Ազովյան արշավանքներ
Ազովյան արշավանքներ, 1695-1696 թթ., Պետրոս I կազմակերպած արշավանքներ, որոնք ձեռնարկվեցին Ռուսաստանի համար դեպի Սև ծով ելք բացելու նպատակով։ Առաջին արշավանքը (1695 թվականի մարտ-սեպտեմբեր) անհաջողությամբ վերջացավ՝ բանակի և նավատորմի թերի պատրաստության պատճառով։ Երկրորդի ժամանակ (1696 թվականի ապրիլ– հուլիս), ծովից և ցամաքից ենթարկվելով ռմբակոծության և չդիմանալով ռուսական զորքերի գրոհին, հուլիսի 19-ին թուրքական Ազով ամրոցն անձնատուր եղավ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 123)։ |