Ազգային թատրոն (Բռնո)

թատրոն Բռնոյում

Ազգային թատրոն Բռնոյում (չեխ․՝ Národní divadlo v Brně), Չեխիայի Բռնո քաղաքի գլխավոր պետական թատերական կառույցն է։ Գտնվում է Չեխիա, Բռնո, Դվորժակովի փողոց հասցեում։

Ազգային թատրոն
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Չեխիա[1]
Գտնվելու վայրըԲռնո
Հիմնադրման ամսաթիվ1884
Կայքndbrno.cz(չեխ.)
 Národní divadlo Brno Վիքիպահեստում
Մահենա թատրոն
Յանաչեկի թատրոն
Ռեդուտա թատրոն

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1884 թվականին, Պրահայի Ազգային թատրոնի օրինակով։ Այժմ Բռնոյի ազգային թատրոնն ունի երեք բեմ, փաստացի այն երկու պրոֆիլային թատրոնների և մեկ թատերական դահլիճի միավորում է.

  • Մահենի թատրոն (չեխ․՝ Mahenovo divadlo), Ազգային թատրոնի դրամատիկական թատերախմբի գլխավոր բեմն է[2]։ Եղել է պատմական առաջին թատրոնը, այժմ ուղղակի դրամատիկական բեմ է։ Ի սկզբանե կոչվել է Գերմանական քաղաքային թատրոն (գերմ.՝ Deutsches Stadttheater)[3], ուշ վերածննդի ոճով շենքը կառուցվել է հատուկ թատրոնի համար, ճարտարապետներ Ֆելների ու Հելմերի համար, 1882 թվականին։ Այն եղել է առաջին էլեկտրաֆիկացված թատրոնը Չեխիայի տարածքում[4] և առաջիններից մեկն աշխարհում[5]։ Էլեկտրաֆիկացման ծրագիրը մշակել է անձամբ էլեկտրականության հայտնագործող Թոմաս Էդիսոնը։

1925 թվականի ապրիլի 2-ին Բռնոյի Ազգային թատրոնում իրականացվել է Բռնոյի չեխական ռադիոյի առաջին հաղորդումը[6]։

  • Յանաչեկի թատրոն (չեխ․՝ Janáčkovo divadlo), Բռնոյի ազգային թատրոնի օպերային բեմն է, իրականում այն օպերայի ու բալետի թատրոն է, կառուցվել է 1965 թվականին, աշխատում է 1961-1965 թվականներին կառուցված ժամանակակից գործառույթներով շենքում։
  • Ռեդուտա թատրոն (չեխ․՝ Divadlo Reduta), Ռեդուտա թատերական համալիրի բեմերն օգտագործվում են համերգների, ներկայացումների, տարբեր թատերախմբերի ցուցադրությունների համար։ 1767 թվականին այստեղ ելույթ է ունեցել 12-ամյա վիրտուոզ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։ 1731-1735 թվականներին բարոկկո ոճով կառուցված ժամանակակից շենքը մի քանի անգամ վերակառուցվել է։ Շենքը Կենտրոնական Եվրոպայի ամենահին թատերական շինությունն է և վերջերս կրկին վերանորոգվել է։ Ներկայումս շենքում մշտական թատերախումբ չի գործում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Virtual Study of Theatre Institute (չեխերեն)Institut umění - Divadelní ústav.
  2. 133 премьеры(չաշխատող հղում)
  3. «Театр им. Магена». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  4. «Достопримечательности Брно». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  5. Ort, Jiří (2007). Budiž světlo žárové. 125 let elektrického divadelního osvětlení v Brně. Es werde glühend Licht. 125 Jahre der elektrischen Theaterbeleuchtung in Brünn. Brno: Doplněk. ISBN 978-80-7239-215-5.
  6. 80 лет Чешского Радио Брно Արխիվացված 2008-03-13 Wayback Machine на Чешское радио

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային թատրոն (Բռնո)» հոդվածին։