Ադրիան Պրախով
Ադրիան Վիկտորովիչ Պրախով (ռուս.՝ Адриа́н Ви́кторович Пра́хов, մարտի 4 (16), 1846, Մստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1 (14), 1916, Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս արվեստի պատմաբան, հնագետ և արվեստի քննադատ։
Ադրիան Պրախով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4 (16), 1846 |
Ծննդավայր | Մստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 1 (14), 1916 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | գրող, հնագետ և արվեստագետ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ամուսին | Emily Prakhova? |
Զավակներ | Elena Prakhova? և Նիկոլայ Պրախով |
![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱդրիան Պրախովը ծնվել է 1946 թվականի մարտի 16-ին։ 1863 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի 3-րդ գիմնազիան (արծաթե մեդալով)[2] և ընդունվել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ՝ 1867 թվականին դասընթացն ավարտելով թեկնածուի աստիճանով։ Գործուղվել է արտասահման, որպեսզի նախապատրաստվի գեղարվեստի պատմության ամբիոնն զբաղեցնելու համար։
Մյունխենում լսել է Հ. Ֆ. Բրուննի և այլ գիտնականների դասախոսությունները և զբաղվել Մյունխենի գլիպտոտեկայում հավաքված հին հունական արվեստի հուշարձաններով, այնուհետև այցելել է Փարիզ, Լոնդոն, Բեռլին, Իտալիայի քաղաքներ ու Վիեննա՝ ուսումնասիրելով հին և ժամանակակից արվեստի գործեր։
1873 թվականին, վերադառնալով հայրենիք, «Աթենքի Հեղինեի տաճարի ճակատամասի արևելյան խմբի վերականգնման մասին» (ռուս.՝ «О реставрации группы восточного фронтона Эгинского храма в Афинах») դիսերտացիայի համար[3], ստանալով մագիստրոսի աստիճան, ընտրվել է այդ համալսարանի դոցենտ։ 1875-1878 թվականներին խմբագրել է «Մեղու» (ռուս.՝ Пчела) նկարազարդ ամսագիրը։ 1875 թվականից մինչև 1887 թվականը, բացի համալսարանական դասախոսություններից, դասավանդել է կերպարվեստի պատմություն և տեսություն Գեղարվեստի կայսերական ակադեմիայում։ 1879 թվականին «Հին Եգիպտոսի ճարտարապետությունը» (ռուս.՝ «Зодчество древнего Египта») դիսերտացիայի համար ստացել է դոկտորի աստիճան։
Դրանից հետո ուսումնասիրել է Ռուսաստանի քրիստոնեական ժամանակաշրջանի արվեստի հնագույն հուշարձանները, 1880-1882 թվականներին ուսումնասիրել և նկարել է Սոֆիայի տաճարի խճանկարի ու որմնանկարների մնացորդները և Կիևի Կիրիլյան եկեղեցու որմնանկարները, դրանց վերականգնման համար հրավիրել Միխայիլ Վրուբելին։ 1881-1882 թվականներին ճանապարհորդել է Եգիպտոսում, Պաղեստինում, Սիրիայում, Հունաստանում և Եվրոպական Թուրքիայում։ 1886 թվականին զբաղվել է Վլադիմիր-Վոլինսկիի Ուսպենսկի տաճարի և Վոլինի մի շարք այլ հնագույն տաճարների ուսումնասիրությամբ, 1886-1887 թվականներին երկրորդ անգամ մեկնել է Իտալիա և Արևելք, 1887 թվականին պատճենել է հետաքրքիր որմնանկարններ Կիևի Միխայլովսկի Զլատովերխնի վանքում և նույն թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանից տեղափոխվել Կիևի համալսարանի կերպարվեստի պատմության ամբիոն, որտեղ աշխատել է մինչև 1897 թվականը։
1896 թվականին Չեռնիգովում զբաղվել է (իր իսկ ձևավորման համաձայն) սուրբ Թեոդոսիա Ուգլիցկու մասունքի թանկարժեք աճյունատուփի պատրաստմամբ։ 1897 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իր նախկին ամբիոն։
1910 թվականին մասնակցել է Համառուսական տնայնագործական համագումարին։
Ադրիան Պրախովը մահացել է 1916 թվականի մայիսի 14-ին Յալթայում։
Ընտանիք
խմբագրել- Կինը՝ Էմիլիա Պրախովա (1849-1926), դաշնակահարուհի, Ֆ. Լիստի աշակերտուհին։ Եղել է այն սրահի անդամ, որտեղ այցելում էին Վլադիմիրի տաճարի նախագծման վրա աշխատող արվեստի մարդիկ։
- Որդին՝ Նիկոլայ Պրախով (1873-1957), նկարիչ և արվեստաբան։
- Դուստրը՝ Օլգա Ադրիանովնա Պրախովա, ամուսնացել է Ալյաբևի հետ։
- Դուստրը՝ Ելենա Ադրիանովնա Պրախովա։
Հիշատակ
խմբագրելԿիևի Վլադիմիրսկայա և Մեծ Ժիտոմիրսկայա փողոցների անկյունի տանը ի պատիվ պրոֆեսոր Ա. Վ. Պրախովի տեղադրվել է հուշատախտակ, որը քանդակագործ Նատալյա Դերեգուսի աշխատանքն է։
Աշխատություններ
խմբագրելԻր ստեղծագործություններն ստորագրել է Ա. Վ. Պ., Ա. Պ., Պրոֆան կեղծանուններով[4]։
- Ахилл Эрмитажа / А. П. — Санкт-Петербург: печатня В. Головина, 1868. — 12 с., 1 л. ил.
- О композиции фронтонных групп Эгинского храма Афины / Соч. Андриана Прахова. — [Санкт-Петербург]: тип. Имп. Акад. наук, ценз. 1870. — 16 с., 4 л. ил.
- Исследования по истории греческого искусства / 1, 2. Древнейшие памятники пластики из Ксанфа в Ликии. (С атласом). О композиции фронтонных групп Эгинского храма Афины / [Соч.] Адриана Прахова. - Санкт-Петербург: тип. Бенке и Габермана, 1871. — [4], 84 с.
- Критические исследования по истории греческого искусства. I. Описание древних памятников из Ксанфа, в Ликии. II. О композиции фронтонных групп Эгинского храма Афины. (СПб., 1872).
- Очерки художественной жизни современной Европы: 1. Международный Олимп: Живопись и ваяние на Венской всемирной выставке: Публичные лекции, к чтению коих приступил автор в Акад. художеств. — [Санкт-Петербург]: тип. В.С. Балашева, ценз. 1874. — 23 с.
- статья о Микеланджело Буонарроти («Вестник Европы», 1875 г.).
- Критические наблюдения над формами изящных искусств / [Соч. Адриана Прахова, действ. чл. Герм. археол. ин-та в Риме... Вып. 1. — Зодчество древнего Египта. — Санкт-Петербург: Рус. археол. о-во, 1880. — [4], VIII, 103 с., 20 л. ил.</nowiki>]
- Каталог Выставки копий с памятников искусства в Киеве X, XI и XII в., исполненных А. В. Праховым в течение 1880, 1881 и 1882 гг. — Санкт-Петербург, 1882. — VI, 46 с., 1 л. пл. — (Киевское искусство X, XI, и XII века)
- «Киевское искусство X, XI и XII вв. Каталог выставки копий с памятников искусства в Киеве X, XI и XII вв.» — Санкт-Петербург, 1883.
- Открытие фресок Киево-Кирилловской церкви XII века, исполненное в 1881 и 1882 г.г. / [Соч.] А. В. Праховым, действит. членом Рус. археол. о-ва. — Санкт-Петербург: тип. В. С. Балашева, 1883. — [2], 13 с. .
- «Доклад о Киевских работах и о значении изучения греческих церквей для христианской археологии» (в «Трудах Московск. Археологическ. Общества», 1885 г.)
- Киевские памятники византийско-русского искусства. Доклад в Имп. Московском археологическом обществе 19 и 20 декабря 1885 года. // Древности. Труды Имп. Московского археологического общества. Т. 11. Вып. 3. — М., 1887. — С. 1 — 31.
- несколько заметок в римском журнале «Annall dell’Istituto di corrispondenza archeologica» зa 1872—74 гг.
- Император Александр Третий как деятель русского художественного просвещения / [Соч.] Адриана Прахова. — Санкт-Петербург: Т-во Р. Голике и А. Вильборг, 1903. — 121—229 с., 60 л. ил. — (Художественные сокровища России; 1903. № 4/8).
- Лекции по истории искусств, чит. проф. Праховым / Высш. жен. курсы. Спб. 1903—04 г. - [Санкт-Петербург]: лит. Богданова, [1904]. — 16, 139 с., 2 л. черт.
- Альбом Исторической выставки предметов искусства, устроенной в 1904 году в С.-Петербурге... в пользу раненых воинов / Текст Адриана Прахова, засл. орд. проф. С.-Петерб. ун-та. — Санкт-Петербург: т-во Р. Голике и А. Вильборг, 1907 (обл. 1908). — 323 с. разд. паг., 19 л. ил.
Թարգմանություններ
խմբագրել- История Греции / [Соч.] Д-ра Г. Ф. Герцберга, проф. Галльск. ун-та. [Вып. 1]—2. — Санкт-Петербург: Н. Фену и К°, 1881—1882. — 2 т.; [Вып. 1] / Пер. с нем. А. В. Прахова, доц. Имп. С.-Петерб. ун-та. — 1881. — [4], 656, VIII с., 15 л. ил., карт.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Прахов Адриан Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Նրա եղբայրները նույնպես սովորել են այդ գիմնազիայում. Մստիսլավը այն ավարտել է 1859 թվականին (արծաթե մեդալով), Բորիսը՝ 1866 թվականին, Վլադիմիրը՝ 1870 թվականին։
- ↑ «Записки Императорской Академии Наук», 1870
- ↑ Масанов И. Ф. Словарь псевдонимов русских писателей, учёных и общественных деятелей: В 4 т. — М., 1960. — Т. 4. — С. 388.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Прахов, Адриан Викторович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Отрывок из воспоминаний сына Արխիվացված 2020-01-08 Wayback Machine
- Потехина И.П. Прахов Адриан Викторович // Биографика СПбГУ
- Пучков А. А. Не існує частин у мові: Еклектизм Адріана Прахова як принцип мистецького полілогу зі світом // Пучков А. А. Між навігаційними щоглами: Профілі українських мистецтвознавців (архітектура і візуальне мистецтво). — Київ: ДУХ І ЛІТЕРА, 2018. — С. 29–92.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Պրախով» հոդվածին։ |