Աթաթուրքի հրապարակ կամ Սարայոնու (հուն․՝ Πλατεία του Σεραγίου, թուրքերեն՝ Atatürk Meydanı), կենտրոնական պողոտա և հրապարակ դե ֆակտո կերպով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքում[1]։

Աթաթուրքի հրապարակ
Երկիր Կիպրոս
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Համարվում է երկրի կենտրոնական հրապարակը, որը տեղակայված է Նիկոսիայի հյուսիսային հատվածքում։ Հրապարակը հայտնի է նաև որպես «պալատային տարածք» (թուրքերեն՝ Kare konaklar

Անվանում

խմբագրել

Հրապարակի տեղում նախկինում եղել է թագավորական պալատ։ Հրապարակը կառուցվե է միայն 1904 թվականին։

Հրապարակը իր ներկայիս անվանումը ստացել է այն բանից հետո, երբ 1974 թվականին թուրքական ուժերը օկուպացրեցին Հյուսիսային Կիպրոսը։

Հրապարակին տրվեց թուրք նշանավոր ազգայնական Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը։

Պատմություն

խմբագրել

Աթաթուրքի հրապարակի պատմությունը սկսվում է միջնադարյան ավատատիրական (ֆեոդալական) ժամանակներից։ Նախկինում եղել է Կիպրոսի Լուսինյան արքայական տոհմի արքունի պալատը։

Այն կորցրել է իր հեղինակությունը այն ժամանակ, երբ Լուսինյանները կառավարելու նպատակով տեղափոխել են կառավարելու Կիլիկյան Հայաստանի թագավորություն։

Ներկայումս այն ունի նաև թուրքական վարչական դատարան։ 1904 թվականին պալատը քանդվել է և կառուցվել է հետիոտնային գոտի[2]։

Աթաթուրքի հրապարակի հյուսիսային կողմում տեղակայված է օսմանյան տիրապետության շրջանից մինչ օրս պահպաված աղբյուր[3]։ 2001 թվականից այստեղ գործում է նաև պարեկային կետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Armstrong, Mark. Mediterranean Europe (1995) Lonely Planet Publications, p. 215.
  2. Marc Dubin, Damien Morris. The Rough Guide to Cyprus (2002), Rough Guides, p. 300.
  3. Mirbagheri, Farid. Historical dictionary of Cyprus (2010), Scarecrow Press, p. 18