Ազիրիս Նունա
«Ազիրիս Նունա» (ռուս.՝ «Азирис Нуна»), 2006 թվականի ռուսական մանկական ֆանտաստիկ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլեգ Կոմպասովը[2]։ Յուլի Բուրկինի և Սերգեյ Լուկյանենկոյի «Остров Русь» եռագրության առաջին մասի՝ «Այսօր, մայրի՛կ»[3] (ռուս.՝ «Сегодня, мама!») վեպի էկրանավորումն է։
Ազիրիս Նունա ռուս.՝ Азирис Нуна | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1] և ֆենթեզի ֆիլմ |
Թվական | 2006 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Oleg Kompasov? |
Պրոդյուսեր | Սերգեյ Ֆրոլով և Սերգեյ Չեռնյակով |
Դերակատարներ | Ռոման Կերիմով, Մաքսիմ Ավերին, Ալեքսանդր Ֆիլիպենկո, Ալեքսանդր Լազարև, Նոնա Գրիշաևա, Վյաչեսլավ Գրիշեչկին, Ալյոնա Իվչենկո, Սեմյոն Ֆուրման, Մարիա Կոզակովա և Ֆիլիպ Ավդեև |
Օպերատոր | Նիկոլայ Նեմոլաև |
Տևողություն | 91 րոպե |
Բյուջե | 3 500 000 $ |
Շահույթ | 138 490 $ |
Սյուժե
խմբագրելՄի անգամ քաղաքային հնագիտական թանգարան են բերում քարե մեծաբեկորներ, որի վրա փորագրված են կիսաջնջված հին եգիպտական հիերոգլիֆներ։ Թանգարանի պահակը, ի զարմանս իրեն, քարաբեկորի մեջ հայտնաբերում է ճաք, որտեղից երևում է խորհրդավոր մետաղե իր։
Երկու եղբայրներ՝ Ստասն ու Կոստյան, իմանալով մեծաբեկորի կասկածելի կտորի մասին, գիշերը գնում են թանգարան։ Նրանք քարի մեջ գտնում են տարօրինակ մետաղական ձվաձև պարկուճ, հայտնվում դրա մեջ և անհասկանալի կերպով մեկնում ճանապարհորդության ժամանակ մեջ։
Սկզբում նրանք հայտնվում են 2506 թվականին, որտեղ դառնում են «Տիեզերական բանտի» բանտարկյալներ, ծանոթանում ապագայի անսովոր մարդկանց հետ, անհավանական խաղ են խաղում, հայտնվում ֆանտաստիկ սֆինքս Շիդլայի թաթերի մեջ, որը նրանց փրկում է սարսափելի վտանգներից։ Եղբայրները շարունակում են իրենց ճանապարհորդությունը ժամանակի մեքենայով, որը նրանց տանում, է մ.թ. ա. 1506 թվականի Հին Եգիպտոս։ Այնտեղ նրանց սպասում է ծանոթություն բռնապետ փարավոն Նեմենհոտեպ IV-ի հետ, որը կարգադրում է նրանց զոհաբերել իր ամուսնության օրը։ Հերթական անգամ փրկվելով հին եգիպտացիներից՝ Ստասն ու Կոստյան կրկին հայտնվում են պարկուճի մեջ և վերադառնում են իրենց ծնողների մոտ։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ֆիլիպ Ավդեև | Կոստա |
Ռոման Կերիմով | Ստաս |
Մաքսիմ Ավերին | Շիդլա |
Ալեքսանդր Ֆիլիպենկո | / փարավոնի մումիա | փարավոն Նեմենհոտեպ IV
Ալեքսանդր Լազարև | հայր |
Նոննա Գրիշաևա | մայր / Հայլինե |
Վյաչեսլավ Գրիշեչկին | Կուբատայ |
Ալյոնա Իվչենկո | Այնա |
Սեմյոն Ֆուրման | Սմոլյանին |
Մարիա Կոզակովա | Հայլինեն մանկության տարիներին |
Անդրեյ Լուկյանով | գերագույն քուրմ |
Անդրեյ Բարխուդարով | Դորշան |
Վլադիմիր Գուսև | խորհրդական Աշիրի |
Յուրի Վաքսման | խորհրդական Գոպա |
Ալեքսանդր Բելյաև | եղանակ կանխատեսող |
Վալերի Գիրիս | գլաշատայ |
Սպարտակ Միշուլին | պահակ |
Սաունդթրեկ
խմբագրելՀատուկ ֆիլմի համար «Թայմ Աութ» (ռուս.՝ «Тайм-Аут») խումբը ձայնագրել է Վ. Չերնիշևի և Ռ. Ռոժդեստվենսկու «Этот большой мир» երգի քավերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0479767/
- ↑ Официальный DVD сайт
- ↑ «Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
Գրականություն
խմբագրել- Олег Компасов Три года назад такой фильм был бы невозможен // Если : журнал. — Москва: Любимая книга, 2005. — № 8. — С. 176—179. — ISSN 0136-0140.
- Александр Чекулаев Рецензия на фильм: Азирис Нуна // Мир фантастики : журнал. —Москва, 2006. — № 5. — ISBN 9-771810-224009.
- Михаил Попов Наше кино. «Азирис Нуна» // Мир фантастики : журнал. —Москва, 2006. — № 3. — ISBN 9-771810-224009.
- «Художественный фильм «Азирис Нуна». 2006 год». Официальный сайт Сергея Лукьяненко. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական DVD կայք
- «Азирис Нуна» на сайте «Энциклопедия отечественного кино»
- «Ազիրիս Նունա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Зельбин, Вадим (2006 թ․ մարտի 16). «В Москве мумия напала на подростков». Газета.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
- Маслова Л. С. Идея-сфинкс // Коммерсантъ. — 17 марта 2006. — № 46. — С. 21.