Ալագյազ համայնք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալագյազ (այլ կիրառումներ)
Ալագյազ, համայնք Արագածոտնի մարզում։ Ներառում է Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա Թազա, Սադունց, և Սիփան գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Ալագյազ գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
Երկիր | Հայաստան |
---|---|
Մտնում է | Արագածոտնի մարզ |
Վարչկենտրոն | Ալագյազ |
Խոշորագույն քաղաք | Ալագյազ |
Օրենսդրական մարմին | Ալագյազ համայնքի ավագանի |
համայնքապետ | Ջասմ Մախմուդով |
Բնակչություն (2011) | 3290 |
Ազգային կազմ | հայեր, քրդեր, եզդիներ |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի, Իսլամ, Եզդիականություն |
Հիմնադրված է | 2017թ․ թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
alagyaz.am |
Գտնվում է Արագած լեռան ստորոտում, ծովի մակերևույթից 2025-2150մ բարձրության վրա, հեռավորությունը մայրաքաղաքից՝ 70կմ, մարզկենտրոնից` 48կմ[3]։
Բնակչություն
խմբագրելԱլագյազ համայնքը ստեղծվել է է Ալագյազ, Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա Թազա, Սադունց, Սիփան համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 3290 մարդ։ Համայնքը բնակեցված է հայերով, քրդերով և եզդիներով։
Կառավարում
խմբագրելՀամաձայն Հայաստանի տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանին բաղկացած է 9 անդամներից, որոնցից 6-ը անկուսակցական են, իսկ 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Ջասմ Մախմուդովն է[4]։