Ազեոտրոպ խառնուրդ
Ազեոտրոպ խառնուրդ (հունարեն՝ α - ժխտական մասնիկ + ξέω – եռում եմ + τροπή – փոփոխություն), լուծույթ, որը թորվում է առանց բաղադրության և եռման կետի փոփոխության, երբ արտաքին ճնշումը հաստատուն է։
Ազեոտրոպ խառնուրդների գոյությունը հայտնաբերել է Դալթոնը (1810 թվականին)։ Ի տարբերություն քիմիական միացությունների, ազեոտրոպ խառնուրդի բաղադրությունը կախված է արտաքին ճնշումից։ Տվյալ նյութերից կազմված լուծույթների հնարավոր բոլոր բաղադրությունների շարքում ազեոտրոպ խառնուրդի եռման կետը, կախված նյութերի բնույթից, ամենաբարձրը կամ ամենացածրն է։
Բազմաթիվ նյութեր ջրի հետ առաջացնում են ազեոտրոպ խառնուրդներ. օրինակ՝ 95,57 % գինու, սպիրտի, 69,2 % ազոտական թթվի, 20,22 % աղաթթվի ջրային լուծույթները, որոնց եռման ջերմաստիճանները համապատասխանաբար 78,15 °C[1], 121,9 °C և 108,6 °C են (1 մթնոլորտ ճնշման տակ)։
Արտադրության մեջ օգտագործվող՚ լուծույթների մեծ մասը ազեոտրոպ խառնուրդներ են։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). — 623 с.
- Азеотропная смесь // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: «Қазақ энциклопедиясы», 2004. — Т. I. — ISBN 9965-9389-9-7.
Արտաքին հղումներ
խմբագրել- «What is an Azeotrope?». B/R Corporation. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 24-ին.
- Ponton, Jack (September 2001). «Azeotrope Databank». The Edinburgh Collection of Open Software for Simulation and Education, Edinburgh University. Արխիվացված է օրիգինալից (Queriable database) 2007 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 9-ին.
- Dr G. A. Busato; Professor G. Bashein (2004). «The halothane/ether azeotrope – A reconsideration». Update in Anaesthesia. 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Azeotrope defined with a limerick.
- «Publications about the separation of the azeotropes». BUTE Department of Process Engineering, Hungary. Վերցված է 2007 թ․ ապրիլի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազեոտրոպ խառնուրդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 115)։ |