Ալեհեր արջը (ռուս.՝ Седой медведь), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը նկարահանվել է 1988 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ըստ սիբիրացի գրող Վլադիմիր Գալկինի հեքիաթի։

Ալեհեր արջը
ռուս.՝ Седой медведь
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Կայուկով
ՍցենարիստՎլադիմիր Դանիլով և Վլադիմիր Դանիլով
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Ալեքսանդր Սոլովյով, Ալեքսանդր Բարանով, Նինա Ռուսլանովա, Վսևոլոդ Լարիոնով և Գերման Կաչին
Բեմադրող նկարիչՏատյանա Իլյինա
ԵրաժշտությունԼեոնիդ Աֆանասև
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1988

Սյուժե

խմբագրել

Սիբիրյան տայգայում ապրում էր մի ծեր բժշկուհի, որը բուժում էր խոտաբույսերով։ Մի օր նրա ետնամուտքի մոտ զամբյուղով երեխա են թողնում, և նա պահում է այդ երեխային։ Երբ Վանյան մեծանում է, նա սկսում է օգնել կնոջը` տայգայում փնտրել խոտաբույսեր։ Մի անգամ տղան քայլում է խոտերի միջով և պատահաբար տեսնում է մայր արջին իր քոթոթի հետ։ Պարզվում է, որ նրանք վերածվում են մարդկանց` պտտվելով կախարդական եղևնու մոտ։

Անցնում են տարիներ։ Բժշկուհին մահանում է, տղան մեծանում է և ինքն է դառնում բժիշկ։ Եվ նա պաշտպանում է անտառային գազաններին որսորդներից։ Եվ նորից նա հանդիպում է արջերին։ Պարզվում է, որ աղջիկը մեծացել է և գեղեցկուհի դարձել։ Եվ Իվանը սիրահարվում է նրան։ Բայց ձմեռային մի օր չար որսորդները սպանում են մայր արջին և քոթոթին։ Հուսահատված Իվանը նրանց փոխարեն որսորդներին է տալիս իր ոսկու կտորը, որը ծեր կինը վաղուց գտել էր տայգայում, և թաղում է նրանց։ Իսկ ավելի ուշ նրա տունը վառվում է։ Եվ այդ ժամանակ նա հիշում է արջի խոսքերը. «Եթե այս եղևնու շուրջը երկու անգամ պտտվես, կախարդական ուժ ձեռք կբերես, բայց արդեն չես կարողանա մարդկանց մոտ վերադառնալ, դու արջ կդառնաս»։

Եվ տղան դառնում է ալեհեր արջ։ Հանդիպելով նրան անտառում, ագահ որսորդը վախենում է, չնայած նրան, որ ճանաչում է Իվանի հայացքը, նա բարձրացնում է ձեռքը, որպեսզի կրակի։ Վախեցած չարագործը վազում է գետի միջով և ընկնում է սառույցի տակ, իսկ արջը գետնին ուժեղ հարվածելով վերակենդանացնում է նրա կողմից սպանված բոլոր կենդանիներին։ Դրանից հետո միշտ այսպես է լինում. երբ որ հայտնվում է մի այդպիսի որսորդ, որ կենդանիներին անխնա կոտորում է, այդ ժամանակ նրան իր մոտ է տանում Ալեհեր արջը։ Իսկ հակառակ դեպքում կարելի է գնալ և զբոսնել տայգայում։ Ծերերը ասում էին. արդարամիտ էր Ալեհեր արջը։

Հեղինակներ

խմբագրել
Ռեժիսոր Լեոնիդ Կայուկով
Սցենարի հեղինակ Վլադիմիր Դանիլով
Բեմադրող նկարիչ Տատյանա Իլինա
Նկարիչներ Աննա Ատամանովա, Սերգեյ Մարակասով, Տատյանա Զվորիկինա, Ելենա Կունակովա, Իրինա Սվետլիցա, Վիկտորիյա Մակինա, Ելենա Գոլոլոբովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Շևչենկո, Յուրի Մեշչերյակով, Օլգա Օռլովա, Ելենա Մալաշենկովա, Ֆյոդոր Ելդինով, Վիտալի Բոբրով, Հովսեփ Կուրոյան, Ալեքսեյ Բուկին, Վլադիմիր Զարուբին, Գալինա Զոլոտովսկայա
Օպերատոր Ալեքսանդր Չեխովսկի
Կոմպոզիտոր Լեոնիդ Աֆանասև
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Տնօրեն Լիլիանա Մոնախովա
Խմբագիրներ Պյոտոր Ֆրոլով, Ելենա Միխայիլովա
Մոնտաժող Գ. Սմիրնովա
Դերերը հնչյունավորել են Կլարա Ռումյանովա,
Ալեքսանդր Սոլովև,
Ալեքսանդր Բարանով,
Նինա Ռուսլանովա (լուսագրերում` Լ. Ռուսլանովա),
Վսևոլոդ Լարիոնով` Տեսքտը կարդում,
Գերման Կաչին` Որսորդ

Վիդեոթողարկում

խմբագրել
  • Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է 2009 թվականի հունիսի 30-ին, «Խոշոր պլան» ընկերության կողմից։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ալեհեր արջը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Գրականություն

խմբագրել
  • Галкин Владимир Горностаева гора. — М.: Детская литература, 1987. — 112 с. — 100 000 экз. (авторский сборник сказов).

Արտաքին հղումներ

խմբագրել