Ադրբեջանի երկրաբանական թանգարան
Ադրբեջանի երկրաբանական թանգարան (ադրբ.՝ Azərbaycan Geologiya Muzeyi), թանգարան՝ տեղակայված Ադրբեջանի մայրաքաղաքում։ Թանգարանում ցուցադրված են Ադրբեջանի ընդերքի ապարների, հանքաքարերի, միներալների և բյուրեղների ցուցանմուշներ։ Թանգարանը գործում է էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը կից։ Թանգարանի տնօրենը Խալիդ Միրզաբեկովն է։
Ադրբեջանի երկրաբանական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և կառույց |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաքու |
Վայր | Բաքու |
Հիմնադրվել է | 1982 |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1982 թվականին՝ Ադրբեջանի ԽՍՀ Նախարարների խորհրդի 1982 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ՝ 1969 թվականին հիմնադրված Ադրբեջանի երկրաբանության կառավարության շենքի հիմքի վրա։
2008 թվականի մայիսի 21-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց նախագահի պահուստային ֆոնդից մեկ միլիոն մանաթ հատկացնելու մասին՝ բնական պաշարների նախարարության և բնապահպանության նախարարության գործունեության բարելավման համար[1]։ Այս կարգադրման շրջանակներում թանգարանը ենթարկվել է լայնածավալ վերանորոգման և վերակառուցման, և թանգարանի կառուցվածքը արդիականացվել է՝ համապատասխանելով ժամանակակից պահանջներին։ Թանգարանի տարածքը հասցվել է 630 քառակուսի մետրի։ 2010 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը՝ հիմնանորոգումից հետո[2]։
Ցուցահանդես
խմբագրելԹանգարանի ցուցասրահում կա աշխարհի տարբեր շրջաններից բերված ավելի քան 5000 նմուշ[3], թանգարանը պայմաններ է ստեղծում Ադրբեջանի բնական ռեսուրսներին ծանոթանալու համար, ինչպես տեղի բնակչության, այնպես էլ օտարերկրյա ներկայացուցիչների համար։ Թանգարանը տարածաշրջանային երկրաբանության, հանքային ռեսուրսների (հանքաքարի օգտակար հանածոներ, ոչ մետաղական օգտակար հանածոներ), պետրոգրաֆիայի, հանքաբանագիտության և պենտոլոգիայի մաս է կազմում։
2016-2017 թվականներին ընդհանուր առմամբ 15 ցուցանմուշ է նվիրաբերվել Ադրբեջանի երկրաբանության թանգարանի ֆոնդին, որոնց թվում կային կվարցային հանքանյութեր և դեկորատիվ քարեր։ Այս ցուցանմուշները հայտնաբերվել են Դաշկեսանի և Խիզինի շրջաններում, ինչպես նաև Փոքր Կովկասում և Մեծ Կովկասի հյուսիս-արևելքում։ Նմուշներից մեկը՝ քվարցային հանքանյութը, հայտնաբերվել է Զաքաթալայի շրջանում[4]։
2018 թվականի փետրվարին Ադրբեջանի երկրաբանության թանգարանի ֆոնդին նմուշ է նվիրվել՝ գալենայի, սպալերիտի և որձաքարի կտորներով հանքանյութ, որը հայտնաբերվել է Գյադեբակի Սոյուգբուլագ գյուղում և, ըստ ենթադրությունների, պատկանում է Մեզոզոյան դարաշրջանին[5]։ Բացի այդ, տարվա առաջին կեսին թանգարան է տեղափոխվել ևս 2 ցուցանմուշ[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Музей геологии Азербайджана будет отреставрирован». AZE.az (անգլերեն). 2008 թ․ մայիսի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Состоялось открытие Музея геологии Азербайджана после ремонта (ФОТО)». Trend.Az (ռուսերեն). 2010 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Азербайджанский музей геологии – Баку, Азербайджан – Баку – Место на карте eSosedi» (ռուսերեն). ru.esosedi.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «В текущем году в фонд Музея геологии Азербайджана передано около 15 экспонатов» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Первый экспонат, поступивший в этом году в фонд Музея геологии Азербайджана, относится к среднеюрскому периоду» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «В первом полугодии в фонд Музея геологии Азербайджана доставлено 3 экспоната». az.mirtv.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադրբեջանի երկրաբանական թանգարան կատեգորիայում։ |