Ալբերտ Բեզերիդիս
Ալբերտ Իսահակ Բեզերիդիս (հունարեն՝ Άλμπερτ Ισαάκ Μπεζερίδης, անգլ.՝ Albert Isaac Bezzerides, ավելի հայտնի է որպես Էյ Այ «Բազզ» Բեզերիդիս (անգլ.՝ A. I. «Buzz» Bezzerides, օգոստոսի 9, 1908[1][2][3][…], Սամսուն, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 1, 2007[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի վիպասան և սցենարիստ, նուար ֆիլմերի առաջամարտիկներից։ 1940-1950-ական թվականներին եղել է Հոլիվուդի առաջատար սցենարիստներից։ Բեզերիդիսի սցենարների հիման վրա նկարահանված ամենահայտնի ֆիլմերից են «Գողական մայրուղի» (1949), «Վտանգավոր հողի վրա» (1951) և «Համբուրիր ինձ մինչև մահ» (1955) ֆիլմերը։
Ալբերտ Բեզերիդիս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 9, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Սամսուն, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանի թիվ՝ | հունվարի 1, 2007[1][2][3][…] (98 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, գրող, դերասան և վիպասան |
IMDb։ | ID 0080135 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1908 թվականի օգոստոսի 9-ին, Սամսունում (Օսմանյան կայսրություն) հույնի և հայուհու ընտանիքում, ովքեր, փախչելով երիտթուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից (տես՝ Հույների ցեղասպանություն, Հայերի ցեղասպանություն), փախել են ԱՄՆ՝ հաստատվելով Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիա)[5][6][7][8][9][10]։ Այդ ժամանակ Ալբերտը դեռ երկու տարեկան չկար։ Մեծացել է Սան Խոակին հովտում[11]:
Սովորել է Բերքլիի կալիֆորնիական համալսարանում՝ էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ։ Ուսանողական տարիներից սկսել է պատմվածքներ գրել։ 1935 թվականին «Story Magazine» ամսագրում տպագրվել է Բեզերիդիսի առաջին պատմվածքը՝ «Passage Into Eternity» վերնագրով։
Երիտասարդ տարիքում աշխատել է որպես մեխանիկ և վարորդ բեռնափոխադրող ընկերությունում, որը հիմնել էր հայրը։ Վաճառել է իր պատմվածքները «Scribner’s», «The New Republic» և «Esquire» ամսագրերին։ Հետագայում, կինոստուդիաներում աշխատելու ընթացքում, երկխոսություններ է խմբագրել այնպիսի կինոաստղերի համար, ինչպիսիք են Էդվարդ Գ. Ռոբինսոնը։
«The Long Haul» (1938) վեպով նշանավորվել է Բեզերիդիսի՝ որպես սցենարիստի կարիերայի սկիզբը։ 1940 թվականին «Warner Bros.» կինոստուդիան նրան 2000 դոլար էր առաջարկել «The Long Haul» ֆիլմի էկրանավորման իրավունքները գնելու համար։ Ավելի ուշ իմացել է, որ իր գրքի հիման վրա սցենարն արդեն գրվել է։ Վեպի հիման վրա նկարահանվել է «Նրանք մեկնում են գիշերը» ճանապարհային դրաման (1940)՝ Համֆրի Բոգարտի և Ջորջ Ռաֆտի մասնակցությամբ։ «Warner Bros.» կինոստուդիան Բեզերիդիսին առաջարկել է նաև պայմանագիր կնքել որպես սցենարիստ աշխատելու՝ ամսական 300 դոլար աշխատավարձով։ Այդ ժամանակ նա աշխատել է որպես էլեկտրոկապի ինժեներ Լոս Անջելեսի Ջրամատակարարման և էներգետիկայի դեպարտամենտում, բայց ընդունել է կինոստուդիայի առաջարկը և թողել է իր նախկին մասնագիտությունը։
Սցենարներ է գրել «Աղջիկը պարասրահից» (1942), «Անապատի կատաղությունը» (1947), «Գողական մայրուղի» (1949, հիմնված Բեզերիդիսի երրորդ վեպի «Thieves' Market»-ի վրա), «Վտանգավոր հողի վրա» (1951), «Կորալային խութ» (1953), «Կատվի հետքը» (1954), «Համբուրիր ինձ մինչև մահ» (1955), «Զայրույթի բլուրներ» (1959) ֆիլմերի համար։ Եղել է նաև արևմտյան ժանրի «Մեծ հովիտ» հեռուստասերիալի ստեղծողներից մեկը։
Մահացել է 2007 թվականի հունվարի 1-ին Լոս Անջելեսում, 98 տարեկան հասակում։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին կնոջից՝ Սիլվիա Ռիչարդսից (մահացել է 1999 թվականին)[12], ով նույնպես սցենարիստ էր, ունեցել է դուստր՝ Ռեյչելը։ Եկրորդ կնոջից՝ ֆոն Հորնից, ունեցել է որդի՝ Պիտերը և դուստր՝ Զոյին։ Երկրորդ կնոջից բաժանվել էր։
Ալբերտ Բեզերիդիսը կոմպոզիտոր Մարիանտի Բեզերիդիսի նախապապն է։
Վեպեր
խմբագրել- 1938 - The Long Haul
- 1942 - There Is a Happy Land
- 1949 - Thieves' Market
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #135688558 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bergan, Ronald (2007 թ․ փետրվարի 6). «AI Bezzerides». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին. «On camera, AI (Albert Isaac) Bezzerides, who has died aged 98, recalled his Armenian mother and Greek father ...»
- ↑ Martin, Douglas (2007 թ․ հունվարի 14). «Obituary: A.I. Bezzerides, writer of world-weary heroes - Americas - International Herald Tribune». The New York Times. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Martin, Douglas (2007 թ․ հունվարի 14). «A. I. Bezzerides, 98, Creator of World-Weary Characters, Dies». The New York Times. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Screenwriter A.I. Bezzerides dies at 98 - UPI.com». UPI (անգլերեն). 2007 թ․ հունվարի 9. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Novelist/screenwriter Bezzerides dies». East Bay Times. AP. 2007 թ․ հունվարի 15. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Bergan, Ronald (2007 թ․ փետրվարի 6). «AI Bezzerides». The Guardian. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «A.I. Bezzerides, 98: Film screenwriter». Toronto Star (անգլերեն). 2007 թ․ հունվարի 15. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Smith, Imogen Sara. «People and Places of Scoundrels & Spitballers». The Criterion Collection (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.