Ալբին Պելակ
Ալբին Պելակ (սերբ.՝ Albin Pelak, ապրիլի 9, 1981[1], Նովի Պազար, Կրալևո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, որն ավարտել է խաղացողի կարիերան։ Հանդես է եկել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում։
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 9, 1981[1] (43 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Նովի Պազար, Կրալևո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԱլբին Պելակը սկսել է խաղալ Խորվաթիայում։ Նա «Վարտեքս» ակումբի սան է։ Այնուհետև ֆուտբոլիստը վերադարձել է հայրենիք և խաղացել տեղի «Սարաևո», «Ժելեզնիչար» և «Օլիմպիկ» (Սարաևո) թիմերում։ 2003 թվականին Պելակը մեկնել է Ճապոնիա, որտեղ մի քանի ամիս խաղացել է «Սերեսո Օսակա» թիմում[2]։
Այնուհետև ֆուտբոլիստը վերադարձել է Խորվաթիա, որտեղ պայմանագիր է կնքել Զագրեբի «Դինամո» անվանի ակումբի հետ, որի կազմում, սակայն, ոչ մի խաղի չի մասնակցել։ Այնուհետև նա վերադարձել է «Սարաևո» ակումբ, որտեղ անցկացրել է ևս մեկ մրցաշրջան։ 2006/2007 մրցաշրջանը Պելակն անցկացրել է «Ժելեզնիչար» ակումբում[2]։
2007 թվականին կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի «Զվեզդա» (Իրկուտսկ) թիմի հետ, որտեղ անցկացրել է 6 խաղ[3]։
Դրանից հետո նա կրկին վերադարձել է «Ժելեզնիչար», որտեղ մնացել է ևս երկու մրցաշրջան։ 2009/2010 մրցաշրջանը Պելակն անցկացրել է «Օլիմպիկ» (Սարաևո) թիմում, որտեղ էլ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[2]։
Կարիերա ազգային թիմում
խմբագրելԱլբին Պելակը մի քանի անգամ հրավիրվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է երկու հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 13 րոպե. 4 րոպե նա խաղացել է Սերբիա և Չեռնոգորիայի հավաքականի հետ ընկերական խաղում (0-2) և 9 րոպե Սան Մարինոյի հավաքականի հետ Աշխարհի 2006 թվականի առաջնության եվրոպական 7-րդ ընտրական խմբի խաղում (3-0)[4]։
Նվաճումներ
խմբագրել- «Սարաևո»
- Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն՝ 1999
- Բոսնիա և Հերցեգովինայի գավաթակիր՝ 1997, 1998, 2002, 2005
- Բոսնիա և Հերցեգովինայի սուպերգավաթակիր՝ 1997
- Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1995, 1997, 1998
- Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2001, 2003, 2004
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 2,2 «Albin Pelak - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Strack-Zimmermann, Benjamin. «Albin Pelak». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Albin Pelak - National team». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.