Ալգիմանտաս Ստոշկուս
Ալգիմանտաս Վլադո Ստոշկուս (լիտ.՝ Algimantas Vlado Stoškus [1], մայիսի 24, 1925[4][2][3], Կաունաս, Լիտվա - հոկտեմբերի 23, 1998[2][3], Վիլնյուս[5]), լիտվացի արվեստագետ, մոնումենտալ արվեստի, վիտրաժի վարպետ, մանկավարժ։ Լիտվական ԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ (1965), Լիտվայի ժողովրդական արվեստագետ (1975)[6]։ Եղել է Լիտվայում հաստ ձուլված ապակով և ցեմենտով հավաքված վիտրաժի տեխնիկայի ստեղծողն ու առաջատարը[7]։ Ստեղծագործական վերջին շրջանում ստեղծել է տարածական վիտրաժներ[8]։
Algimantas Vlado Stoškus | |
---|---|
Ալգիմանտաս Ստոշկուս | |
Ծնվել է | մայիսի 24, 1925 |
Ծննդավայր | Կաունաս, Լիտվա |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1998 |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվա |
Ազգություն | լիտվացի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Լիտվա |
Կրթություն | Կաունասի Դեկորատիվ-կիրառարական արվեստի ինստիտուտ |
Մասնագիտություն | արվեստագետ, մանկավարժ, վիտրաժի վարպետ, |
Ոճ | մոնումենտալ արվեստ |
Ժանր | վիտրաժ |
Ուշագրավ աշխատանքներ | Մայր հող, Կյանքի երգը |
Ակտիվ շրջան | 1951 թվականից |
Ուսուցիչ | Ստասիս Ուշինսկաս |
Աշակերտներ | Ա․ Գարբաուսկաս, Ս․ Կազիմերայտիս, Բ․ Բրուժաս Կ․ Շատունաս, Գ․ Բագինսկենե, Ի Լիպենե |
Կենսագրություն
խմբագրելԱլգիմանտաս Ստոշկուսը ծնվել է 1925 թվականի մայիսի 24-ին Կաունասում ուսուցիչների ընտանիքում։ Նկարչական հակումները վաղ են բացահայտվել։ Սկսել է նկարել գիմնազիայում սովորելու տարիներին՝ գծանկարին զուգահեռ նկարել է յուղաներկով։ Նրա նկարները ցուցադրվել են «Մանսարդ» գեղարվեստական սալոնում։ 1944 թվականին Ստոշկուսը ընդունվել է Կաունասի Դեկորատիվ-կիրառարական արվեստի ինստիտուտ՝ մոնումենտալ գեղանկարչության և վիտրաժի բաժանմունք։ Սովորել է պրոֆեսոր Ստասիս Ուշինսկասի (լիտ.՝ Ushinskas Stasis) մոտ։ 1948 թվականից ուսմանը զուգահեռ սկսել է դասավանդել՝ սկզբում գծանկար, ապա կոմպոզիցիա և աշխատանք նյութով։ 1951 թվականից ինստիտուտի հետ մեկտեղ տեղափոխվել է Վիլնյուս, և այնտեղ շարունակել մանկավարժական աշխատանքը Լիտվայի գեղարվեստի ինստիտուտում[9]։
Ստոշկուսը մեծ ներդրում ունի լիտվական վիտրաժի դպրոցի ստեղծման գործում։ Նրա աշակերտներից են եղել Ա․ Գարբաուսկասը, Ս․ Կազիմերայտիսը, Բ․ Բրուժասը, Կ․ Շատունասը, Գ․ Բագինսկենեն, Ի Լիպենեն և ուրիշները[10]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելՍտեղծագործական շրջանի սկզբից արվեստագետը մեծ ուշադրություն է դարձրել վիտրաժի և ճարտարապետության փոխկապակցությանը, նյութի դերին և նրա մշակման ձևերին։
Ստոշկուսի ստեղծագործական ուղին կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի շրջանի՝ 1951-1957 թվականներ՝ ստեղծագործական կրեդոյի փնտրումներ, 1958-1965 թվականներ, վիտրաժի արվեստում նոր նյութերի օգտագործում, 1966-1970 թվականներ՝ կոմպոզիցիոն ուղիների և գունային ու պլաստիկ որոշումների փնտրում, իսկ 1970-ական թվականներից հետո՝ ստեղծագործական ծաղկման շրջան։
Մեծ գնահատական են ստացել Ստոշկուսի աշխատանքները Փարիզի, Լոնդոնի, Մոնրեալի, Օսակայի միջազգային ցուցահանդեսներում։
Աշխատանքներից
խմբագրել- «Մայր հող» (1960-1961, Կաունասի վիտրաժի և քանդակի պատկերասրահ)[8],
- «Կյանքի երգը» (1963-1965, Կաունասի վիտրաժի և քանդակի պատկերասրահ)[11],
- «Հանգիստ» (1965, Գուրզուֆի Կորովինի անվ, ստեղծագործական տուն)
- Լենինյան հուշահամալիր Ուլյանովսկում (1969-1970)[7]։
Մրցանակներ
խմբագրել- Լիտվայի պետական մրցանակ (1978)[12]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Persons ino-Stoskus Algimantas Vlado(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 LIMIS (լիտ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
- ↑ Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ Personaliju-zodynas
- ↑ Большой Энциклопедический словарь. 2000.
- ↑ 7,0 7,1 Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969-1978
- ↑ 8,0 8,1 Будрис С. Альгимантас Стошкус (Альбом репродукций). Вильнюс, 1970. 37 с. с ил
- ↑ «Популярная художественная энциклопедия.» Под ред. Полевого В.М.; М.: Издательство "Советская энциклопедия", 1986.
- ↑ Альгимантас Стошкус : альбом репродукций = Algimantas Stoskus: reprodukciju albumas / авт. текста Раманаускайте Людвика. – Вильнюс, 1989. – 188 с,: ил.
- ↑ Илюстрация "Стошкус А. «Песня жизни»" в Большой Советской Энциклопедии
- ↑ Visuotinė lietuvių enciklopedija, Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 2012, t. 22, p. 565.