Ալեքսանդրա Ադլեր
Ալեքսանդրա Ադլեր (գերմ.՝ Alexandra Adler սեպտեմբերի 24, 1901[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] - հունվարի 4, 2001[2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավստրիացի և ամերիկացի հոգեբույժ, նյարդաբան, հոգեկան խանգարումների և ուղեղի վնասվածքների մասնագետ։ Համարվում է Ադլերյա հոգեբանության դպրոցի առաջատար մասնագետներից մեկը[4]։
Ալեքսանդրա Ադլեր գերմ.՝ Alexandra Adler | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1901[1] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] |
Մահացել է | հունվարի 4, 2001[2][3] (99 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ավստրիա, ԱՄՆ և Ցիսլեյտանիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[2] |
Մասնագիտություն | հոգեբույժ և նյարդաբան |
Ծնողներ | հայր՝ Ալֆրեդ Ադլեր, մայր՝ Ռաիսա Ադլեր |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդրա Ադլերը ծնվել է 1901 թվականի սեպտեմբերի 24-ին, ավստրիացի ֆեմինիստ Ռաիսա Ադլերի և հոգեբույժ Ալֆրեդ Ադլերի ընտանիքում։ Ընտանիքում մեծացել են նաև նրա եղբայրը` Կուրտը (հոգեբույժ) և քույրերը` Վալենտինան (տրոցկիզմի ակտիվիստ)[5] և Կոռնելիան։ 1926 թվականին Ալեքսանդրան ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1935 թվականին, նացիզմի վերելքի հետ պայմանավորված, արտագաղթել է Միացյալ Նահանգներ և մինչ կյանքի վերջ աշխատել Նյու Յորքի համալսարանում։ Մասնագիտացել է ալկոհոլիզմի, անչափահաս վարքի, հետվնասվածքային սինդրոմների և շիզոֆրենիայի խնդիրների բնագավառում։
1937 թվականին Թրեյսի Պուտնամի հետ միասին Ադլերը մի շարք հետազոտություններ է իրակնացրել սկլերոզի բնագավառում և կատարված հայտնագործություններն ու եզրակացությունները հետագայում օգտագործվել են հոգեբանության դասագրքերում։ Ալեքսանդրա Ադլերը հայտնի է դարձել նաև հետտրավմատիկ սթրեսի խանգարման վերաբերյալ իր ուսումնասիրություններով։ 1942 թվականին Բոստոնի գիշերային ակումբում բռնկված հրդեհից փրկվածների տվյալների ուսումնասիրության հիման վրա նրան հաջողվել է ստեղծել մեթոդիկա, որը հետագայում օգտագործվել է Երկրորդ համաշխարհային և Վիետնամի պատերազմների վետերանների հետվնասվածքային սթրեսային խանգարումների բուժման համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://news.harvard.edu/gazette/2001/01.18/08-adler.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Deutsche Nationalbibliothek Record #119064731 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
- ↑ Vande Kemp, Hendrika Alexandra Adler, 1901-2001 (und) // The Feminist Psychologist. — Society for the Psychology of Women. — Т. 30. — № 2.
- ↑ «Adler, Valentine (1898–1942)». Women in World History: A Biographical Encyclopedia. Gale Research Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
Գրականություն
խմբագրել- Uwe Henrik Peters: Psychiatrie im Exil : die Emigration der dynamischen Psychiatrie aus Deutschland 1933–1939, Kupka, Düsseldorf 1992, S. 144ff ISBN 3-926567-04-X
- Wolfgang Saxon: Dr. Alexandra Adler, 99, Expert on Traumas to Brain. In: The New York Times. 12. Januar 2001.
- Hendrika Vande Kemp: Alexandra Adler (1901–2001). In: The Feminist Psychologist. Band 30, Nummer 2, Frühling 2003.