Ալեն Ժիրես
Ալեն Ժիրես (ֆր.՝ Alain Giresse, օգոստոսի 2, 1952[1], Langoiran), ֆրանսիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Մրցաշարի ողջ պատմության ընթացքում Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած հանդիպումների քանակով երկրորդ տեղում է՝ 587 խաղ, «Բորդո» ակումբի պատմության լավագույն ռմբարկու՝ 179 գոլ։
Ալեն Ժիրես ֆր.՝ Alain Giresse | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 2, 1952[1] (72 տարեկան) | ||
Ծննդավայր | Langoiran | ||
Հասակ | 163 սանտիմետր | ||
Քաշ | 59 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խաղացողի կարիերա
խմբագրելԱլեն Ժիրեսը, որը ծնունդով Ժիրոնդի դեպարտամենտից է, իր կարիերան սկսել է «Բորդո» ակումբում 1970 թվականին։ 20-րդ դարի 70-ական թվականներին ակումբը հիմնականում պայքարում էր Առաջին լիգայում մնալու համար, սակայն Էմե Ժակեի թիմ գալով՝ «Բորդոյի» մոտ սկսվել է մեծ հաղթանակների շրջան, որը ներառում էր երկու չեմպիոնական տիտղոս՝ Ֆրանսիայի գավաթ և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը, որում «Բորդոն» պարտվել է միայն Միշել Պլատինիի գլխավորած «Յուվենտուսին»։ 1974 թվականի սեպտեմբերի 7-ին Ալեն Ժիրեսը Լեհաստանի հավաքականի հետ խաղում իր նորամուտն է նշել Ֆրանսիայի հավաքականի կազմում, բայց ազգային թիմի կազմում Ժիրեսը հաստատուն տեղ ձեռք է բերել միայն 1976 թվականին՝ Միշել Իդալգոյի՝ Ֆրանսիայի հավաքականի մարզիչ դառնալուց հետո։ Իդալգոն ազգային թիմում ստեղծել է «կախարդական հրապարակ» (Carré magique) դաշտի կենտրոնում՝ կազմված Պլատինիից, Լուիս Ֆերնանդեսից, Ժան Թիգանից և Ժիրեսից․ այս խաղացողների շնորհիվ ֆրանսիացիները 1982 թվականի աշխարհի առաջնությունում գրավել են 4-րդ տեղը և 3-րդ տեղը՝ աշխարհի առաջնություն 1986-ում։ Սակայն այս թիմի հիմնական նվաճումը եվրո 1984-ի հաղթանակն էր։ 1986 թվականի հունիսի 25-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ժիրեսն իր վերջին հանդիպումն է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում, որը պարտվել է Գերմանիայի հավաքականին։ Ժիրեսն ազգային թիմում անցկացրել է 47 հանդիպում (30 հաղթանակ, 10 ոչ-ոքի և 7 պարտություն) և դարձել 6 գոլի հեղինակ։ Աշխարհի առաջնությունից հետո Ժիրեսը հեռացել է «Բորդոյից» և տեղափոխվել «Օլիմպիկ Մարսել» ակումբ, որտեղ 1988 թվականին ավարտել է կարիերան՝ Ֆրանսիայի առաջնությունում անցկացնելով ընդհանուր առմամբ 586 հանդիպում և դառնալով 163 գոլի հեղինակ։ Հանդիպումների քանակով նա Ֆրանսիայի առաջնության պատմության մեջ երկրորդ տեղն է զբաղեցնում Ժան-Լյուկ Էտորիից հետո, որի հաշվին կա 754 հանդիպում։
Մարզչի կարիերա
խմբագրելՖուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Ժիրեսը դարձել է մարզիչ՝ 1995 թվականին գլխավորելով «Թուլուզ» ակումբը, որը մարզել է երկու տարի։ 1998 թվականին Ժիրեսը ստանձնել է «Պարի Սեն Ժերմենի» մարզչի պաշտոնը, բայց արդեն երեք ամիս անց հեռացվել է՝ գավաՀայֆայի «Մաքքաբիից» կրած պարտությունից հետո, որը համեմված էր Ֆրանսիայի առաջնության անհաջող մեկնարկով։ Այնուհետև Ժիրեսը կրկին եկել է «Թուլուզ»՝ ակումբի հետ աշխատելով մոտ 9 ամիս։ 2001 թվականին Ժիրեսը գլխավորել է Մարոկկոյի Ֆար ակումբը։
2004 թվականին Ժիրեսը գլխավորել Է Վրաստանի հավաքականը, սակայն թիմի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլում հաջողության չհասնելով՝ լքել է երկիրը։
2006 թվականի մարտից մինչև 2010 թվականի փետրվարը Ժիրեսը գլխավորել է Գաբոնի հավաքականը, որը հրաժարվել է երկարաձգել նրա հետ պայմանագիրը[2]։
2012 թվականի օգոստոսի 20-ին Բել-Էր ամրոցում (որը «Բորդո» ակումբի մարզաբազա է) Ալեն Ժիրեսին շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Մրցանակը հանձնել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը Ժիրեսի երկարամյա գործընկերն է Ֆրանսիայի հավաքականում։ Արարողությանը ներկա էին «Բորդոյի» և Ֆրանսիայի հավաքականի 80-ականների սկզբի և կեսերի բազմաթիվ նշանավոր մարզիչներ և խաղացողներ, որոնց հետ նա հաջողություններ է գրանցել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Եվրոպայում և աշխարհում։ Ժիրեսը շքանշանի ասպետ է դարձել դեռևս 2007 թվականի դեկտեմբերին։
2015 թվականի մարտի 18-ին Ժիրեսը գլխավորել է Մալիի հավաքականը[3]։ 2017 թվականի սեպտեմբերին լքել Է Մալիի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը[4][5][6]։
2018 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակվել է Թունիսի հավաքականի գլխավոր մարզիչ[7]։
Ձեռքբերումներ
խմբագրելՈրպես խաղացող
Բորդո
- Ֆրանսիայի չեմպիոն՝ 1984, 1985
- Ֆրանսիայի փոխչեմպիոն՝ 1983
- Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1986, 1981
- Ֆրանսիայի գավաթի գավաթակիր՝ 1986
- Չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից՝ 1985
- Ալպերի գավաթի գավաթակիր՝ 1980
- Ֆրանսիայի փոխչեմպիոն՝ 1987
- Ֆրանսիայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1987
- Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ 1988
- Աշխարհի առաջնություն 4-րդ տեղ՝ 1982
- Եվրոպայի չեմպիոն՝ 1984
- Արտեմիո Ֆրանկայի գավաթի գավաթակիր՝ 1985
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1986
Անձնական
- Ըստ France Football-ի՝ Ֆրանսիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1982, 1983, 1987
- France Football-ի արծաթե գնդակ՝ 1982
- Արտեմիո Ֆրանկի գավաթի գավաթակիր՝ 1985
- «Բորդոյի» ռեկորդակիր հանդիպումների քանակով՝ 592 խաղ
- Որպես մարզիչ
- Ֆրանսիայի սուպերգավաթակիր՝ 1998
- Տրոնի գավաթակիր՝ 2003
Ելույթների վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Ֆրանսիայի գավաթ | Եվրոպական գավաթներ[8] | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բորդո | 1970/71 | 24 | 3 | 5 | 0 | 0 | 0 | 29 | 3 |
1971/72 | 28 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 4 | |
1972/73 | 22 | 3 | 0 | 0 | 5 | 2 | 27 | 5 | |
1973/74 | 31 | 11 | 0 | 0 | 4 | 1 | 35 | 12 | |
1974/75 | 36 | 11 | 4 | 0 | 0 | 0 | 40 | 11 | |
1975/76 | 30 | 13 | 1 | 0 | 0 | 0 | 31 | 13 | |
1976/77 | 37 | 16 | 4 | 0 | 0 | 0 | 41 | 16 | |
1977/78 | 35 | 11 | 5 | 4 | 1 | 0 | 41 | 15 | |
1978/79 | 38 | 6 | 3 | 1 | 1 | 1 | 42 | 8 | |
1979/80 | 37 | 12 | 1 | 0 | 4 | 0 | 42 | 12 | |
1980/81 | 34 | 6 | 6 | 2 | 5 | 4 | 45 | 12 | |
1981/82 | 34 | 14 | 7 | 4 | 6 | 2 | 47 | 20 | |
1982/83 | 35 | 12 | 5 | 1 | 6 | 6 | 46 | 19 | |
1983/84 | 34 | 16 | 5 | 1 | 2 | 1 | 41 | 18 | |
1984/85 | 36 | 11 | 1 | 0 | 8 | 0 | 45 | 11 | |
1985/86 | 29 | 9 | 4 | 1 | 2 | 0 | 35 | 10 | |
Ընդամենը | 520 | 158 | 51 | 14 | 44 | 17 | 615 | 189 | |
Բորդո
(Ֆարմ ակումբ) |
1970/71 | 5 | 4 | - | - | - | - | 5 | 4 |
1972/73 | 13 | 4 | - | - | - | - | 13 | 4 | |
1973/74 | 3 | 4 | - | - | - | - | 3 | 4 | |
1975/76 | 2 | 2 | - | - | - | - | 2 | 2 | |
Ընդամենը | 23 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 14 | |
Օլիմպիկ Մարսել | 1986/87 | 34 | 4 | 8 | 2 | 0 | 0 | 42 | 6 |
1987/88 | 33 | 1 | 1 | 0 | 7 | 1 | 41 | 2 | |
Ընդամենը | 67 | 5 | 9 | 2 | 7 | 1 | 83 | 8 | |
Ողջ կարիերայի ընթացքում | 610 | 177 | 60 | 16 | 51 | 18 | 721 | 211 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ Сборная Габона не стала продлевать контракт с Жирессом(չաշխատող հղում)
- ↑ «Новым главным тренером сборной Мали стал Ален Жиресс». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Жиресс покинул пост главного тренера сборной Мали». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Жиресс покинул пост главного тренера сборной Мали». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Жиресс ушёл с поста главного тренера сборной Мали». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Официально: Ален Жиресс — новый главный тренер сборной Туниса». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Кубок европейских чемпионов, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА, Кубок Интертото, Кубок Альп.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Ժիրես» հոդվածին։ |