Ադուայի ճակատամարտ (իտալ.՝ Battaglia di Adua), 1895—1896 թվականների Իտալա-եթովպիական պատերազմի վճռորոշ ճակատամարտ, որը տեղի է ունեցել 1896 թվականի մարտի 1-ին եթովպիական Ադուա քաղաքի մոտ։

Ադուայի ճակատամարտ
Թվական1896, մարտի 1
Մասն էԱռաջին իտալա-եթովպիական պատերազմ
ՎայրԵթովպիական քաղաք Ադուայի մոտ
ԱրդյունքԵթովպիական զորքերի հաղթանակ
Հակառակորդներ
Իտալիա ԻտալիաԵթովպիա Եթովպիա
Հրամանատարներ
գեներալ Օրեստա Բարատերի կայսր Մենելիկ II
Կողմերի ուժեր
17 700 զինվորներ
56 գործիքներ
73 000 - 100 000 զինվերներ
42 գործիքներ
Ռազմական կորուստներ
15 000 солдат: 11 000 զոհվածներ և վիրավորներ, 3500 գերեվարվածներ[1]10 000 զինվորներ։ 4000 մահացածներ, 6000 վիրավորներ[1]
Ընդհանուր կորուստներ

Երկու կողմերի հարաբերություններ

խմբագրել

Իտալական մասնաշենքերից մեկում գեներալ Օրեստա Բարատերիի գլխավորությամբ գիշերում էին ավելի քան 20 հազար մարդ, մինայն թե նրանց մի մասը կազմում էին բնիկները։ 1896 թվականի փետրվարի 28-ին, Իտալիայի վարչապետ Ֆրանչեսկո Կրիսպին ուղարկում է Բարատերին և իր զորքին մարտի ջան, խիստ պահանջելով վճռական հարձակում և պարտություն թշնամուն[2]։

Եթովպիական զորքի ընդհանուր թիվը 80 հազար էր[2], կարող է պատահել նաև մոտ 90 հազար մարդ, բայց այդ թվում 80 հազարը հետևազոր էր, իսկ 8.6 հազարը՝ հեծելազոր։ Այս ճակատամարտին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից։ Վերապատրաստման, սպառազինության և վերազինման առումներով, եթովպիական ֆեոդալական բանակը զգալիորեն զիջում էր իտալական բանակին նրանով, որ նրանք կռվում էին կայծքարե հին հրացաններով և նետերով։

Մենելիկա կայսեր օգտին կռվում էին նաև ռուս ռազմական Նիկոլայ Ստեպանովիչի խմբերից[3][4]։

Ճակատամարտի ընթացք

խմբագրել

Իտալական զորքը բաժանված էր երեք շարասյուների[5]։

Հետախուզման ակտիվ գործունեության արդյունքում, եթովպիական բանակի հրամանտարությունը բացահայտեց իտալական զորքերի տեղը և ուղությունները, որը թույլ տվեց ուղղել կետնրոնացված ուժերը գեներալ Ալբերտինոյի շարասյան դեմ։ արդյունքում, գեներալ Ալբերտինոյի հրամատարությամբ առաջին շարասյունը, որը առաջինն էր հարձակվել եթովպիկական զորքերի վրա, շրջապատվեց և ջախջախվեց[6]։

Երկրորդ շարասյունը, գեներալ Ջորջ Արիմոնդիի գլխավորությամբ, որը ակտիվ էր Մենելիկո II-ի 30 հազարոց բանակի դեմ մղած իր ճակատամարտով, նույնպես ջախջախվեց։ Այդ ճակատամարտի հատվածում գործում էին նաև Մենգեշի ցեղի «վագրե» զորքերը։

Ավելի կատաղի պայքար է տեղի ունեցել գեներալ Վիտորիո Դաբորմիդի մասնակցությամբ ռազմաճակատում, որտեղ գրոհել էր Մեկոնինա ցեղի 30 հազարանոց զորքը։ 10-ժամյա պայքարից ընթացքում, իտալական զորքը շրջապատված էր եղել, որի արդյունքում գեներալ Դաբորմիդան զոհվեց։

Արդյունքներ

խմբագրել

Իտալական զորքերը կորցրեցին 11 հազար սպանված և վիրավոր մարդկանց և մինչև 4 հազար մարդ գերևարվեցին։ Եթովպիական զորքը սկսեց օգտագերծել հրետանային զենքեր, մեծ քանակությամբ այլ զենքեր և այլ ռազմական տեխնիկա[6]։ Մահացածների շարքում կային 2 գենարալ և 250 սպա[7]։

Ճակատամարտից հետո, երբ իտալական զորքերը ստիպված նահանջում էին, նրանք կրեցին լրացուցիչ կորրուստներ, որի արդյունքում հարձակումները համալրել են նաև տեղի բնակչությանը[2]։ Ընդհանուր առմամբ, իտալական զորքերի դիրքից՝ Ադդի-Կեյիհում, պատերազմը լքեցին 56 սպաներ և 2500 զինվորականներ և ևս 8000-ը դուրս եկան Ասմերու[8]։ Հետագայում, իտալական զորքերը ուղևորվում են պաշտպանական Գուրայի գիծ՝ Սեգենեյտի, նախկինում գրավված քաղաքներում բնակվելու համար[7]։

Եթովպիական զորքի կորուստը կազմում է 5 հազար մահածացներ, իսկ 6-ից 10-ը հազարը՝ վիրավորներ են[6]։

Հետևանքներ

խմբագրել

Իտալական զորքերի պարտությունը տվյալ ճակատամարտում վերջ դրեց Իտալա-եթովպիական պատերազմներին[2]։

Հիշողություններ

խմբագրել
 
Եթովպիական պատկեր Ադուայի ճակատամարտի համար
  • ֆիլմ «Adwa — An African Victory» (Եթովպիա, 1999)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Իտալա-եթովպիական պատերազմներ // Աֆրիկա. Энциклопедический справочник (в 2-х тт). том 1. Մոսկվա., "Սովետական հանրագիտարան", 1986. էջ.593
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Baratieri advanced the Adowa with 20 000 men against an army four times that size»
    Adowa, Battle of // The New Encyclopedia Britannica. 15th edition. Micropedia. Vol.1. Chicago, 1994. p.106
  3. К. В. Виноградова. Участие есаула Кубанского казачьего войска Н. С. Леонтьева в событиях итало-эфиопской войны Արխիվացված 2014-10-28 Wayback Machine
  4. Н. Бичехвост. Казаки у императора Менелика Второго Արխիվացված 2015-07-16 Wayback Machine // литературный журнал «Творческая Россия», 02.08.2011
  5. Tsegaye Tegenu, The Logistic Base and Military Strategy of the Ethiopian Army: the Campaign and Battle of Adwa, September 1895-February 1896
  6. 6,0 6,1 6,2 Итало-эфиопская война 1895—1896 // Советская военная энциклопедия (в 8 тт.) / ред. Н. В. Огарков. том 3, М., Воениздат, 1977. стр.651-652
  7. 7,0 7,1 Г. В. Цыпкин, В. С. Ягья. История Эфиопии в новое и новейшее время. М., «Наука», 1989. стр.109
  8. Г. В. Цыпкин. Эфиопия в антиколониальных войнах. М., «Наука», 1988. стр.190

Գրականություն

խմբագրել
  • Орлов Н. А. Итальянцы в Абиссинии. 1870—1896. — СПб., 1897.
  • G.F.-H. Berkeley. The campaign of Adowa and the rise of Menelik. London, 1935.
  • В. Т. Попов. Разгром итальянцев под Адуа. М., 1938.
  • R. Battaglia. La primera guerra d’Africa. Torino, 1958.
  • А. Бартницкий, И. Мантель-Нечко. История Эфиопии (пер. с польск.). М., Прогресс, 1976.

Արտաքին հղմուներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադուայի ճակատամարտ» հոդվածին։