Աեգնա (կղզի)
Աեգնա (էստ․՝ Aegna, շվեդ.՝ Ulfsö և գերմ.՝ Wulf նշանակում են Գայլի կղզի), կղզի Ֆիննական ծոցում` Էստոնիայի տարածքում։ Կղզու մակերեսը 2,93 կմ² է, ափի երկարությունը` 10 կմ։
Աեգնա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Էստոնիա |
Վարչատարածքային միավոր | Տալլին |
Վայր | Aegna? |
Մակերես | 2,95 կմ² |
Պահպանման տարածք | Aegna Nature Park? |
Բնակչություն | 2 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[1] |
Կղզին տեղակայված է Ռոհունեեմե գյուղից 1.5 կմ հյուսիս-արևմուտք և Տալլինից 14 կմ հյուսիս։ Այն պաշտոնապես ընդգրկված է Տալլինի տարածքում և մտնում է Տալլինի Կեսկլին շրջանի մեջ։ 2011 թվականի հունիսի մեկի դրությամբ կղզին ուներ 8 մշտական բնակիչ[2]։
Կղզին պաշտպանվում է պետության կողմից. այն ունի գեղեցիկ կուսական բնություն։ Կղզում է գտնվում նաև հին գերեզմանատուն։ Ավազոտ ափերի ու գեղեցիկ բնության շնորհիվ կղզին նաև հանգստի հարմար վայր է։ Ներկայումս կղզում զբոսաշրջության զարգացման ծրագրեր են մշակվում[3]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԽորհրդային իշխանության տարիներին Էստոնիայում արտադրվում էր «Աեգնա» ծխախոտ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rahvaloenduse tulemused näitavad asustatud saarte arvu kasvu
- ↑ «tallinn.ee». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Էստոնական Աեգնա կղզին կդարձնեն զբոսաշրջային կենտրոն/ Travel.Ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աեգնա (կղզի)» հոդվածին։ |