Աիդա Սարգսյան
հայ երգչուհի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աիդա Սարգսյան (դեկտեմբերի 18, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։ 2010 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, Լոս Անջելեսում՝ հայ ժողովրդական երգի լավագույն ներկայացնող և Տարվա լավագույն երգչուհի մրցանակներով, իսկ Մոսկվայում արժանացել է դափնեկրի կոչման։ Արժանացել է նաև ՀՀ սպորտի և մշակույթի նախարարությունների ոսկե մեդալների։
Աիդա Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | Երգչուհի |
Ակտիվ շրջան | 1991-այժմ |
Կյանք
խմբագրելԱիդա Սարգսյանը ծնվել է Երևանում՝ 1974 թվականի դեկտեմբերի 18-ին։ 1991 թ. ավարտել է Երևանի թիվ 158 միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել է Հայպետֆիլհարմոնիային կից ջազային ստուդիայում, որտեղ աշխատել է` որպես մենակատար։ Զուգահեռ սովորել է Երևանի Բեկնազարյանի անվան կինոստուդիայում։
Սկավառակագրություն
խմբագրելՁայնասկավառակներ
խմբագրել- Աիդա և Սոս (1996 թ.)
- Աիդա և Արմեն (1998 թ.)
- Սիրո լճակ (2000 թ.)
- Սիրո մեղեդի (2001 թ.)
- Վերադարձ (2006 թ.)
- Փայլող աստղ (2007 թ.)
- Հորինված սեր (2010 թ.)