Ալեկոծություն ծովափին (նկար)
Ալեկոծություն ծովափին, Վարդան Մախոխյանի ծովանկարներից, որն աչքի է ընկնում համատարած արտացոլումների լայն կիրառումով, որը թելադրում է բնությունը։ Ծովանկարում շռայլորեն սփռված են իրականում գոյություն ունեցող սառը և տաք բազմաթիվ երանգներ, որոնք օրգանապես զուգորդված են միմյանց հետ և ներդաշնակված են պատկերի ընդհանուր կոլորիտի հետ։ Ծովանկարում նկատելի է տաղանդավոր նկարչի վիրտուոզ տեխնիկան, առարկայական աշխարհի նկատմամբ ունեցած սերն ու համակրանքը[1]։
տեսակ | բնանկար |
---|---|
նկարիչ | Վարդան Մախոխյան |
տարի | 1910-ական թվականներ |
ժանր | բնանկար |
գտնվում է | Հայաստանի պետական պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | ալեկոծված ծովի պատկեր |
Ծանոթագրություններ |
Նկարագրություն
խմբագրելԲնանկարում գերիշխում է սառը կոլորիտը մոխրավունի, կապույտի առավելությամբ․ դժվար է պատկերի որևէ հատվածին նախապատվություն տալ․ բնական է ու հաճելի թեթև ամպամած երկինքը՝ տեղ-տեղ մեղմորեն շառագունած, տեղ-տեղ՝ բաց մանուշակավունի փոխված, որի անդրադարձումից ծովի մակերեսին գոյացել են մանուշակավուն, արծաթավուն, կանաչավուն մեղմ երանգներ՝ զուգորդված ալիքների սպիտակ փրփուրների հետ, որոնք նույնպես զուգորդված են ալիքների սպիտակ փրփուրների հետ՝ ողողված արծաթավուն գունատ երանգներով։ Ծովի սառն գունաերանգերով կոլորիտը, բնականաբար, ներգործություն էր ունենում ափի ժայռերի վրա, որոնք նույնպես ողողված են արծաթավուն գունատ երանգներով։
Մշակման այս մեթոդը բնորոշ էր իմպրեսիոնիստներին, որոնց համար բնության մեջ ամեն ինչ արտացոլում էր։ Բնանկարում կան գունային այնպիսի խառնուրդներ, որոնց բաղադրությունը դժվար է գուշակել։ Թվում է, թե Մախոխյանն աշխատել է վայրկենական տպավորության ընկալումով։ Սակայն նա սրատեսորեն ընկալում էր առարկաների նրբերանգ տարբերությունները, բայց չէր բավարարվում վայրկենական տպավորությամբ, այլ խորամուխ էր լինում, որ դրանք ճանաչի նաև իրենց առարկայական հատկությամբ։ Բնությունը նրա համար գեղեցիկի անսպառ հնարավորությունների աղբյուր էր, և նա կարծում էր, որ մարդու երևակայությունը չի կարող գերազանցել բնության մեջ գոյություն ունեցող գեղանկարչական հարստություններին։ Նա իր դիտողունակությամբ ընկալում էր լույսի, օդի, առարկաների՝ միմյանց հետ ունեցած փոփոխությունները[1]։
Արձագանքներ ծովանկարների վերաբերյալ
խմբագրելՖիլիպ Պերկեզը գրում է․