Ադոլֆ Ռուդնիցկի
Ադոլֆ Ռուդնիցկի (լեհ.՝ Adolf Rudnicki, փետրվարի 19, 1912[1], Żabno, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[2] - նոյեմբերի 14, 1990[3][4][1], Վարշավա, Լեհաստան), հրեական ծագումով լեհ գրող, արձակագիր, հրապարակախոս։ Հայտնի է Հոլոքոստի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհաստանում հրեական դիմադրության մասին իր ստեղծագործություններով։
Ադոլֆ Ռուդնիցկի լեհ.՝ Adolf Rudnicki | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Aron Hirschhorn |
Ծնվել է | փետրվարի 19, 1912[1] |
Ծննդավայր | Żabno, Tarnów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 14, 1990[3][4][1] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Անդամակցություն | Լեհաստանի գրողների միություն և Związek Zawodowy Literatów Polskich? |
Պարգևներ | |
Ադոլֆ Ռուդնիցկի Վիքիքաղվածքում |
Պատմություն
խմբագրելԱդոլֆ Ռուդնիցկին ծնվել է Ժաբնոյում։ 1931 թվականին ավարտել է Վարշավայի առևտրի դպրոցը, այնուհետև աշխատել է բանկում։ 1944 թվականին դարձել է Լեհաստանի աշխատավորական կուսակցության անդամ[5]։
Գրական գործունեությունն սկսել է 1930-ական թվականներին՝ դեմոկրատական մամուլում հանդես գալով լեհ արհեստավորների կյանքից վերցրած պատմվածքներով։ Ադոլֆ Ռուդնիցկին լայն համբավ է ձեռք բերել «Առնետները» և «Զինվորներ» (1933) վիպակների լույս ընծայվելուց հետո։ «Զինվորներ» վիպակում Ռուդնիցկին վառ նկարագրել է լեհական զորանոցային կյանքը Պիսուդսկու դիկտատուրայի ժամանակաշրջանում՝ մերկացնելով լեհական ռազմամոլներին բուրժուական նացիոնալիզմը և ազգային փոքրամասնությունների ծանր վիճակը բանակում[6]։
Պարգևներ
խմբագրել- 2-րդ աստիճանի պետական մրցանակ, 1955
- Պետական մրցանակ, 1966
- Լեհաստանի մշակույթի նախարարության մրցանակ, 1987
Երկեր
խմբագրել- Szczury (1932)
- Żołnierze (1933)
- Niekochana (1937)
- Doświadczenia (1939); wydane łącznie z Żołnierzami jako Profile i drobiazgi żołnierskie (1946)
- Pałeczka, czyli Każdemu to na czym mu mniej zależy (1950)
- Żywe i martwe morze (1952)
- Narzeczony Beaty (1961)
- Kupiec łódzki (1963)
- Pył miłosny (1964)
- Sto lat temu umarł Dostojewski (1984)
- Krakowskie Przedmieście pełne deserów (1986)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.kurierdabrowski.pl/adolf-rudnicki
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Биография на Рудницки на сайта culture.pl (посетен на 15.02.2015 г.)
- ↑ Լեհական նովելներ, Հայպետհրատ, Երևան, 1955
Գրականություն
խմբագրել- Lesław Marian Bartelski: Polscy pisarze współcześni, 1939-1991: Leksykon. Warszawa: Wydawnictwo Naukowe PWN, 1995. ISBN 83-01-11593-9.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Ռուդնիցկի» հոդվածին։ |