Ազնվասարեկ
Ազնվասարեկ | |
![]() Ազնվասարեկ (արու) | |
![]() Ազնվասարեկ (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Սերինոսազգիներ (Fringillidae) |
Ցեղ | Spinus |
Տեսակ | Ազնվասարեկ (S. spinus) |
Միջազգային անվանում | |
Spinus spinus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ազնվասարեկ (լատին․՝ Carduelis spinus), սերինոսների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, հազվագյուտ։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 12 սմ է, թևերի բացվածքը՝ 20-23 սմ, կենդանի զանգվածը 12-14 գ։ Թևերը սև են՝ 2 դեղին շերտերով։ Պոչի եզրային փետուրների հիմքը դեղին հատվածներով է։ Արուի կզակը և թասակը սև են, մեջքը՝ կանաչ, ներքնապոչը՝ սպիտակավուն։ Էգն ավելի խամրած ու խայտավոր է, արուին բնորոշ սև կզակն ու թասակը բացակայում են։ Ձմռանը հանդիպում է փոքր խմբերով (2-3 թռչուն)։ Սովորաբար աղմկոտ է, կերակրվելու համար նստում է ծառի ճյուղերի ծայրերին։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում։ Սնվում է սերմերով։
Տարածվածությունը Հայաստանում
խմբագրելԱշնան ամենավաղ վերադարձը Հայաստան՝ սեպտեմբերի վերջին, գարնան հետադարձը՝ մինչև ապրիլի 3-րդ տասնօրյակը։
Բնադրումը հնարավոր է Հայաստանի հյուսիսային անտառներում։ Փետրագունավորման գրավչությամբ, վարքի դրսևորման յուրօրինակությամբ և տնային պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ մեծ արժեք ունի որպես գերազարդիչ տեսակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Ընթերցե՛ք «ազնվասարեկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնվասարեկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազնվասարեկ» հոդվածին։ |