Ալադին (մուլտֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալադին (այլ կիրառումներ)
«Ալադին» (անգլ.՝ Aladdin), 1992 թվականին նկարահանված երաժշտական ֆենտեզի մուլտֆիլմ։ Դասվում է «Ուոլտ Դիսնեյ» ընկերության դասական անիմացիոն ֆիլմերի շարքին[5]։ Ֆիլմը ռեժիսորներն են Ջոն Մասկերը և Ռոն Քլեմեթսը։ Նկարահանված է արաբական «Ալադինն ու կախարդական լամպը» և «Հազար ու մի գիշեր» ստեղծագործությունների հիման վրա։ Մի շարք անիմացիոն տարրերի համադրություն է։
Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 1992 թվականի նոյեմբերի 25-ին։ Ցուցադրման առաջին իսկ օրերից այն արժանացել է ԱՄՆ-ի, իսկ հետագայում արդեն ամբողջ աշխարհի հավանությանը։ 1992 թվականին գրանցել է ավելի քան 217 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ Միացյալ Նահանգներում և ավելի քան 504 միլիոն ողջ աշխարհում։ Մուլտֆիլմը նաև արժանացել բազմաթիվ մրցանակների, որոնց մեծ մասը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
Կերպարներ
խմբագրելԱլադին
խմբագրելԱլադինն աղքատ, սակայն բարի սիրտ ունեցող պատանի է։ Նրա միակ ընկերն Աբու անունով մի կապիկ է, ում հետ անցկացնում էր իր կյանքի ուրախ և տխուր պահերը։ Մի օր Ալադինը սիրահարվում է արաբ սուլթանի դստերը՝ արքայադուստր Ժասմինին։ Իր սիրուն հասնելու համար շատ երկար ու դժվար ճանապարհ է անցնում՝ ջին գտնում, շրջագայում կախարդական գորգով, անցնում ճանապարհներ և կռիվներ մղում։
Անիմացիոն կերպարը ստեղծել է Գլեն Քինը։
Ջին
խմբագրելՋինը բանտարկված էր կախարդական լամպում և միայն կարթնանար այն ժամանակ երբ որևէ մեկը երեք անգամ դիպչեր լամպին։ Երբ ծպտված Ջաֆարը բանտում համոզում է Ալադինին գնալ և «Հրաշքների քարանձավից» իր համար բերել լամպը, Ալադինը պատահաբար շփում է լամպը և այնտեղից դուրս է գալիս մեծ, կապույտ Ջինը։ Ջինի երազանքն էր լինել ազատ ու այլևս ոչ մեկին չծառայել։
Կերպարի հեղինակն է Էրիկ Գոլդբերգը։
Ջաֆար
խմբագրելՋաֆարը մուլտֆիլմի գլխավոր բացասական կերպարն է։ Շրջում է իր չար թութակ Յագոյի հետ։ Նա սուլթանի պալատական վեզիրն է և աչքի է ընկնում իր նախանձախնդրությամբ, չարությամբ և դաժանությամբ։ Մի անգամ նա մտնում է սուլթանի մոտ և իր թիկնոցավոր օձի գավազանով փորձում է հիպնոսացնել, որպեսզի իրեն ամուսնացնի Ժասմինի հետ։ Մուլտֆիլմում անընդհատ հակամարտության մեջ է Ջինի և Ալադինի հետ։
Կերպարի հեղինակն է Անդրիաս Լքելը։
Ժասմին
խմբագրելԺասմինը Ագրաբահի թագավորության և «Դիսնեյի» վեցերորդ արքայադուստրն է։ Նա 15 տարեկան է։ Քանի որ իր հոր՝ սուլթանի հրահանգով չէր կարող պալատի սահմաններից դուրս գալ, նրա միակ ընկերը վագր Ռաջան էր։ Ի վերջո ամուսնանում է Ալադինի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Aladdin — 1992.
- ↑ http://www.leparisien.fr/culture-loisirs/pourquoi-disney-est-il-regulierement-accuse-de-pillage-culturel-20-12-2018-7973619.php
- ↑ 3,0 3,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=aladdin.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Abbott, Jim (1993 թ․ հունվարի 5). «As Genie, mom helped grant son's wish for 'Aladdin' role». St. Paul Pioneer Press. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալադին (մուլտֆիլմ)» հոդվածին։ |