Աթիլա Իլհան (թուրքերեն՝ Attilâ İlhan, հունիսի 15, 1925(1925-06-15)[1], Մենեմեն, Իզմիրի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 10, 2005(2005-10-10)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, լրագրող և սցենարիստ։ Հարում էր սոցիալիստական հայացքների, միևնույն ժամանակ նրան խորթ չէր ազգայնականությունը, որը քեմալականության հիմնական սկզբունքներից մեկն էր[3]։

Աթիլա Իլհան
թուրքերեն՝ Attilâ İlhan
Ծնվել էհունիսի 15, 1925(1925-06-15)[1]
ԾննդավայրՄենեմեն, Իզմիրի մարզ, Թուրքիա
Մահացել էհոկտեմբերի 10, 2005(2005-10-10)[2] (80 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԱշյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, İzmir Atatürk High School?, Işık Lisesi?, Balıkesir Lisesi? և Ստամբուլի համալսարան
Մասնագիտությունսցենարիստ, բանաստեղծ, գրող, լրագրող և վիպասան
ԱմուսինBiket İlhan?
Պարգևներ և
մրցանակներ
 Attilâ İlhan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1925 թվականի հունիսի 15-ին Իզմիրի մարզի Մենյոմեն շրջանում։ Նրա հայրը աշխատում էր որպես պետական պաշտոնյա։ Հոր աշխատանքի պատճառով ընտանիքը հաճախ տեղափոխվում էր[3]։

16 տարեկանում ձերբակալվել է և դատապարտվել 2 ամսվա ազատազրկման` պրոխորհրդային բանաստեղծ Նազըմ Հիքմեթի մասին գրված բանաստեղծությունների համար։ Այս դեպքն ընդհատել է գրողի ուսումը դպրոցում, որտեղից նա հեռացվել է և ստիպված է եղել ուսումը շարունակել մասնավոր քոլեջում[3]։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Ստամբուլի համալսարան, բայց երկրորդ կուրսում թողել է այն և մեկնել է Ֆրանսիա, որպեսզի հենց` իր գրողի խոսքերով ասած` ուշադրություն հրավիրի Նազըմ Հիքմեթի դրության վրա, որը հացադուլ էր հայտարարել։ Վերադարձից հետո Թուրքիայում կալանավորվել է, շատ չանցած` ազատ է արձակվել[3]։

1950-ականներին նա ապրել է մե՛կ Իզմիրում, մե՛կ Փարիզում, մե՛կ Ստամբուլում, աշխատել է լրագրող և կինոքննադատ։ 1960-ականների սկսել է գրել սցենարներ ֆիլմերի և հեռուստասերիալների համար, որոնք 1980-ականներին նրան լայն ճանաչում են բերել[3]։ Մահացել է սրտի կաթվածից, 2005 թվականի հոկտեմբերի 10-ին, Ստամբուլի Կանլիջա թաղամասի իր բնակարանում։ Թաղված է Աշիյան գերեզմանատանը[3]։

Անձնական կյանք

խմբագրել

Դերասանուհի Չոլպան Իլհանի եղբայրն է և Սադրի Ալիշիկի աներորդին։ 1968-83 թվականներին ամուսնացած է եղել[3]։

Ստեղծագործություն

խմբագրել

1960 թվականին նա հրապարակել է իր ստեղծագործությունների առաջին երեք ժողովածուները։ 1950-ական թվականներին գրված «Մթնշաղի բուլվար» բանաստեղծությունների ժողովածուն իր ժամանակի իմաժիզմի ամենահայտնի գործերից մեկն է։ Բացի բանաստեղծություններից, գրել է հոդվածներ, որոնք արտացոլել են իր տեսակետներն այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են արևմտականացումը, ձախ քաղաքականությունը սեքսը և քեմալականությունը[3].

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Attila İlhan: Extraordinary leftist poet

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթիլա Իլհան» հոդվածին։