Ալբումիններ (լատին․՝ albumen - սպիտակուց), պարզ սպիտակուցներ։ Գտնվում են կենդանակաև և բուսական հյուսվածքևերում։ Հայտնի են՝ օվալբումինը (ձվի սպիտակուցում), սերումալբումինը (արյան շիճուկում), լակտալբումինը կաթի մեջ) են։ Ալբումիներ լուծվում են ջրում, թույլ աղայիև, թթվայիև և հիմքային լուծույթներում։ Հիդրոլիզի դեպքում առաջացնում են զանազան ամինաթթուներ։ Կարևոր են օրգանիզմների կենսագործունեության համար։ Կարգավորում են ջրի պարունակությունը բջիջներում, մի շարք ակտիվ նյութերի հետ առաջացնում են կոմպլեքս միացություններ և մասամբ վնասազերծում օրգանիզմում առաջացած թունավոր նյութերը։ Ալբումինները կիրառվում են սննդի, տեքստիլ արդյունաբերության և բժշկության մեջ։

Ալբումիններ
Շիճուկային ալբումինի կառուցվածքը
Տեսակսպիտակուցների խումբ կամ դաս
Ենթադասglobular protein?
ՖՀ համար?
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբումիններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 149