Ալան Արկին
Ալան Վոլֆ Արկին (անգլ.՝ Alan Wolf Arkin, մարտի 26, 1934[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 29, 2023[5], San Marcos, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով խաղում է հիմնականում կոպիտ և էքսցենտրիկ հերոսների դերեր, չնայած նրանից այնքան էլ հեռու չեն հումորային դերերը։ «Օսկար» (2007), «Ոսկե գլոբուս» (1967), BAFTA (2007) մրցանակների դափնեկիր է։
Կենսագրություն
խմբագրելԱրկինը ծնվել է ուղղափառ հրեաների ընտանիքում։ Երիտասարդության ժամանակ երազել է երաժշտական կարիերայի մասին, եղել է մենակատար «The Tarriers» խմբում[8]։ 1960-ականներին հաջողությամբ խաղացել է Բրոդվեյում, հենց առաջին ներկայացումներից մեկի համար պարգևատրվել է «Թոնի» մրցանակով։ «Սպասիր մթությանը» դրամայում խաղացել է հոգեկան հիվանդի դեր, ով տանջում էր Օդրի Հեփբերնի հերոսուհուն։ Լեյտենանտ Ռոզանովի դերի համար «Ռուսնե՜րն են գալիս, ռուսնե՜րն են գալիս» կատակերգությունում (1966) ստացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակ և առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։
1972 թվականին ղեկավարել է Նիլ Սայմոնի «Կոմիկներ» բեմադրմանը, որը ժամանակի ընթացքում դասվեց բրոդվեյյան դասականների շարքին։ Նաև գրել է մի քանի մանկական պատմություններ ֆանտազիա ժանրում։ Նկարահանվել է տարբեր ժանրերի ֆիլմերում։
2007 թվականին ստացել է «Օսկար» մրցանակ «Փոքրիկ միսս Երջանկություն» ֆիլմում կատարած պապիկի դերի համար, անցնելով իր մրցակցին՝ Էդդի Մերֆիին։
2013 թվականին հեղինակավոր կինոպրոդյուսեր Լեստեր Սիգելի դերը Բեն Աֆլեքի «Գործողություն Արգո» թրիլլերում բերեց Արկինին նոր թեկնածություններ «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակաբաշխություններում։
Անձնական կյանքը
խմբագրելԱրկինի առաջին կինը եղել է Ջերեմի Իեֆֆը, ում հետ նա ամուսնացած է եղել 1955-1961 թվականներին։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Ադամը, որ ծնվել է 1956 թվականին, և Մեթյուն, որ ծնվել է 1959 թվականին։
1964 թվականին Ալանը ամուսնացել է դերասանուհի և սցենարիստ Բարբարա Դանայի հետ։ 1967 թվականին նրանք ունեցել են որդի՝ Էնթոնին։ 1990-ական թվականների կեսերին, 25 տարի ամուսնությունից հետո, նրանք բաժանվեցին։
1996 թվականից դերասանը ամուսնացած է հոգեբան Սյուզաննա Նյուլենդերի հետ։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակ | Տարի | Կատեգորիա | Ֆիլմ/Հեռուստասերիալ/Բեմադրություն | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1967 | Տղամարդու լավագույն դեր | Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս | Առաջադրված |
1969 | Տղամարդու լավագույն դեր | Սիրտը մայնակ որսորդ է | Առաջադրված | |
2007 | Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր | Փոքրիկ միսս Երջանկություն | Հաղթանակ | |
2013 | Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր | Գործողություն «Արգո» | Առաջադրված | |
BAFTA | 1967 | Լավագույն նորեկ | Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս | Առաջադրված |
2007 | Մրցանակ BAFTA տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր | Փոքրիկ միսս երջանկություն | Հաղթանակ | |
2013 | Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր | Գործողություն «Արգո» | Առաջադրված | |
Ոսկե գլոբուս | 1967 | Լավագույն | Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս | Առաջադրված |
Լավագույն տղամարդու դեր կատակերգությունում կամ մյուզիքլում | Ռուսներն են գալի՜ս, ռուսներն են գալի՜ս | Հաղթանակ | ||
1969 | Մրցանակ «Ոսկե գլոբուս» տղամարդու լավագույն դերի համար դրամայում | Սիրտը միայնակ որսորդ է | Առաջադրված | |
1970 | Տղամարդու լավագույն դեր դրամայում | Փոփի | Առաջադրված | |
1988 | մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ | Փախուստ Սոբիբորից | Առաջադրված | |
2013 | Մրցանակ «Ոսկե գլոբուս» տղամարդու լավագույն դերի համար կինոֆիլմում | Գործողություն «Արգո» | Առաջադրված | |
Էմմի | 1967 | Մրցանակ «Ոսկե գլոբուս» տղամարդու լավագույն դերի համար մինի-սերիալում կամ ֆիլմում | The Love Song of Barney Kempinski | Առաջադրված |
1987 | Տղամարդու լավագույն դեր մինի-սերիալում կամ ֆիլմում | Փախուստ Սոբիբորից | Առաջադրված | |
1997 | Մրցանակ «Էմմի» «Լավագույն դերասան հեռուստասերիալում» կատեգորիայում | Հույս Չիկագո | Առաջադրված | |
2003 | Մրցանակ «Էմմի» տղամարդու լավագույն դերի համար մինի-սերիալում կամ ֆիլմում | Պենտագոնի գաղտնիքները | Առաջադրված | |
ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդայի մրցանակ | 2007 | ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար | Փոքրիկ միսս երջանկություն | Առաջադրված |
2013 | Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր | Գործողություն «Արգո» | Առաջադրված | |
Թոնի | 1963 | Տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր պիեսայում | Ելք ծիծաղով | Հաղթանակ |
1973 | Լավագույն ռեժիսուրա պիեսայում | Արևային տղաներ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124137962 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Alan Arkin, Oscar Winner for ‘Little Miss Sunshine,’ Dies at 89 — Variety, 2023.
- ↑ Theatre World Award Recipients
- ↑ https://walkoffame.com/alan-arkin/
- ↑ Пэт Сиркио. (19 февраля 2013). «Alan Arkin relishes his role as a team player» (անգլերեն). Jewish Journal. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալան Արկին Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Արկին» հոդվածին։ |