Ալեսանդրո Աբատե
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբատե ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեսանդրո Աբատե (իտալ.՝ Alessandro Abate, նոյեմբերի 25, 1867, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - մարտի 29, 1953, Կատանիա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի նկարիչ, որը ստեղծում էր մոդեռն ոճի նկարներ, Իտալիայի տաճարներում հեղինակել է բազմաթիվ ֆրեսկոներ։
Ալեսանդրո Աբատե Alessandro Abate | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1867 |
Ծննդավայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Վախճանվել է | մարտի 29, 1953 (85 տարեկան) |
Մահվան վայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Նեապոլի գեղարվեստի ակադեմիա[1] և Հռոմի գեղարվեստի ակադեմիա[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Վինչեզո Մարինելլի[1] |
Alessandro Abate Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլեսանդրո Աբատեն ծնվել է 1867 թ. նոյեմբերի 25-ին Կատանիա քաղաքում։ Սկզբնական նկարչական կրթություն ստացել է Սիցիլիայում գեղանկարիչ Անտոնիո Գանդոլֆոյի մոտ։
1893 թ. իր ուսուցիչ Ֆրանչեսկո դի Բարտոլոյի ցուցաբերած ֆինանսական օգնության շնորհիվ շարունակեց իր ուսումը Նեապոլում նկարիչ Վինչենցո Մարինելիի մոտ։ Կրթությունն ավարտել է Հռոմ քաղաքում։
Աբատեն հրաշալի կարողանում էր աշխատել ջրաներկերով, կարողանում էր ստեղծել նաև գեղանկարներ և դիմանկարներ։ Հեղինակը նվաճեց տիտղոս, որպես առաջատար սիցիլիական գեղանկարիչ մոդեռն ոճում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- «Alessandro Abate, pittore dovizioso». Galleria Roma. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին. (իտալ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրո Աբատե» հոդվածին։ |