Ալբանական ավանդական հանդերձանք
Ալբանական ավանդական հանդերձանք, Ալբանական ավանդական հագուստեղենը ներառում է հագուստի 200 տեսակ Ալբանիայում և ալբանացիներով բնակեցված տարածքում։ Ալբանացիների զգեստները հաճախ զարդարված են խորհրդանշական հին ծագում ունեցող տարրերով՝ նման արևի, ասեղի, լուսինների, աստղերի և օձերի[1]։ Ալբանիայի գրեթե ամեն շրջան ունի սեփական ավանդական հանդերձանքը կանացի հագուստի՝ բերելով յուրահատուկ գունագեղ մանրամասներ։ Գործարանները հագուստներ են պատրաստում ջուլհակային հաստոցների կողմից հյուսված կտորներից։ Այժմ շատ պահպանողական տղամարդիկ և կանայք հատկապես հյուսիսում իրենց առօրյա կյանքում կրում են ավանդական հագուստներ, իսկ հարավում կանայք սովորաբար հագնվում են ամբողջովին սև հանդերձանք։ Ավանդական ալբանական հագուստեղենը, պարերը և ֆոլկլորը ցուցադրվել է մի քանի փառատոներում՝ ներառյալ Գջիոքեստրի Ազգային ֆոլկլորի փառատոնը՝ Գջիոքեստրում, Սոֆրա Դարանդեն՝ ամեն հունիսին Բայրամ Գուրիում, Օդա Դեբրանեն՝ Պեշկոպիում, Լոգու Բջեշկեվեն ամեն օգոստոսին Կելմենտում։ Չամ Պարի փառատոնը Սարանդայում և ուրիշ փառատոներ ալբանական տարբեր քաղաքներում։ Այսօվա ալբանական հագուստեղենը նույնն է, ինչ որ եվրոպական մյուս քաղաքներինը։
Գլխարկներ
խմբագրելՔելեշը Հյուսիսային Ալբանիայի, Կոսովոյի, Մոնտենեգրոյի, Մակեդոնիայի ալբանական բնակչության կողմից օգտագործվող գլխարկ է։ Գլխարկի այս տեսակը նման է եթե ոչ նույնական անտիկ հունական ազատության գլխարկ կոչվածին։ Կենտրոնական Ալբանիայում (Տիրանա, Դուրաս, Կավաջադա) այն կոնաձև է, իսկ հյուսիսային Ալբանիայում և Կոսովոյում` կլոր։
Ալբանական գլխարկ (Ֆրենչ)[2]` գործածված 15-18 դարերում[3] և անմահացած գեղանկարչության մեջ։
Էքսհամանդան
խմբագրելԶգեստ, որը կրում են ալբանացի տղամարդիկ Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայի Հանրապետությունում, Մոնտեգրոյում, Սերբիայում և իտալական գյուղերում։
Բրեզ
խմբագրելԱվանդական գոտիներ, որ կրում են ալբանացի տղամարդիկ Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայի Հանրապետությունում, Մոնտեգրոյում, Սերբիայում և իտալական գյուղերում։
Գորեփ
խմբագրելԱվանդական գուլպաներ, որ հագնում են ալբանացի տղամարդիկ Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայի Հանրապետությունում, Մոնտեգրոյում, Սերբիայում և իտալական գյուղերում։
Օրինգա
խմբագրելԱվանդական կոշիկներ որ հագնում են ալբանացի տղամարդիկ Ալբանիայում, Կոսովոյում, Մակեդոնիայի Հանրապետությունում, Մոնտեգրոյում, Սերբիայում և իտալական գյուղերում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Leyla Belkaid (2013), "Albania", in Jill Condra, Encyclopedia of National Dress: Traditional Clothing Around the World I, ABC-CLIO, p. 16, ISBN 978-0-313-37636-8
- ↑ de La Curne de Sainte-Palaye, Jean-Baptiste (1875). Dictionnaire historique de l'ancien langage françois (in French). Champion (T. 01-09). pp. 316–.
- ↑ Anamali, Skënder (2002). Historia e popullit shqiptar në katër vëllime (in Albanian) I. Botimet Toena. p. 300. OCLC 52411919