Գրենլանդական արշավախմբերը։ 1875—1876 թվականներին Շվեդիայից նավարկել է Ենիսեյի գետաբերանը, ղեկավարել գիտական աշխատանքները։ 1878—1879 թվականներին Նորդենշելդը «Վեգա» շոգենավով առաջին անգամ մեկ ձմեռումով անցել է Հյուսիսային ծովային ուղին, շրջանցել Եվրասիան և Սուեզի ջրանցքով վերադարձել Շվեդիա։ Նորդենշելդի անունով են կոչվել կղզեխումբ Կարայի ծովում, հրվանդան և ծոց Նոր երկրում, հրվանդան և սառցադաշտ Գրենլանդիայում, գետ Կանադայում։

1863 թվականին Նորդենշելդը ամուսնացել է Աննա Մարիա Մաներհայմի հետ։ Նրա որդիները՝ Գուստավը և Էրլանդը, շատ են ճանապարհորդել և պատմության մեջ են մտել, որպես մինչկոլումբոսյան Ամերիկայի մեծ հետազոտողներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Էրիկ Նորդենշելդ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Էրիկ Նորդենշելդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 379